Խնդիրներ

  1. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր
    և 9 անշարժ
    փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը
    պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն
    ուղղությամբ: Քանի՞ փուչիկի չեն դիպչի նետերը:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E

    Սեղանի վրա դրված է երեք մարմին (տե՛ս նկարը): Պատասխանի
  2. տարբերակներում բերված նկարներից ո՞րը կտեսնի Պետրոսը, երբ
  3. նայի սեղանին վերևից:
  4. (A) (B) (C) (D) (

. Հասմիկը երկու նետով կրակեց թիրախին (տե՛ս նկարը):
Առաջին անգամ նա վաստակեց 14 միավոր, երկրորդ
անգամ՝ 16 միավոր: Քանի՞ միավոր վաստակեց Հասմիկը
երրորդ անգամ:
(A) 17 (B) 18 (C) 19 (D) 20 (E) 22

  1. Այգին բաժանված է նույնանման քառակուսիների: Արագաշարժ
    և դանդաղաշարժ
    խխունջները սկսում են շարժվել
    ܵ կետից տարբեր ուղղություններով՝ այգու պարագծի
    երկայնքով (տե՛ս նկարը): Դանդաղաշարժ
    խխունջը շարժվում է ժամում 1 մետր
    արագությամբ (1
    մ/ժ), իսկ արագաշարժը՝ ժամում
    2 մետր արագությամբ (2
    մ/ժ): Այգու ո՞ր կետում
    երկու խխունջները կհանդիպեն:
    (A) A (B) B (C) C (D) D (E) E
  2. Լուսինեն թղթի վրա հաշվեց երկու երկնիշ թվերի տարբերությունը:
    Հետո նա ներկեց իր գրած գործողության մեջ երկու թվանշան,
    ինչպես ցույց է տրված նկարում: Որքա՞ն է Լուսինեի ներկած թվանշանների գումարը:
    (A) 8 (B) 9 (C) 12 (D) 13 (E) 15
  3. Աստղը պատրաստված է չորս հավասարակողմ եռանկյուններից
    և
    քառակուսուց (տե՛ս նկարը): Քառակուսու պարագիծը 36 սմ է: Որքա՞ն է
    աստղի պարագիծը:
    (A) 144 սմ (B) 120 սմ (C) 104 սմ (D) 90 սմ (E) 72 սմ
  4. Նկարում բերված է տարվա ամիսներից մեկի օրացույցը: Ցավոք,
    այդ օրացույցի վրա թանաք է թափվել, և օրացույցի մեծ մասը չի
    երևում: Շաբաթվա ի՞նչ օր է նկարում բերված ամսվա 25-ը:
    (A) Երկուշաբթի (B) Չորեքշաբթի (C) Հինգշաբթի(D) Շաբաթ (E) Կիրակի

8.Ամենաքիչը քանի՞ անգամ մենք պետք է նետենք սովորական զառը, որ վստահ լինենք, որ
առնվազն մեկ արդյունք կկրկնվի: Սովորական զառը նետելու արդյունք համարվում է
զառի վերևի նիստի վրայի կետերի քանակը:
(A) 5 (B) 6 (C) 7 (D) 12 (E) 18

  1. Նկարում պատկերված է 3 քառակուսի: Ամենափոքր քառակուսու
    կողմի երկարությունը 6 սմ է: Որքա՞ն է ամենամեծ քառակուսու
    կողմի երկարությունը:
    (A) 8 (B) 10 (C) 12 (D) 14 (E) 16
  2. Բերված պատկերում շրջաններն էլեկտրական լամպեր են, որոնք լարերով միացված են
    միմյանց: Սկզբում բոլոր լամպերն անջատված են: Լամպերից որևէ մեկին դիպչելու
    դեպքում այդ լամպը
    և նրա բոլոր հարևան լամպերը լուսավորվում են:
    Ցանկացած մեկ լարի ծայրերին միացված լամպերը կոչվում են
    հարևան: Ամենաքիչը քանի՞ լամպի է անհրաժեշտ դիպչել, որ
    լուսավորվեն բերված պատկերի բոլոր լամպերը:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

