Շերլոկ Հոմս

Սըր Արթուր Քոնան Դոյլ
Շերլոկ Հոմս

՚՚Հրաժեշտի խոնարհումըՙՙ       

      

30.01.2020

Ես կարդում եմ ՙՙՀրաժեշտի խոնարհումը.. Շերլոկ Հոմսի, շատ հետաքրքիր է:Ես ձեզ  կպատմեմ 15 /19 էջերի ամենահետաքրքիր մասը:

Շերլոկ Հոմսը հարցաքննում էր մի կնոջ, հետո նրա օգնականը հասկացավ ,որ այդ կնոջ ձեռագրով է գրված այդ նամակը, բայց ուրիշ թանաքով է կամ ուրիշ մարդ է գրել :Շերլոկ Հոմսը մտածում էր, թե ո՞վ է սպանել այդ մարդուն, բայց նա տեսավ , որ մի ընտանիքի անդամ  շատ կասկածելի է իրեն պահում, դրա համար որոշեց գնալ իրենց տուն:Տան բոլոր անդամները բացակայում էին և նա հասկացավ ,որ ընտանիքն էլ է մասնակցել հանցանքին:

13.02.2020

Շերլոկ Հոմսը գնաց և իր հետևից մեկը ասաց.ՙՙ Չեմ հասկանում այս տղան ,ռիսկի է դիմում՚՚:Շերլոկ Հոմսը գնում էր, երբ արդեն տեղում էր, ասաց.ՙՙ Նստիր այս  աթոռին Ուոսոն  ես դեռ կծանոթացնեմ իրավիճակի հետ ,քանի որ մի գուցե ձեր կարիքը այս գիշեր ունենամ :Թույլ տվեք բացատրել ինչքանով որ հետևել եմ: Բայց ամենինչ այդքան հեշտ չի , հատկապես գողի հետ:Այստեղ կան բացականեր, որոնք պետք է լրացնել ՚՚:

23.02.2020

Այնտեղ Շերլոկ Հոլմսին պատմում էին, որ այդ մարդու նախաճաշի մեջ դեղ էին գցել ,որը քնեցրել էր նրան:Նա երբ արթնացավ իր տունը թալանված էր ,իսկ մի քիչ անց նրան սպանեցին :Շերլոկ Հոլմսը մահացածի տնից գլխարկ գտավ, որը շատ նման էր բժշկական գլխարկի և նա կանչեց իր օգնականին :Օգնականը ասաց, որ սա նման է իր ընկերոջ գլխարկին, նրանք գնացին ընկերոջ տուն:Այնտեղ նա չկար, բայց նրա տնից գտան շատ հրացաններ և դանակներ: Մի քիչ սպասելուց հետո նրան բռնեցին և բանտ գցեցին :Դրանից հետո Շերլոկ Հոլմսը վատ զգաց և գնաց հանգստանալու:

19.03.2020

Շերլոկ Հոմսը և նրա օգնականը տան մեջ գտնում էին կասկածելի իրեր :Հետո հասկացան ,որ անիմաստ է և գնացին : Որովհետև հնարավոր էր, որ նրա մայրիկի տան մեջ լինի մարդասպանը:Այնտեղ նրանք գտան տղամարդու շորեր,հետո նաև ժամացույց: Հարցուփորձ արեցին այդ հյուրատան բոլոր բնակիչներին:Նրանցից մեկը ասաց,որ մարդասպանը գնացել է Լոնդոն: Շերլոկ Հոմսը նստեց գնացք և գնաց Լոնդոն: Նա այնտեղ ոստիկան ընկեր ուներ,որը շատ արագ օգնեց իրեն: Ոստիկանը պարզեց ,թե որ տան մեջ է ապրում մարդասպանը: Հենց Շերլոկ Հոմսը հասավ ,բայց դուռը չէին բացում:Դրա համար նրա օգնականը ոտքի հարվածով կոտրեց դուռը: Իսկ այնտեղ կախված մարդ կար…

03.04.2020

Շերլոկ Հոլմսը և օգնականը քննարկում էին նոր հանցագործությունը : Շ.Հ.-ի օգնականը հիշեց  ,որ  միստեր Գրեգսոնը իր ձեռքը սեղմել և գնացել էր, բայց նա այնտեղից դուրս չէր եկել և դա շատ կասկածելի էր:
Նրանք  մի թակարդ էին լարել և դա աշխատեց: Լարի մի կողմը կպած էր դռանը, իսկ մյուսին զանգ էր կախված : Երբ Նա անցավ դռնով  զանգը զնգաց,այն  շատ բարձր էր: Գտնվեց  հանցագործը, դա միստեր Գրեգսոնն էր:

10.04.2020

Հոմսը  և իր օգնականը կանգնած էին 50 սպանություն  կատարած մարդու գործի առաջ: Հիմա պետք է այս գործը հետախուզեին : Նրանք սպանության վայրում գտան հաղորդագրություններ : Եզրակացրեցին ,թե ով կարող է լինել և գնացին նրա տուն: Նրանք գտան հաղորդագրությունների տիրոջը , բայց այս մարդը զարմացավ , թե ինչու՞ են իրեն հետևում : Պարզվեց , որ ինչ որ մեկը համոզել էր իրեն գրել այդ հաղորդագրությունները : Նա տվեց այդ մարդու հասցեն : Երբ հասան այդ տուն արդեն մարդ չկար : Նրանք սեղանին տեսան մի տոմս : Այդտեղ նշված էր Ֆրանսիան:Նա իր օգնականին ուղարկում է Ֆրանսիա , որտեղ բռնում են հանցագործին : Նա իր մոտ ուներ շատ գումար:

23.04.2020

Հանցագործությունը պտտվում էր ՙՙԿարմիր օղակ ՚՚ անունով հակաիտալական խմբի շուրջ : Հետքերը տարան մի տուն , այնտեղ դրսից Հոլմսը գոռաց մի ծածկաբառ,որը գտել էր նախորդ տան սեղանին : Այդ ժամանակ դուռը բացվեց : Նրանք տեսան մի գեղեցիկ իտալուհու: Նա շատ ոգևորված էր ու սպասում էր ոստիկանության : Չթողնելով որ հյուրերը խոսեն , նա անմիջապես սկսեց հարցնել մի իտալացու Ջորջիանոյի  և իր ամուսնու մասին : Շերլոկը խնդրեց նրան ամեն ինչ պատմել : Իտալուհին ներկայացավ և պատմեց,որ ծնվել են Իտալիայում , բայց հայրը չի թողել ,որ ամուսնանա իր սիրած մարդու հետ և նրանք փախել են Ամերիկա : Այնտեղ ծանոթացել են մի բարի իտալացու հետ և ընկերացել :

30.04.2020

Սակայն հանդիպել են նաև մեկ ուրիշ իտալացու , որը եղել է հայտնի հանցագործ : Այս ընթացքում իտալուհին նկատում է ,որ այս հանցագործը սկսում է վատ տպավորություն  թողնել : Նա ամուսնուց հարցնում է  և իմանում է ամբողջ ճշմարտությունը : Դեռ Իտալիայում ամուսինը միացել է մի Նեապոլիտական  հանցավոր խմբի : Բայց հետո փոշմանել և մտածել է, թե փախել է դրանցից : Սակայն Ամերիկայում մի օր պատահաբար հանդիպում է նրանցից ամենահանցավորին: Ու սա սկսում է հաճախել իրենց տուն և բերում է մի ժողովի նամակ :Այս խումբը զբաղվում էր հարուստ իտալացիներին շանտաժի ենթարկելով,եթե գումար չէին տալիս,ապա պայթեցնում էին տները : Ժողովին որոշվում է հարձակվել հենց այն բարի իտալացուն ու դա պետք է ամուսինը կատարեր :

04.05.2020

Իտալացին հասցնում է տեղեկացնել իր ընկերոջը հարձակման մասին, նաև ասում է ոստիկանությանը : Դրանից հետո նրանք փախչում են Անգլիա : Այստեղ ապրում են հանգիստ մի որոշ ժամանակ , բայց առանձին-առանձին: Մի օր իտալուհին նկատում է ,որ իր պատուհանի տակ մի քանի հոգի են հավաքվում և անընդհատ նայում են իր ուղղությամբ : Իսկ ամուսինը ,որը առաջ անընդհատ հաղորդագրություն էր ուղարկում ,այլևս չի գրում :Հենց այս հաղորդագրություններն են գտնում Հոլմսը և օգնականը : Իտալուհին հասկանում է , որ ՙՙԿարմիր օղակի՚՚ մարդիկ իրենց գտել են : Ամուսինը՝ Ջենարոն , դա հասկանում է և առաջինն է հարձակվում ու սպանում : Այստեղ տիկինը հարցնում է , թե ինչու պետք է իր ամուսնուն դատապարտեն, չէ որ դրա մասին գիտեին և ամերիկյան և անգլիական ոստիկանությունը : Շերլոկը հանձնարարում է ստուգել այս ինֆորմացիան:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.