Թեմա 7․ Հայ-ռուսական հարաբերությունները։ ՀՀ անկումը

  1. Ներկայացրե՛ք հայ-ռուսական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։

1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում առաջացել էին երկու հակադիր քաղաքական ուժեր, դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր, նորանկախ Հայաստանի կառավարությունն ի սկզբանե չկարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել «կարմիրների»` Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը, իր հերթին` խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։ Դրան հակառակ լավ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավում և Սիբիրում  ոչ պետական կազմավորումների հետ , նույնիսկ դիվանագիտական գրասենյակներ բացվեցին, Հայաստանը նյութական որոշ օգնություն ստացավ , նաև հաց ,զինամթերք և այլն ։

1920թ. Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը Լևոն Շանթի գլխավորությամբ։Հայ-ռուսական բանակցությունները տևեցին 2 ամիս և արդյունք չտվեցին։ Երկու կողմերը չուզեցին պայմանագիր կնքել։ Հայաստանը դեռ հույս ուներ Սևրի պայմանագրի առաջիկայում ստորագրության վրա։ Խորհրդային կողմը պայման դրեց, որ Հայաստանը պետք է տարածքային զիջումներ աներ Ադրբեջանին ու Թուրքիային։ Հայկական կողմը չհամաձայնեց ։

Իսկ այսօր կարծես պատմությունը նորից է կրկնվում ։

2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք էին ռուս-թուրքական մերձեցման պատճառները։ Իսկ այսօր տեսնու՞մ եք ռուս-թուրքական մերձեցում, եթե այո, նշեք պատճառներ։

1920թ. գարնանը թուրք ազգայնականները Անկարայում ստեղծեցին առանձին կառավարություն Մ. Քեմալի գլխավորությամբ և բարեկամանալու առաջարկ արեցին Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը։ Աշխարհամարտից թուլացած Թուրքիան ցանկություն ուներ Ռուսաստանից ստանալ տնտեսական, ֆինանսական և ռազմական օգնություն:Քանի որ այս 2 պետությունները պայքարում էին Անտանտի տերությունների (իմպերիալիստների) դեմ, նրանց քաղաքական շահերը համընկնում էին։ Բացի դրանից՝ քեմալականները կեղծավորաբար հայտարարում էին, թե իրենք կոմունիստների նման հեղափոխականներ են և նպատակ ունեն Թուրքիայում և Արևելքի մուսուլմանական երկրներում հաստատելու սոցիալիզմ: 1920թ. ամռանը Մոսկվայում զուգահեռաբար բանակցություններ տեղի ունեցան մի կողմից ՀՀ-ի և Խորհրդային Ռուսաստանի, մյուս կողմից՝ վերջինիս և Թուրքիայի պատվիրակությունների միջև։ Օգոստոսի 24-ին ստորագրվեց ռուս-թուրքական մերձեցման նախնական պայմանագիր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսեց օգնել թուրքերին դրամով (ոսկով), զենքով ու զինամթերքով։ Իսկ թուրքերն այդ օգնությունը օգտագործեցին ոչ թե Անտանտի տերությունների, այլ Հայաստանի ու հույների, ասորիների դեմ։

Ներկա ժամանակներում այդ 2 երկրները և իրար կողքի կանգնած են, և իրար դեմ են ։

3․ Համեմատե՛ք 1920-ի հայ-թուրքական և 2020-ի հայ-ադրբեջանա-թուրքական պատերազմները ։