    Նկարում բերված չորս հավասար քառակուսիներից որո՞ւմ է սև տարածքի մակերեսն ամենամեծը:Հավասար է բոլոր քառակուսիներում:
    (A) A-ում (B) B-ում (C) C-ում(D) D-ում (E)


    Ինը ավտոմեքենա մոտենում են խաչմերուկին և խաչմերուկն անցնում դրանց վրա նշված սլաքների ուղղություններով (տե՛ս նկարը): Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից ո՞րն է ցույց տալիս այդ մեքենաների դասավորվածությունը խաչմերուկն անցնելուց հետո:
    (A) (B) (C) (D) (E)

Պատմություն

 Բուդդիզմի հիմնադիր է համարվում Սիդխարտխա Գաուտաման, ով աշխարհին հայտնի է որպե Բուդդա`   Լուսավորիչ: Շակյաների ցեղի թագավորի որդի Սիդխարտխա Գաուտաման ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 567թ: Համաձայն առասպելների`   թագավորը որդու մասին Աիտա Դևալի կողմից արված մարգարեությունից պաշտպանելու համար միակ ժառանգին շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի: Բայց Գաուտամային հաջողվում է դուրս գալ պալատից և այստեղ տեղի է ունենում իրականության հետ երեք հանդիպում. Հիվանդի, ծեր մարդու և թաղման ծիսակատարության: Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ:  Ցնցված իր բացահայտումներից`   ապագա Բուդդան ընդունում է որոշում փնտրել այդ ելքը: Նա փախչում է պալատից և 29 տարեկան հասակում միանում թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անցկացնում է 6 տարի:  Բուդդան շատ արագ սովորում է յոգայի ինքնասահմանափակման մի շարք հնարքներ և հեշտությամբ մտնում էր յոգի ամենաբարդ իրավիճակների մեջ: Սակայն նրան մի միտք էր տանջում, որ այդ ճանապարհով նա ճշմարտությանը չի հասնի: Հերթական անգամ անհաջող փորձերից հետո ճգնավոր Գաուտաման գալիս է այն համոզման, որ պետք է այլ ճանապարհ գտնել: Նստած բո ծառի տակ`   Գաուտաման մշտապես և անշարժ նայում էր արևելք, նրա միտքը միայն մի նպատակի էր ուղղված. տեղից չշարժվել մինչև գերագույն և բացարձակ գիտելիքների չհասնի: Այդպես ծառի տակ նա անցկացրեց 7 շաբաթ: Մի անգամ, երբ նա ծառի տակ խորասուզվել էր մտքերի մեջ, նա բուդդայի իրավիճակ է ապրում: Գաուտաման տիրապետեց նրան, ինչ փնտրում էր: Դրանից հետո սկսվում է նրա քրոզչական գործունեության շրջանը: Բուդդայի աշակերտների թիվը անընդհատ աճում էր: Նրանք միանում են բուդդայական համայնքներին`   սանգխաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր: Բոլոր ուղություններով ուղարկվեցին առաքյալներ, որոնք պետք է տարածեին նոր ուսմունքը: Բրահմայականներն էլ էին դիմում բուդդիզմին: Շատ մարդիկ դառնում էին Բուդդայի աշխարհիկ աշակերտները: 40 տարի առաքելական աշխատանք ծավալելուց հետո Բուդդան հասկացավ, որ եկել է այն ժամանակը, որպեսզի ազատվի իր մարմնից և հասնի նիրվանային`   բացարձակ ազատության: Նա իր կյանքի վերջին ժամերը օգտագործեց վանականներին խորհուրդներ տալով: Նրա վերջին բառերն էին. «Կենցաղի բոլոր մասերն էլ անցողիկ են, անհողդողդ կերպով պայքարեք ձեր ազատության համար»: Ասում են, որ նա մահացավ 80 տարեկան հասակում: Բուդդիզմի հիմք են հանդիսանում 4 ճշմարտություն. 1. գոյություն ունի տառապանք (դուխկխա) 2. դրան ունի պատճառ 3. այն կարելի է դադարեցնել 4. դրան հասնելու ճանապարհ գոյություն ունի Այսպիսով`   Բուդդիզմի հիմքը հանդիսանում է տառապանքի իսկությունը: Բուդդիզմում տառապանք հասկացվում է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև «հոգու» տառապանք:

