Դանիել Վարուժան

«Արեւմտահայերենի օրեր» նախագծի շրջանակում կարդում ենք Դանիել Վարուժան։

Դանիել Վարուժան`《Հունձք կը ժողվեմ…》

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
― Ասուպը անցավ―
Աստղեր մյուռոն կը ծորեն,
― Դեմքը լուսացավ:

Առաջադրանքներ`

1.Համակարգչային որևէ ծրագրով նկարի՛ր բանաստեղծությունը։

2.Վարժ կարդալ սովորի՛ր, դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր։

2. . Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》։

Առաջադրանքներ`

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ, բոց, խորխոլել, ծղոտ, քառաշար, հասկ, սաթ, բոռ, պիծակ, քիստ, փայլակ, դեղձանիկ, հնձել, մանգաղ: 

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։

3.Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը և մեկնաբանի՛ր:

4.Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը։

Lեոնարդո դա Վինչի

1495-1497թթ. Լեոնարդո դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:1503թ. նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ: Հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483-1494թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր: Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500-1507թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513-1517թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514-1516թթ.) և այլն: Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված է եղել թափառել: Աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517թ. Ֆրանսուա Ա թագավորի հրավերով որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար» տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր-Բլուա-Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը:  Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝  Դա Վինչին խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները: Մահացել է 1519թ. մայիսի 2-ին:

Test

You weren’t at school yesterday afternoon.Where were you?
I was at home .There was a football match on television .
Was it a good match?
No ,it wasn’t ! All the payers were awful!

In 1950,there were 199.854 pepole at the World Cup Final between Brazil and Uruguay in Rio de Janeiro.They sow a great match – but Brazil didn’t win.
2.The Swedish athlet Oskar Gomar Swann became famous when he won a silver medal in shooting at the Olimpic Games in Antwerp in 1920 . He was 72 years old.
3. At the 1984 Olimpic Games in Los Angeles,Car Lewis won four gold medals.
4.In the frst round of the long jump.Lewis jumped 8.54 metres.After that ,he stoped .Nabody can beat me .’ he said .
5.I went to the cinema last night, but I didn’t enjoy the flim very much.
6.What did james said to you yesterday?
7.Did you want Alice last night?


8.Where did you went last summer ?
B.We went to New york .But we diden’t go up the Empire State Bulding


Let’s go out tonight.I don’t want to stay at home .
2.Leo ,look at all your books on the floor !Pick them up ,please.
3.This bag is very heavy.I’m going to put it down for a minute.
4.It’s cold today.You should put on a warm coat.
5.It’s hot in here.I’m going to take my jumper off.

2.volleyball
3.cycling
4.swimming
5.skiing
6.hockey
7.surfing
Olympics

Մարմինների փոխազդեցությունը

1.Ինչպես է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում:
Այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակ:

2.Որ երևույթն  է կոչվում իներցիա:
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

3. Ինչու որոշ կենդանիներ ջրից դուրս գալիս թափահարում են իրենց:
Որ նրանց վրայից ջրի քանակը պակասի:

4.Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից:


5.Բացատրեք, ինչպես են նկարում պատկերված մուրճի գլխիկը հագցնում կոթին:
այտ պես ավելի ուժեղ հարած կլինի:

6.Բացատրեք, ինչու է բժշկական ջերմաչափում սնդիկի սյունն իջնում, երբ այն թափ են տալիս:
որովհետև առաջանում է սառը քամի

7.Ինչու որսորդական շնի փախչելիս աղվեսը հաճախ կտրուկ փոխում է շարժման ուղղությունը?
Նա ավելի ճկուն է ,իսկ շները թեքվելով կորցնում են արագությունը:

8.Ինչու՞ են ուղևորները ետ թեքվում, երբ ավտոբուսի արագությունը կտրուկ մեծանում է, իսկ երբ ավտոբուսը հանկարծակի կանգ է առնում՝ առաջ:
Իներցիայի շնորհիվ

9.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:
չի փոխի

10.Հնարավոր է արդյոք շրջապատից մեկուսացված մարմինը փոխի իր արագությունը:ոչ

11.Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:
Ֆուտբոլիստի ոտքի հարվածից շարժվում է գնդակը:
Սայլը հրելիս այն շարժվում է:

12.Հրացանի կրակոցի ժամանակ որ մարմիններն են փոխազդում: Ինչպես է այն արտահայտվում:
Ձեռքի մատը փոխազդում է հրացանի հետ:

Փոխառություններ և օտարաբանություններ

Գործնական աշխատանք

1.Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։
կոլեկցիա     —       գրավատուն
օրիենտացիա —    ախտորոշում
տրադիցիա    —      կողմնորոշում
ստաբիլ          —       մեկնարկ
լոմբարդ         —       հավաքածու
վալյուտա     —        ավանդույթ
ստարտ         —        կայուն
դիագնոզ      —        արժույթ
դիսպետչեր    —    առևտրային
կոմերցիոն      —    կարգավար


կոլեկցիա-հավաքածու
օրիենտացիա -կողմնորոշում
տրադիցիա-ավանդույթ
ստաբիլ-կայուն   
լոմբարդ-գրավատուն
ստարտ-         
վալյուտա-արժույթ
ստարտ-մեկնարկ 
դիսպետչեր -կարգավար
կոմերցիոն-առևտրային
 

2. Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք
ձեր իմացած այլ լեզուների հետ)։
Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում,
բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ,
կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ,
սպիրտ,
հովիվ։

Упражнение

Упражнение 2

Собираться, блестеть, собирать, забирать, замереть, замирать, расстилать, расстелить, выжигать, блестящий, зажигательный, стереть, блистать, протереть, вытирать, выбирать, застелить, замерло, замирало, умереть, умирать, растирать, заблистать, выстирали, выдираю, забираю, протереть, собирающий, вычесть, вычитать, расстелить, расстилаться, запереть, запирать, прибирать, избиратели, сочетать, сочетание, блистательный, блеснет, приберет, опереться

Մերկասերմեր բույսեր

Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ: Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:

10709258.jpg

 Ջրի, ջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը: Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ:  Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են: 

 Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը: Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով: Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ: Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները: Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

55.jpg


Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է: ԵղևնիԵղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկ

57.jpg

Իսկ այս հղումով կարող եք դիտել մերկասերմերի մասինhttps: նյութ

Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ

Առաջադրանքներ (դասարանում)

1) Նկարում BC=AD, <1=<2:

ա) Ապացուցել, որ ΔABC=ΔACD:

բ) Գտեք AB-ն և BC-ն, եթե AD=17 սմ և DC=14 սմ:

ա/ Քանի որ <1=<2 , ապա ΔABC=ΔACD:
բ/ ΔABC= ΔACD
DC=AB=14
AD=BC=17

2) Նկարում OA=OD, OB=OC, <1=740, <2=360:

ա) Ապացուցեք, որ AOB և DOC եռանկյունները հավասար են:

բ) Գտեք <ACD-ն:

ա/ երկու եռանկյունիների երկու կողմերը հավասար են , ուրեմն AOB և DOC եռանկյունիները հավասար են

<ABC=<BCD = 74
74+36=110

Continue reading “Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշ”

Կրոնափոխության առաջարկը, Արտաշատի ժողովը

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը

Պարսիկները ցանկանում էին կրոնափոխ անել հայ ժողովրդին: 449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: 
Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը:  Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը: Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին: