§12.Մարմինների փոխազդեցությունը: 

Թեման՝  

§12.Մարմինների փոխազդեցությունը: 

§13.Մարմնի զանգված

1.Հնարավոր է արդյոք շրջապատից մեկուսացված մարմինը փոխի իր արագությունը:ոչ

2.Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:Հարվածել գնդակին

3.Հրացանի կրակոցի ժամանակ որ մարմիններն են փոխազդում: Ինչպես է այն արտահայտվում:

4.Մարմնի որ հատկությունն է կոչվում իներտություն: Բերել այդ հատկությունը լուսաբանող օրինակներ:
Եթե մարմինը շարժվում է և նա չի փոխվում շարժման ժամանակ դա կոչվում է իներտ:
Օրինակ, երբ մեքենայի արագությունը բարձրանում է:

5.Որ մեծությունն են անվանում մարմնի զանգված:                               

6.Ինչպես կարելի է չափել մարմնի զանգվածը:
կշեռքով

7.Ինչ միավորներով է արտահայտվում զանգվածը:
կգ,գր,տոննա,ցենտ

8.Լրացնել՝

  1կգ=1000գ;        1գ =0.001 կգ;      1մգ =0.001գ:

9.Ինչն է զանգվածի չափանմուշը ՄՀ-ում:Կգ և գ

10.Մարդը նավակից ցատկում է ափ: Որ դեպքում են նավակի և մարդու ձեռք բերած արագությունները իրար հավասար:
Եթե նավակը կանգնած էր:

Գործնական աշխատանք

  1. Բառերից որո՞նք են գոյական.
    անբեկանելի, ունելի, կիսադեմ, տխրադեմ, արդուզարդ, նկարազարդ, շարական, ընտանեկան, խորագին, գլխագին։
  2. Նշիր անհոգնական գոյականները.
    Ֆիլիպիններ, մաթեմատիկա, քննություն, կաթ, գաղտնիքգինի, աշակերտություն, մարմար, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն։
  3. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին.մարզատոն-մարզատներ, հավատարմագիր-հավատարմագրեր, ուղեցույց, հիվանդայց, մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր, հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ, հետնախորշ, կամարասյու, մաքսանենգ, ջրէջք։
  4. Նշի՛ր այն գոյականները, որ ներգոյական չունեն .
    դուստր, ժամանակ, գիրք, շուն, մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, խմբագրություն, աղջիկ։
  5. Ընդգծի՛ր  գոյականները։
  • Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրները:
  • Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։
  • Ձորակներում հիմա էլ կա Մանասի տնկած այգին՝ սպիտակ ու կարմիր վարդերի թփերով։
  • Անին չէր մոռացել ո՛չ նրա սև վերարկուն, ո՛չ գունատ դեմքը։

Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրո´ւ հոգնակի և փորձի´ր բացատրել, թե ի´նչ է փոխվում:

Կաթը տա՛ր  խոհանոց:
Կաթի ամբողջ սերը քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:
Ալյուրը սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:
Լողափի ավազն ասես մաղած լիներ:
Ցորենն ամբարում են պահել:
Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը:

Եռանկյուններ։ Եռանկյունների հավասարության առաջին և երկրորդ հայտանիշները

Տեսական մաս

Առաջադրանքներ

0. Ըստ եռանկյունիների հավասարության երկրորդ հայտանիշի հավասար են:
1.
2. Ըստ եռանկյունիների հավասարության երկրորդ հայտանիշի հավասար են:

Դանիել Վարուժան. բանաստեղծություններ

 1.Դանիել Վարուժան`»Ցորյանի ծովեր»

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:


Առաջադրանքներ`

1.Վարժ կարդալ սովորի՛ր եւ բացատրի’ր հետևյալ բառերը՝ գեղադալար-գեղեցիկ ու կանաչ, դող-վախ, բլուր-փոքր սար,հուռթի-բերրի, ալետատան-ալիքներ շարժող, պատմուճան-լայն վերնազգեստ, փողփողուն-ծածանվող, քիստ-ցորենի վարի մազիկ, եղի-նոր հասնող ցորեն, սափոր-կժի նման , կալ-Հացահատիկը կալսելու տեղ, աղորին-աղաց, մոլեգին-անզուսպ։

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը. հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։
Ոսկեգույն, ցորենով լի դաշտեր

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:
Աշնանային արտ

Балет

История одного шедевра: балет «Спартак» Арама Хачатуряна – сенсация в мире искусства

Сегодня, 6 июня, исполняется 116 лет со дня рождения выдающегося армянского композитора, дирижера, педагога Арама Хачатуряна.

Имя Арама Хачатуряна хорошо знакомо любителям классической музыки по всему миру. Маэстро писал такие замечательные произведения, что многие из них после премьерного исполнения мгновенно становились популярными. Искрометный «Танец с саблями» из балета «Гаянэ», восхитительный «Вальс» из сюиты к драме М. Ю. Лермонтова «Маскарад», блестящий «Концерт для скрипки с оркестром» – это мизерный перечень произведений, которые покорили сердца слушателей не только в нашей стране, но и за ее пределами.

Continue reading “Балет”

Առաջին և երկրորդ պարապմունք՝ Վարդանանց պատերազմ․ Ավարայրի ճակատամարտ (շարունակություն)

451թ. գարնանը պարսիկները շարժվեցին դեպի Հայաստան: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ:Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ Մատյան գնդով, ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:
Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը:
Կռվից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Վայոցձորեցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ:451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին:Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:
Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ:Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ:
Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն:Ի վերջո` ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից: Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին: Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը: 

Նոյեմբերի 23

Գործնական քերականություն
1. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
 Երկու ընկեր անապատով գնում էին և նրանցից մեկը թուլացավ ու ընկավ:Մյուս ընկերը առանց ջուր տալու թողեց ու գնաց : Այդ ժամանակ անցնող քարավանի մարդիք տեսան այդ տղային , ջուր տվեցին ու ուշքի բերեցին:Տղան ոտքի կանգնեց և շարունակեց ճանապարհը:Այդ ճանապարհին տեսավ ընկերոջը ,բայց չկանգնեց :Լեռնոտ կածանով անցնելիս մյուս ընկերը ընկավ և ոտքը կոտրեց:Ընկերը նրան շալակեց ու տարավ տուն ու ասեց ,որ թող ընկերը պատմի իր ջրից ,իսկ ինքը իր շալակից:

2. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց.
-Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: 
Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկություն հայտնեց.
-Ես ուզում եմ,որ աստղակերպն անվանվի իմ կնոջ՝ Բետինայի անունով:

3.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրելու երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելուց հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող  բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրեր հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ  ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Միանդամի և բազմանդամի արտադրյալը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.

ա) x(x-y+10)=x2– xy+10x

բ) (x-y)(-3)=-3x+3y

գ) (a+b-c)a=a2+ab-ac

դ) (a-b+c)2b=2ab-2b2+2bc

2) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.

ա) -2x(x+y)=-2x2-2xy

բ) (7+3y-xy)(-3xy)=-21xy-9xy2+3x2y2

գ) 3ab(a-2+b)=3a2b-6ab+3ab2

դ) (-ab)(ab+ac+bc)=-a2b2-a2bc-ab2c

3) Գտեք միանդամ և բազմանդամի արտադրյալը.

(x2-xy+y2)(-12x2y3)=-12x4y3+12x3y4-12x2y5
2a2b5(a4-5ab2-3b2)=2a6b5-10a3b7-6a2b7

Առաջադրանքներ (տանը)

4) Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի.

ա) 4(x-y)+7(x-y)=4x-4y+7x-7y=11x-11y

բ) 2a-3(b-a)=2a-3b+3a=5a-3b

գ) 2(a-b)-3(a+b)=2a-2b-3a-3b=-a-5b

դ) 2ab(a+2b)-3ab(b-a)=2a2b+4ab2-3ab2+3a2b=5a2b +ab2

5)Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից.

ա) 3a+ 3b=3(a+b)

բ) 2x-2y=2(x-y)

գ) 5a+10=5(a+2)

դ) 14-7y=7(2-y)

ե) 12x+6y=6(2x+y)

զ) 4-4a=4(1-a)

է) ab-bc=b(a-c)

6) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից

a2+ab=a(a+b)
b5-b2=b(b4-b)
x2-x=x(x-1)
x2y2+y4=y2(x2+y2)
2xy-x3=x(2y-x2)
4a6-2a3b=2a3(2a3-b)

Լրացուցիչ առաջադարանքներ

7) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից 

ա) 8abx-6acy-10ak

բ) 63xy-84y2+98ay

գ) 20ax-35bx-40x2:

8) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից

ա) x3+x2-x
բ) -5x2y2-5xy2
գ) 2a3b-6ab4+4a2b3     
դ) 16x+8x2-4x3+2x4:

Նոյեմբերի 22-26

1* Ո՞ր նյութերն են կոչվում պարզ եւ որո՞նք՝ բարդ նյութեր: Ստորեւ թվարկված նյութերից առան­ձին-­առանձին գրե՛ք պարզ եւ բարդ նյութերի անուն­ները՝ թթվածին, ջուր, սնդիկ, պղնձի օքսիդ, երկաթ, ջրածին, երկաթի սուլֆիդ, սնդիկի օքսիդ:

Պարզ նյութերն են կոչվում ,որոնք բաղկացված են մի նյութից :
Իսկ բարդ ,որոնք բաղկացած են մեկից ավելի նյութերից :
Պարզ-թթվածին, սնդիկ,երկաթ,ջրածին
Բարդ-ջուր,պղնձի օքսիդ,երկաթի սուլֆիդ,սնդիկի օքսիդ

2* Ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ թթվա­ծինը, սնդիկը եւ ջրածինը պարզ նյութեր են, իսկ ջուրը եւ սնդիկի օքսիդը՝ բարդ:
Մենք պետք է իմանանք իրենց բաղադրությունը
թթվա­ծինը-O
սնդիկը -Hg
ջրածինը -H
ջուրը -H2O
սնդիկի օքսիդը-Hg2O

3* Ինչո՞վ են տարբերվում ատոմ եւ մոլեկուլ հասկացությունները:
Ատոմը դա նյութի ամենափոքր ,քիմյապես անբաժանելի մասնիկն է,Իսկ մոլեկուլը այտ ատոմներից կազմված խումբը:

4* Հնարավո՞ր է ջրային լուծույթից կերակրի աղն
անջատել զտման եղանակով: Ինչո՞ւ:
Տաքության միջոցով