Մայրենի

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ 

Արտ-Մշակելի հող, բոց-կրակ, խորխոլել-Ճաքճքել, ծղոտ-, քառաշար-Չորս շարք կազմող, չորս շարքով դասավորված, հասկ-ցողուն, սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն, բոռ-, պիծակ, քիստ-, փայլակ, դեղձանիկ-թռչուն, հնձել-արտը քաղել, մանգաղ: 

2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։ուսկեգու յն


Տնային

  1. Ի՞նչ են կենդանի օրգանիզմների հյուսվածքները:
    Դրանք լինում են 4 տեսակի՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
  2. Ինչպե՞ս կարելի է դիտել հյուսվածքները:
    մանրադիտակով
  3. Հյուսվածքներում միջբջջային կառուցվածքի ի՞նչ ձեւեր գիտեք:
    Լինում են բուսական և կենդանական:

    4. Ո՞ր կենդանի օրգանիզմներում կան հյուսվածքներ:
    Բոլոր բազմաբջիջ օրգանիզմներում

5.Բուսական ի՞նչ հյուսվածքներ կան:
Կան գոյացնող , հիմնական, փոխադրող,մեխանիկական հյուսվածքներ:

  1. Որո՞նք են ծածկող, փոխադրող, գոյացնող հյուսվածքների առանձ-
    նահատկությունները: Ի՞նչ գործառույթ են դրանք կատարում:
    Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերի վերնամաշկն ու ծառերի խցանը:Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Տասնորդական կոտորակների կլորացումը։ Դաս 2

Առաջադրանքներ

1) Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

ա) 0,93820,9 =1,        դ) 1,0625=1         է) 200,18=200 ,

բ) 28,2897 =28,2,       ե) 80,0388=80 ,         ը) 567,9111=567.9 ,

գ) 100,5621=100,5 ,      զ) 6,0999=6.1 ,           թ) 0,0008=0։

2) Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.

ա) 93,6527 ≈ 93,65 հարյուրերորդական ,    գ) 0,563891 ≈ 0,564 հազարերորդական ,       ե) 0,7014 ≈ 1 ամբողջ,

բ) 734,82 ≈ 735 ամբողջ,           դ) 0,563891 ≈ 0,6 տասնորդական ,          զ) 0,102 ≈ 0 ։

3) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 0,377 + 3,409 – 2,1006=5.88,    գ) 4,5 + 0,3796 + 1,225=6.10,

բ) 12,4589 – 6,27 + 1,395=7.58,      դ) 0,1 – 0,01 – 0,001=0.08:

Լրացուցիչ

4) Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 7,8932 =7.90,       դ) 0,9999=0.99 ,           է) 2,3845 =2.38,

բ) 85,0639=85.06 ,      ե) 65,6788=65.67 ,         ը) 18,0936 =18.09,

գ) 0,1111=0.11 ,        զ) 721,8957=721.89 ,        թ) 55,6009=55.60 ։

5) Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն

գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի.

ա) 2,661 ≈ 2,66 , գ) 18,6 ≈ 18,59 , ե) 7,5 ≈ 7,59 ,

բ) 0,31 ≈ 0,3 , դ) 25,039 ≈ 25,04 , զ) 800,001 ≈ 800 ։

6) Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները և համեմատե՛ք

թվերը.

ա) 0,136 և 0,144
0.14 = 0.14,                    դ) 12,129 և 12,131 12.13 = 12.13,

բ) 2,254 և 2,256
2.25 = 2.25,                     ե) 7,9951 և 8,0049 8 = 8,

գ) 3,769154 և 3,767002
3.76 = 3.76,          զ) 0,009 և 0,001:

7) Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար 12,4 դմ, 5,08 դմ և 3,6 դմ են։ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները։
12.4*5.08*3.6=226.77 դմ

Դասարանական

309. Փակագծի բառը գրի´ր պահանջվող ձևով:

Օրինակ ՝ Ներկր (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում էր իր (արած): — Ներկը վրձնով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և ութսուն տարի հետո այնտեղ էլ  մահացել է : Նա իր միտքը ընդգրկել է ոչ միայն երկիր մոլորակի,այլև Արեգակնային համակարգի և ողջ տիեզերքի: Սակայն կյանքի ընթացքը Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղի գնալը, որը Քյոնիսբերգից  ընդամենը քառասունհինգ կիլոմետր էր հեռու:

312.  Նախադասությունն ընդարձակի´ր՝ ինչո՞վ, ումո՞վ հարցին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Կապիկն արագ-արագ իր բուրդն էր սանրում թաթով:

Այդ կինն անտառից միշտ էլ վերադառնում է ոտքով:

Մարդն իր գործը անելու է կացինով:

Ընկերների մոտ գլուխ էր գովում իր սխրանքով:

Անհատական նախագիծ

Նախագծի ընթացքը-սովորել նոր բույսեր ,որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում
Նախագծի մասնակիցները միջին դպրոցի սովորողններ :

Ես կներկայացնեմ միքանի բույսեր

Աբեղախոտ,Ալոճ փոքրատերև,Այծակն


Աբեղախոտ ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված , աբեղախոտ սևաբաժակ , աբեղախոտ վրացական , աբեղախոտ թավոտ , աբեղախոտ ճահճային  և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։ Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։

Stachys monnieri0.jpg

Ալոճ փոքրատերև

2-2,5 մ բարձրությամբ, մոխրագույն կեղևով, փոքրաթիվ բարակ փշերով թուփ է։ 1-3 սմ երկարությամբ, 1-1,8 սմ լայնությամբ տերևները, սկզբում երկու կողմից թավոտ են, հետագայում համարյա մերկ, մեծ մասամբ երկարավուն ձվաձև, հազվադեպ օվալ ատամնաձև կամ աղեղնաձև եզրով։ Ծաղկաբույլի ծաղիկները 4-10-ն են,իսկ 9-12 մմ երկարությամբ պտուղը երկարավուն էլիպսաձևից մինչև տանձանման։Բույսը աճում է ստորին լոռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1200 մ բարձրությունների վրա, եզրին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի կարմիր գրքի առաջին հրատարակչության մեջ ընդգրկված չէր:

Ալոճ փոքրատերև


Այծակն

Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ։ Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին։ՀՀ-ում հայտնի է 8 տեսակ՝ այծակն ցցամազ, այծակն գլանաձև, այծակն եռաքիստ , այծակն սովորական և այլն։ Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում։ Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը։

Aegilops triuncialis HC-1950-p.png

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք ուրբաթ օրը ,ժամը 11:00 ուղևորվեցինք դեպի Գյումրի Միջին դպրոցի երեխաների, ընկեր Անիի ու ընկեր Գայանեի հետ, բայց ճանապարհին մենք նաև այցելեցինք Արուճի քարավանատուն, Արուճի եկեղեցի : Այցելեցինք նաև Մաստարա գյուղը ,քայլք գյուղում:Այցելելուց հետո մենք ուղևորվեցինք դեպի հյուրանոց : Հանգստացանք և գնացինք ման գալու Գյումրու գլխավոր փողոցներով, դրանից հետո օրը վերջացավ:Գյումրու Յոթ Վերք և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները այցելեցինք առավոտյան , նաև ավելի լավ ման եկանք Ռուսթավելու և Գորկու փողոցներով:Այցելեցինք դարբնոց և Թումո :Իսկ երրորդ օրը այցելեցինք Սև բերդ և Ձիթողցոնց տուն-թանգարան : Կիրակի վերադարձանք տուն :
Հրաշալի էր 👍😊

Մաստարա
Թումո-Գյումրի
Դարբնոցում

Առաջադրանքներ

300.  Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի´ր՝

ա) ուրիշի ուղղակի խոսքից  առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից  հետո:

-Քեզ հետ խաղալ չեմ կարող,-պատասխանեց  աղվեսը,- ես ընտելացած չեմ:
Աղվեսը պատասխանեց  .
-Քեզ հետ խաղալ չեմ կարող, ես ընտելացած չեմ:
-Քեզ հետ խաղալ չեմ կարող, ես ընտելացած չեմ,-պատասխանեց  աղվեսը:


-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,- ասաց թագավորը, -քեզ արգելում եմ հորանջել:

Թագավորը ասաց
-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,քեզ արգելում եմ հորանջել:


-Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել,քեզ արգելում եմ հորանջել ,-ասաց թագավորը:


305.Քո հանգստյան կամ արձակուրդային օրերի մասին  պատմի´ր (կրկնվող բաներից ո՞րն ես շատ սի­րում, ի՞նչն է ձանձրացնում  կամ հոգնեցնում, այն օրերի մասին րնդհանրապես ի՞նչ ես մտածում և դրանց նկատամամբ ի՞նչ վերաբերմունք ունես):

308. Երկու խմբի գոյականները նախ վանկատի´ր, հետո դրանց հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացատրի´ր:

Օրինակ՝ ար -կըղ նը – կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր-վա-գըր,վագրեր մանր-մա-նըր,մանրեր, աստղ-աս-տըղ,աստղեր, սանր-սա-նըր,սանրեր, ծանր-ծա-նըր, անգղ-ան-գըղ,անգղեր, կայսր-կայ-սըր, կայսրեր,զեբր-զե-բըր,զեբրեր:

Բ. Խրճիթ-խր-ճիթ,խրճիթներ, ձկնիկ-ձըկ-նիկ,ձկնիկներ, դպրոց-դըպ-րոց,դպրոցներ, գրիչ-գը-րիչ,գրիչներ, կռիվ-կը-ռիվ,կռիվներ, գլուխ-գը-լուխ, գլուխներ, տղա-տը-ղա ,տղաներ, կրակ-կը-րակ, կրակներ:

Թեմայի ամփոփում

Հաջորդիվ լինելու է ինքնասոտուգում․․․
1. Կատարե՛ք բազմապատկում.
ա) 7,31 ⋅ 2,06=15,0586         դ) 20,02 ⋅ (–11,99)= -240.0398,
բ) (–0,01) . 43,91=-0,4391   ե) (–34,8) ⋅ (–0,348) =12.1104, 
գ) (–5,32) ⋅ (–2,2) =11.704,   զ) 12,12 ⋅ 10,01=121.3212 :

2. Կատարե՛ք բաժանում.
ա) 52,3527 ։ 3,27 =16,01,   դ) (–19,558) ։ (–7,7)=2,54 ,
բ) (–32,8) ։ (–8,2)=4 ,   ե) 0,1938 ։ 0,51=0,38 , 
գ) 25,52 ։ (–5,5)=-4,64 ,     զ) 2,304 ։ 7,2 =032

3. Կատարե՛ք բազմապատկում.
ա) 12 ⋅ 0,36=4,32 ,  դ) 4 ⋅ 2,575=10,3 , 
բ) 200 ⋅ 1,25=250 , ե) 77 ⋅ 0,98=75,46 , 
գ) 5 ⋅ 66,99=334,95 ,   զ) 134 ⋅ 1,73=231,82

4. Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10=9,1+179,7 =188,8,
բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 =1,316-0,0035=1,3125

5. Ներկայացրե՛ք տասնորդական կոտորակի տեսքով.
ա) օրինակ՝  34 % = 34/100 =0,34,
բ) 90 %=90/100=0.9, գ) 17 %=17/100=0.17, դ) 5 %=5/100=0,05, ե) 123 %=123/100=1.23, զ) 250 %=250/100=2.5։

Լրացուցիչ առաջադրանքներ

6. Շրջանակներում տեղադրել 1-ից 9 բնական թվերը (յուրաքանչյուրն օգտագործելով
մեկական անգամ) այնպես, որ եռանկյան բոլոր կողմերի վրա գտնվող թվերի
գումարները լինեն հավասար: