Թեորեմներ երկու զուգահեռ ուղիղներով և հատողով կազմած անկյունների մասին

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտեք բոլոր անկյունները, որոնք առաջանում են երկու՝ a և b զուգահեռ ուղիղները c հատողով հատելիս, և անկյուններից մեկը 70⁰-ով մեծ է մյուսից:
125+55=180

2) ABC անկյունը 70⁰ է, իսկ BCD անկյունը՝ 110⁰: AB և CD ուղիղները կարո՞ղ են լինել զուգահեռ:հա

Առաջադրանքներ (տանը)

3) Երկու զուգահեռ ուղիղները հատողով հատելիս միակողմանի անկյունների տարբերությունը 70⁰ է: Գտեք այդ անկյունները:
>=110
>=70

4) Նկարում AB=BC, <A=60⁰, CD-ն BCD անկյան կիսորդն է: Ապացուցեք, որ AB II CD:
Նրան նույ ուղու վրա են:

Նրանք խաչադիր են:

Լրացուցիչ առաջադրանք

  1. Կառուցել շրջանագիծ, քանոնով չափել շրջանագծի տրամագիծը, ապա թելի և քանոնի օգնությամբ չափել շրջանագծի երկարությունը, վերջինս բաժանել տրամագծի երկարության վրա և հաշվել։ Համացանցից գտնել ինչպես են անվանում ստացված թիվը։ (Ամբողջ աշխատանքը պատկերներով կամ տեսագրության միջոցով ներկայացնել բլոգում առանձին հրապարակումով, ապա ուղարկել ուսուցչին)

Գործնական աշխատանք 09.03.2022

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
    ա. վերելակ, հնչուն, փչակ
    բ. շեշտակի, հանք, հնչուն
    գ. արցունք, հայուհի, վայրէջք,
    դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, հող, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

2.Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

3.Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

4.Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

5.Շարքերում ընդգծիր այն բոլոր գոյականները, որոնք կարող են գործածվել նաև որպես հատուկ  գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

§27. Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն:§28. Լաբորատոր աշխատանք 4: Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը:(էջ 91- 95)

  1. Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:
    Պարզ մեխանիզմները այն մեխանիզմներն են ,որոնք աշխատում են մարդկային
  2. Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները ուժով :
    Որ հեշտացնեն գործը:
  3. Ինչ է լծակը:
    Անշարժ հենարան ,որ կարող է տեղաշարժել մարմինը:
  4. Ինչն են անվանում ուժի բազուկ:
    Ուժի բազուկ կոչվում է հենարանից մինչև մարմին :
  5. Ինչպես կորոշեք ուժի բազուկը:
  6. Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
  7. Որն է լծակի հավասարակշռության պայմանը:
    Երբ երկու կողմերի բազուկները հավասար են իրար:
  8. Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով՝ մեկը՝ աջ ափից ձախ, մյուսը՝ հակառակ ուղղությամբ: Երկու ափերին էլ կա մեկական տախտակ, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր կարճ է գետակի լայնությունից:

Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:
Կարող ենք տախտակնները դնել իրար վրա և այդպես երեխաները կկարողանան անցնել :

  1. Օգտվելով նկարից՝  բացատրեք մկրատի  գործողությունը, որպես լծակ:

 Բացատրեք, թե ինչու մետաղաթերթ կտրելու  մկրատ և ակցան օգտագործելիս շահում ենք ուժի մեջ:

  1.  Բերեք կենցաղում, տեխնիկայում և բնության մեջ լծակի կիրառման այլ օրինակներ:

Գործնական քերականություն 05.03.2022

Գործնական աշխատանք 

1. Ընդգծե՛ք 3 պարզ բայ.
ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
բ փախչել, շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
դ. թռչկոտել, մրոտել, իջնել, խայտալ, որոտալ, հեծկլտալ
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Նա ինձ նրբորեն (զգալ, զգացնել) տվեց, որ ես սխալ եմ:
բ. Այս գինին քանի՞ տարի է (հնեցրած, հնացրած):
գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ (թռցրեցին,
թռցրին) օդ:
դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի (փախչի, փախնի):
ե. Կատուն (ուռցրել, ուռեցրել) էր մեջքը և ֆշշացնում էր
իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
(սառում, սառչում) են ու փայտանում:
է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնացրել, քնեցրել) է
օրորոցայիններով:

Դասարանական

Մարտի 4

1.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր- ծերանալ-ծեր-ան-ալ
հարց-հարցնել-հարց-ն-ել
կիպ-կպչել-կպ-չ-ել
մահ-մահանալ-մահ-ան-ալ
գեղեցիկ-գեղեցկանա-գեղեցկ-ան-ալլ
վախ-վախենալ-վախ-են-ալ
մոտ-մոտենալ-մոտ-են-ալ
բազում-բազմանալ-բազմ-ան-ալ
կանգ-կանգնել-կանգ-ն-ել
կույր-կուրանալ-կուր-ան-ալ
ոչինչ-ոչնչանալ-ոչնչ-ան-ալ
ուրախ-ուրախանալ-ուրախ-ան-ալ
առաջ-առաջանալ-առաջ-ան-ալ

2.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել-մրոտել
պատռել-պատռոտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրատել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

3.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել-պայթեցնել-պայթ-եցն -ել
նստել-նստցնել-նստ-եցն-ել
խմել-խմեցնել-խմ-եցն-ել
խոսել-խոսեցնել-խոս-եցն-ել
հիշել-հիշեցնել-հիշ-եցն-ել
հագնել-հագեցնել-հագգ-ն-ել
իջնել-իջեցնել-իջ-եցն-ել
քնել-քանցնել-քան-ցն-ել
մեծանալ-մեծացնել-մեծ-ացն-ել
փախչել-փախցնել-փախ-ցն-ել
դողալ-դողացնել-դող-ացն-ել
խաղալ-խաղցնել-խաղ-ցն-ել
վախենալ-վախեցնել-վախ-ենց -ել
թռչել-թռցնել-թռ-ցն-ել
ծիծաղել-ծիծաղացնել-ծիծաղ-ացն-ել
փայլել-փայլեցնել-փայլ-եցն-ել
առաջանալ-առաջացնել-առաջ-ացն-ել
կարմրել-կարմրեցնել-կարմր-եցն-ել
կատաղել-կատաղացնել-կատաղ-ացն-ել

4.Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել-Վարդանին
հանդիպել-Վարդանին
զգուշանալ-Վարդանից
կարոտել-Վարդանին
զրկվել-խաղերից
ուշանալ-դասից
դիմել-Վարդանին
խուսափել-Արամ Խաչատրյանից

Հիդրա

Աղեխորշավորների տիպ  Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում: Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ: 

 Այդ բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով: Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով: Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ: Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը:

Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով: 

8-w1917.png

 Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում: Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ նրանք հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են: Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում ունեն զանգերի, գնդերի և հովանոցների տեսք: Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս. 

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:Բազմացումը Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ

 Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ: 

 Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով:

Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր:

Գործնական աշխատանք 03.03.2022

1. Ընդգծե՛ք 3 ածանցավոր բայ.
ա. պատռտել, զրպարտել, կոտրտել, ավարտել, փշրտել
բ. կորչել, կոչել, հնչել, սառչել, թռչել, գոչել
գ. բռնել, բեռնել, գտնել, հասնել, խրտնել, մտնել
2. Ընդգծե՛ք պատճառական ածանցով 3 բայ.
ա. հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել,
կերցնել
բ. բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել
գ. իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, պրծնել

Միաբջիջ կենդանիներ

Միաբջիջ կենդանիները կամ նախակենդանիները 2 միկրոնից մինչև 6 սմ չափերով հնագույն օրգանիզմներ են, որոնք ապրում են ծովային և քաղցրահամ ջրերում, հողում: Նախակենդանիների տեսակների թիվը գերազանցում է 25 000-ը: Նրանց մեծ մասը ազատ ապրող ձևեր են, որոնք մասնակցում են ջրերի մաքրման, նստվածքների առաջացման, լեռնագոյացման պրոցեսներին:

Միաբջիջները ինքնուրույն օրգանիզմներ են, որոնց բորոշ է կենսական բոլոր ֆուկցիաները՝ նյութափոխանակություն, շարժում, բազմացում, գրգռականություն: Ստորակարգ միաբջիջները չունեն մարմնի կայուն ձև, նրանց կիսահեղուկ ցիտոպլազման անընդհատ շարժվում և ստեղծում է պրոտոպլազմային ելուստներ կամ կեղծ ոտքեր՝ պսևդոպոդիումներ: Բարձրակարգ տեսակներն ունեն հենարանային գոյացումներ, որոնք ապահովում են մարմնի կայուն ձև: Այդ գոյացումներից են էլաստիկ մեմբրանը կամ պելլիկուլը՝ արտաքին թաղանթը, արտաքին զրահը, ֆիբրիլները, հանքային՝ CaCO3, Si, O2 կմախքը, որը նման է խեցու կամ ասեղների (սպիկուլներ): Նախակենդանիների շարժումը կատարվում է կեղծ ոտքերի, թարթիչների, մտրակների, թարթիչներից բաղկացած թաղանթիկների (մեմբրանելների) և փնջերի (ցիրրերի), մկանային մանրաթելերի օգնությամբ:

Միաբջիջ կենդանիներն ունեն կամ ավտոտրոֆ, կամ միքսոտրոֆ, կամ հետերոտրոֆ տիպի սննդառություն: Սնվում են բակտերիաներով, միաբջիջ ջրիմուռներով, իսկ գիշատիչները՝ այլ միաբջիջ կենդանիներով: Սնման ընթացքում օգտագործվում են պսևդոպոդիումները, մերձբերանային մեմբրանելները: Չմասված նյութերը դուրս են մղվում մարմնի տարբեր կողմերից կամ պելլիկուլի հատուկ անցքից: Քաղցրահամ ջրերում բնակվող բոլոր տեսակներն ու նաև որոշ ծովային տեսակներ ունեն հատուկ օրգանոիդ՝ կծկուն վակուոլ, որն անընդհատ արտահանում է ավելորդ ջուրն ու բջջում կարգավորում օսմոտիկ ճնշումը: Մակաբույծներն ու որոշ ծովային տեսակներ զուրկ են այդպիսի վակուոլներից:

Միաբջիջ կենդանիները շնչում են մարմնի ամբողջ մակերեսով: Նրանք չունեն նյարդային համակարգ, սակայն արձագանքում են մեխանիկական, էլեկրական, քիմիական, լուսային և ջերմային գրգիռներին:

Միաբջիջ կենդանիների մեծ մասն ունի մեկ կորիզ, որոշները երկու կամ ավելի կորիզներ: Կան տեսակներ, որոնք ունեն մեկ մեծ (մակրոնուկլեուս) և մեկ փոքր (միկրոնուկլեուս) կորիզ: Մեծ կորիզը որպես կանոն պոլիպլոիդ (բազմաքրոմոսային) է և ունի վեգետատիվ ֆունկցիա, փոքրը՝ դիպլոիդ է և մասնակցում է սեռական բազմացման պրոցեսին: Պարզագույնները բազմանում են երկու եղանակով՝ անսեռ և սեռական: Անսեռ բազմացումը կատարվում է կիսման կամ բազմակիսման, կամ բողբոջման եղանակով: Սեռական բազմացման ժամանակ դիտվում է 

սեռական բջիջների (գամետների) առաջացում ու միաձուլում (կոպուլացիա) կամ սեռական կորիզների միաձուլում: Այսպես գոյացած զիգոտներից զարգանում է նոր սերունդ: Շատ տեսակներ բազմանում են անսեռ և սեռական բազմացման հերթագայմամբ: Այս կենդանիները հատկապես ցիստայի (թաղանթապատյանի) մեջ կարող են ապրել մինչև 16 տարի: