- 18:00-22:00 – մայրենի , մաթեմատիկա-, ռուսերեն, անգլերեն, հայրենագիտություն– բնագիտություն, երգ– ,մարմնամարզություն
- 10:30-15:00 տեսադասեր
երկուշաբթի – 11:40-12:10- մայրենի
երեքշաբթի – 11:40-12:10–բնագիտություն,
13:40-14:10 մաթեմատիկա
չորեքշաբթի – 13:30-14:00 ռուսաց լեզու
10:30-10:50 մարմնամարզություն
հինգշաբթի – 11:40-12:10 անգլերեն
ուրբաթ – 11:40-12:10 երգ ,
14:10-14:40 հայրենագիտություն Մնացած ժամերին ես զբաղվում եմ տարբեր խաղերով կամ ֆիլմ և մուլտֆիլմ եմ նայում : Բակում ֆուտբոլ եմ խաղում : Մայրիկս ասաց այս չորեքշաբթի տաք է լինելու և եթե թույլ տան վերջապես գյուղ կգնանք : Շատ եմ ուզում մաքուր օդի դուրս գալ : Արդեն շատ եմ հոգնել ու բոլորին հոգնեցրել իմ տուն մնալով 🙂
Day: April 13, 2020
Առցանց շաբաթվա հաշվետվություն 06.04 – 10.04
Այս շաբաթ ես կատարել եմ հետևյալ առարկաների հանձնարարությունները
Մաթեմատիկա – 1
ռուսերեն – 1
անգլերեն –1
Հայրենագիտություն – 1
Բնագիտություն – 1 ,
Ընտրությամբ գործունություն – 1
նաև մասնակցել եմ տարբեր ֆլեշմոբերի և տեստերի : Այս շաբաթ էլ անցավ : Շատ անձրևային օրեր էին , որի պատճառով մի քիչ պատային փլուզում ունեցանք բակում : Ես այդ ժամանակ օգնում էի մեծերին :
Այս առցանց դասապրոցեսի ժամանակ ավելի հետաքրքիր է ինձ համար կատարել տեստերը , ֆլեշմոբերը կամ գրել ինչ որ մի նյութի մասին : Ինձ համար դժվար է տեսանյութ պատրաստելը :
Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան
Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով:
Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝ Հնէաբանության բաժին ,Հրաբխականության բաժին , Հանքաբանության բաժին , Ապարաբանության բաժին , Օգտակար հանածոների բաժին , Հանքային ջրերի բաժին :
2012 թ. թանգարանում բացվեց ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահ, որտեղ ցուցադրված են ինչպես նրա կողմից թանգարանին նվրիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, այնպես էլ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները:
Ջաննի Ռոդարի «Լինել և ունենալ»
Հարցեր և առաջադրանքներ
- Ըստ ձեզ շատ ավելի լուրջ սխալը որտե՞ղ էր: Ի՞նչ էր հասկացել ուսուցիչ Քերականը:
Ավելի լուրջ սխալը այն էր,որ նա շատ կոպիտ խոսեց : Նա հասկացել էր , որ պետք չէր այդ տեսակի սխալին այդպես վերաբերվել: - Ի՞նչ եք կարծում արտասահման բանվորների խումբն ինչու էր գնում:
Նրանք գնում էին , որ գումար աշխատեին և կերակրեին իրենց ընտանիքները : - Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք իտալացի բանվորների և այն հայերի միջև, ովքեր հեռանում են Հայաստանից՝ աշխատելու համար:
Այո շատ նման են , հայերն էլ են գնում ուրիշ երկրներ գումար վաստակելու համար : - Ինչ պետք է լիներ, որ ամեն ինչ ճիշտ լիներ:
Պետք է պետությունը իրենց գործ տար , որ ստիպված չգնային ուրիշ երկերներ : - Ձեր կարծիքով ինչո՞ւ է սխալ ասել՝ ուղևորություն եմ ունեցել:
Ինձ թվում է նրանք տարբեր երկրներում են եղել և արդեն խառնել էին լեզուները : - Ինչո՞ւ է բանվորն ասում, որ «ուղևորություն եմ ունեցել» արտահայտությունը տխուր արտահայտություն է:
Որովհետև նրանք գնում էին ուրիշ երկրներ միայն գումար վաստակելու համար , այլ ոչ թե հանգստանալու : Իսկ գործերը շատ դժվար էին լինում :