Տրամաբանությունը զարգացնող խնդիրներ

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է
հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:
ձ
• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:
8
• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո
շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում
լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա
վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:
39
• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո
խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի:
Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6
մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ
խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ
գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս
հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:
Իսկական մետաղադրամը դրել են աչ կողմում իսկ կեղծը ձախ այդմես կշեռքքի օննությամ կհասկանանք :

• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա
ինչ օր էր հունվարի 27-ը:

• Ինչպե՞ս կարող են 3 մարդ 3 ժամում անցնել 60 կմ մի մեքենայով, եթե
մեքենայում տեղավորվում են միայն երկու մարդ, նրա արագությունը 50
կմ/ժ է, իսկ հետիոտների արագությունը 5 կմ/ժ:

• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:


Մահմեդականություն

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար): Իմանի էությունը միաստվածության գաղափարն է: Մահմեդականությունը միայն Մուհամմեդին է համարում Աստծու առաքյալը: Մահմեդականները հավատում են հոգու անմահությանն ու հանդերձյալ կյանքին: Ըստ մահմեդականության՝ միայն իսկական մահմեդականը կարող է ակնկալել դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է դժոխային տանջանքների: Մահմեդականությունն ունի ընդարձակ ծիսական համակարգ, որտեղ մեծ նշանակություն է տրվում սովորույթներին, ավանդույթներին և տոներին: Դինի առանցքը «հավատի սյուներն» են՝ հավատի դավանում, ամենօրյա հնգակի աղոթք (նամազ), պարտադիր բարեգործություն, ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (գոնե մեկ անգամ), ծոմապահություն: Մահմեդականը պարտավոր է մասնակցել ջիհադին՝ հանուն հավատի պատերազմին, որին բնորոշ է ոչ միայն այլ երկրների զավթումը, այլև այլադավանների («անհավատներ») բռնի մահմեդականացումը: Բացի ուղղափառ մահմեդականությունից՝ սուննիզմից, առաջացել է նաև շիիզմը՝ որպես հակադիր հոսանք: 

Մայրենի 20.04.2021

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Գրի՛ր պարգև-Ընծա, արշալույս-լուսաբաց,նվաստացնել-ստորացնել, երկչոտ-վախկոտ, խոնավ-թաց, ծածուկ-թաքուն, տառապել-տաճվել բառերի հոմանիշները:
  3. Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:
    Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ:

Ռացիոնալ թվեր

Առաջադրանքներ(դասարանում)

1) Օգտվելով գումարման տեղափոխական և զուգորդական

օրենքներից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

ա/ -3/4+2-11/12+3/4+11/12=2
բ/ -1/2-2/5+1 3/4+2/5+4 1/4=0
գ/+8 3/5-6 3/7-4/15-1 1/25+6 3/7=587/75
դ/-9 2/7-4/21+8/9+8 2/7-8/9=-25/21

2) Հաշվե՛ք (a + b) + c և (c + b) + a արտահայտությունների արժեքները,

եթե՝

ա/ (-2 1/2-6 3/5)+3 3/4=

Լրացուցիչ(տանը)

3) Հաշվե՛ք a ⋅ (b ⋅ c) և c ⋅ (b ⋅ a) արտահայտությունների արժեքները,

եթե՝

4) Ռացիոնալ թվե՞ր են արդյոք ռացիոնալ թվերի գումարը, տարբերությունը, արտադրյալը:Ռացիոնալ թվեր են:

5) Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված եռյակի համար ճիշտ է

բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ.

6) Ապրանքի գինը 15 %-ով բարձրացնելուց հետո այն դարձավ 46000

դրամ։ Ինչքա՞ն էր ապրանքի սկզբնական գինը։
100+15=115
46000*100:115=40000

Ապրիլ 19 — 23 ,Տնային 1

Տնային 1

1 .Թեմայի ամփոփում .

2 .Գործնական աշխատանք

Առանձնացրու’ պարզ և բարդ տերևները: Մի քանի պարզ և բարդ տերևի օրինակ էլ գտի՛ր քո այգուց, նկարի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:


պարզ -1,3,5,8,9,13,14,15,16,18
բարդ -2,4,6,10,17

Պատասխանել հարցերին

  • Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը։
    օրգանների աշխատանքից
  • Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ
    սննդանյութ։
    Կենդանու մոտ կնվազի ակտիվությունը, կդանդաղի աճը,կխանգարվի բջիջների վերականգնումն և բազմացումը։
  • Ցողունի վնասվածքն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ բույսի կյանքում։
    Վնասված ցողունը չի կարող փոխանցել օգտակար նյութերը:
  • Ի՞նչ տեղի կունենա բույսի հետ, եթե վնասակար միջատները ոչնչացնեն բոլոր տերեւները:
    Կսկսի ավելի դանդաղ աճել մինչև նոր տերևներ ունենա, որ ֆոտոսինթեզ կատարվի:

Մայրենի

1․Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Ուժեղ կրակը այրեց ամեն ինչ:
Սառնորակ ջուրը հագեցրեց նրա ծարավը:
Պապիկը շատ էր կարոտել իր հայրենի հողը :
Մաքուր օդ էր լեռներից գալիս:
Գեղեցիկ երեխա է ծնվել:
Սարի գլխին էր գտնվում մի ընդարձակ տուն:

2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
հոգով սիրել
մանր կտրտել
կերակուր մատուցել
մոտեցնել մեքենան
հանգստացնել բարկացած մարդուն

3. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ: Քանի՞ նախադասություն  է ստացվում:


Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

Կապիկների վանդակի մոտ կանգնած էի:
Տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում :
Ձագուկներին էի շոյում ՝հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:

4. Տրված նախադասությունը համառոտ ի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր:
Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ  խոնարհվելով , պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:

5․Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ընբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճանբար, անպայման, ամպրոպ:

6Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

ա.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ – աղտ , գութ – խիղճ , ավար – թալան , թախիծ – մորմոք , կարծիք – տեսակետ , օրրան – հայրենիք

բ.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ, ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու – հավկիթ , նեցուկ – հենարան , ճաճանչ – ճառագայթ , վիհ – անդունդ , թարթիչ – արտևանունք , աշտանակ – ճրագակալ

գ.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
խուճապ – տագնապ , խոչընդոտ – արգելք , ահ – երկյուղ , գուրգուրանք – գորով , գինարբուք – խրախճանք , տաղտուկ – ձանձրույթ

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Работа

Замените выделенные слова глаголами на -ся, -сь в нужной форме.

  1. Надо торопиться в школу. 2. Из города отец вернулся на автобусе. 3.
    приближается Новый год. 4. Мальчики быстро разделись и попрыгали в
    воду. 5. Почему ты сердишься? 6. На этой улице находится посольство.
    Слова для справок:

Допишите глаголы на -ся, (-сь) в настоящем времени.

  1. Я готовился стать спортсменом. Каждое утро я обливался холодной
    водой, занимался гимнастикой. 2. Белый снег пушистый в воздухе кружится и
    на землю тихо падает, лож… . 3. Из Москвы поезда отправлялся на север,
    на юг, на восток и на запад. 4. Тихо ночь ложиться на вершины гор, и луна
    гляд в глубину озёр.

Продолжите предложения.

  1. Переулки обычно короткие и узкие.
  2. Проспектами стали называть в середине которых есть полоса зелёных насаждений и пешеходные
    дорожки.
  3. Бульвары – это широкие и прямые улицы
    Слова для справок: ; ;