ԶԱՏԿԱԿԱՆ ԱՍԻԿ

Առաջադրանք 2՝

  • Մուտք գործիր այս հղումով 
  • սովորիր որևէ զատկական ասիկ
  • Տեսագրել յուրացված նյութը միայնակ կամ ընտանիքի անդամների հետ խաղով, չրխկաններով
  • արդյունքն ուղարկել seda.tevanyan@mskh.am էլ հասցեին

 

ԶԱՏԿԱԿԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՖԼԵՇՄՈԲ

Առաջադրանք 1 ՝

  • Մուտք գործել այս հղումով
  • Ունկնդրել և սովորել այստեղ նշված 4  երգերից որևէ մեկը կամ մի քանիսը ՝ Օր պար, Կարկաչա, Ծառ ծաղկեցավ,Յալալի (երգերի վերնագրերին սեղմելիս կերևա նաև երգի տեքստերը)
  • Տեսագրել յուրացված նյութը միայնակ կամ ընտանիքի անդամների հետ խաղով, չրխկաններով
  • արդյունքն ուղարկել seda.tevanyan@mskh.am էլ հասցեին

Ես երգում եմ Յալալաի երգը՝

Ջաննի Ռոդարի: Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում: Continue reading “Ջաննի Ռոդարի: Թափանցիկ Ջակոմոն”