1․Տուփում կան 25 կարմիր, 10 դեղին և 12 կանաչ տոնածառի խաղալիքներ։ Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ խաղալիք պետք է վերցնել՝ համոզված լինելու համար, որ վերցրածների մեջ կլինեն բոլոր գույնի խաղալիքները։
25+12+1=38
2․Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գ-ով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
1300+650+150=2000
3․Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
89:7=122(5)
- Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 2800:7=400 9*400=3600
5.Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2018-ով, ապա կստանանք 2019։ (2019+2018+1):2=2019
6․ Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 26-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
Տղաներ-76
Աղջիկներ-24
7․Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։18 ժամ
8․ Ձմեռ պապը շոկոլադներից և խաղալիքներից պետք է նվերներ պատրաստի այնպես, որ բոլոր նվերներում լինեն հավասար քանակով շոկոլադներ և հավասար քանակով խաղալիքներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի նվեր կարելի է պատրաստ 42 շոկոլադներից և 28 խաղալիքներից։ 7
9․ Ամանորյա տոներին ընդառաջ կազմակերպված տոնական մրցույթին մասնակցելու համար հավաքված տղաներից և աղջիկներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով տղաներ և հավասար քանակով աղջիկներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 36 տղաներից և 24 աղջիկներից։ 6