Առաջադրանքներ՝ 190, 191, 195,196-198

 c rc

Ա-Ծառեր,ձայներ,հոտեր,քարեր,կովեր,արջեր,լուրեր,բառեր,բեղեր,հայեր,հայրեր,ցեղեր, սրտեր,գրեր,սյուներ,պատեր,հույներ,ձվեր,սրեր,քթեր,քույրեր,մայրեր,ձեռքեր,ոտքեր, տատեր,պապեր-ունեն 1 վանկ

Բ եղբայրներ,աթոռներ,պապիկներ,տատիկներ,գրպաններ,թութակներ,եղնիկներ, ոչխարներ, սեղաններ,թռչուններ,մեքենաներ,բարեկամներ,աշակերտներ, մատյաններ,հեռախոսներ, ծաղկավաճառներ,պանրագործարաններ-որոնք լինում են բազմավանկ

tlk

ա/Գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ,պանրագործարաններ

բ/սրտեր,գրեր,ձվեր,սրեր,քթեր

2019-12-03_21-10-42

Այգում մի մարդ բայով գործ էր անում:

Այգում մի մարդ մկրատով գործ էր անում:

Այգում մի մարդ թիակով գործ էր անում:

2019-12-03_21-11-03

Հիանում էր երգով :

Հիանում էր աշխարհով :

Հիանում էր ընկերներով :

Հիանում էր շարժումներով :

2019-12-03_21-11-32

Ամեն առավոտ դպրոց եմ գնում  :

Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին :

Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:

Մեր դպրոցով բոլորս հիանում ենք:

Ես ու քույրըս սովորում ենք դպրոցում:

Խոր Վիրապ,Տափի բերդ և Դվին

Խոր Վիրապ

Ըստ Ագաթանգեղոսի`   Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։
1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին և այլն։
1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը:
Տափի բերդ  
Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվում է Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող բուրգերով։
Դվին
Դվինը Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկն է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն: Դվինի բազմազգ բնակչությունը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ։Dvin,cathedral-E1Dvin,cathedral-E1