Մոգականը մաթեմատիկայում

Հնարք 1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

(15*2+5)*50+5-250=1505
Ես ծնվել եմ մայիսի 15-ին Continue reading “Մոգականը մաթեմատիկայում”

Արաբական թվեր

Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։ Զրոյի ներմուծումը, որն առաջ էր քաշվել դեռևս հնդիկ մաթեմատիկոսների կողմից 500 թվականին, ի կատար են ածում արաբները : Դա ավելի է հեշտացնում հաշվողական համակարգը, և հնարավորություն է տալիս բավարարվել տասը թվանշաններով։ Արաբական թվերին նախորդած հռոմեական թվերում զրո նիշը գոյություն չուներ, որի պատճառով մեծ թվեր գրելիս առաջանում էին դժվարություններ, և դա բարդացնում էր հաշվողական համակարգը։

Անհատական ուսպլան ապրիլի 13-17

  • 18:00-22:00 – մայրենի , մաթեմատիկա-, ռուսերենանգլերենհայրենագիտություն–  բնագիտություներգ– ,մարմնամարզություն
  • 10:30-15:00    տեսադասեր
     երկուշաբթի – 11:40-12:10- մայրենի
     երեքշաբթի  –  11:40-12:10–բնագիտություն,
    13:40-14:10 մաթեմատիկա
    չորեքշաբթի –  13:30-14:00 ռուսաց լեզու
    10:30-10:50 մարմնամարզություն
    հինգշաբթի –   11:40-12:10 անգլերեն
    ուրբաթ –           11:40-12:10  երգ ,
    14:10-14:40 հայրենագիտություն 
    Մնացած ժամերին ես զբաղվում եմ տարբեր խաղերով կամ ֆիլմ և մուլտֆիլմ  եմ նայում : Բակում ֆուտբոլ եմ խաղում : Մայրիկս ասաց այս չորեքշաբթի տաք է լինելու և եթե թույլ տան վերջապես գյուղ կգնանք : Շատ եմ ուզում մաքուր օդի դուրս գալ : Արդեն շատ եմ հոգնել ու բոլորին հոգնեցրել իմ տուն մնալով 🙂

Առցանց շաբաթվա հաշվետվություն 06.04 – 10.04

Այս շաբաթ ես կատարել եմ  հետևյալ առարկաների հանձնարարությունները

Մայրենի – 1 , 2 , 3

Մաթեմատիկա – 1

ռուսերեն – 1

անգլերեն –1

Հայրենագիտություն – 1

Երգ – 1,2 ,3

Բնագիտություն – 1 ,

Ընտրությամբ գործունություն – 1

նաև մասնակցել եմ տարբեր ֆլեշմոբերի և տեստերի :  Այս շաբաթ էլ անցավ :  Շատ անձրևային օրեր էին , որի պատճառով մի քիչ պատային փլուզում ունեցանք բակում : Ես այդ ժամանակ օգնում էի մեծերին :
Այս առցանց դասապրոցեսի ժամանակ ավելի հետաքրքիր է ինձ համար կատարել տեստերը , ֆլեշմոբերը կամ գրել ինչ որ մի նյութի մասին : Ինձ համար դժվար է տեսանյութ պատրաստելը :

Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

Հ. Կարապետյանի Անվան Երկրաբանական ...    File:Հովհաննես Կարապետյանի անվան ...

Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով:

Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝ Հնէաբանության բաժին ,Հրաբխականության բաժին , Հանքաբանության բաժին , Ապարաբանության բաժին , Օգտակար հանածոների բաժին , Հանքային ջրերի բաժին :

2012 թ. թանգարանում բացվեց ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահ, որտեղ ցուցադրված են ինչպես նրա կողմից թանգարանին նվրիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, այնպես էլ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները:

File:Հովհաննես Կարապետյանի անվան ... Երկրաբաններն առաջին հերթին ֆինանսի ...

Թանգարանի վիրտուալ տարբերակ

Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»

Դասի հղում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ Քերականը:
    Ավելի լուրջ սխալը այն էր,որ նա շատ կոպիտ խոսեց : Նա հասկացել էր , որ պետք չէր այդ տեսակի սխալին այդպես վերաբերվել: 
  2. Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:
    Նրանք գնում էին , որ գումար աշխատեին և կերակրեին իրենց ընտանիքները :
  3. Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:
    Այո շատ նման են , հայերն էլ են գնում  ուրիշ երկրներ գումար վաստակելու համար :
  4. Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:
    Պետք է պետությունը իրենց գործ տար , որ ստիպված չգնային  ուրիշ երկերներ :
  5. Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:
    Ինձ թվում է նրանք տարբեր երկրներում են եղել և արդեն խառնել էին լեզուները :
  6. Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:
    Որովհետև նրանք գնում էին ուրիշ երկրներ միայն գումար վաստակելու համար , այլ ոչ թե հանգստանալու : Իսկ գործերը շատ դժվար էին լինում :

Continue reading “Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»”