Առաջադրանքներ
1) ա) Ո՞ր հավասարումն են անվանում երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում: Բերեք օրինակներ:
2x-5y+2=0
բ) Ի՞նչն են անվանում ax+by+c=0 հավասարման լուծում, որտեղ a և b գործակիցներից գոնե մեկը հավասար չէ զրոյի:
2) Քանի՞ լուծում ունի x-y+1=0 հավասարումը:
3) Տրված a, b, c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում.
ax+by+c=0
ա) a=5, b=4, c=-2;
5x+4y-2=0
բ) a=0, b=-3, c=4;
0x+3y-4=0
գ) a=0, b=2, c=-1;
0x+2y-1=0
դ) a=-5, b=-1, c=0:
-5x+1y-0=0
4) Ցույց տվեք, որ (1;-1), (5;-7), (-3; 5) թվազույգերը 3x+2y-1=0 հավասարման լուծումներն են:
5) Գտեք հավասարման երեք լուծում.
ա) x+y-5=0;
2+3-5=0
բ) y-5=0;
5-5=0
գ) 2x-y+2=0:
6) (1;3) թվազույգը հավասարման լուծու՞մ է.
ա) 2x-3y+5=0
բ) -x+y-2=0
գ) x-y-6=0
դ) 7x-3,2y+4=0:
7) Տված հավասարումից y-ը արտահայտեք x-ով.
ա) x+y=5
բ) 2x-y=3;
գ) -3x+2y=7:
դ) -3,5x+2y=0,2:
Լրացուցիչ առաջադրանքներ
8) Տված հավասարումից x-ը արտահայտեք y-ով.
ա) -x+2y-3=0;
բ) -5x-y+7=0;
գ) 2x-0,3y-1=0;
դ) 54x-32y+4=0:
9) Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից՝
ա) Երկու թվերի գումարը հավասար է 10:
բ) 2 լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ:
գ) Գրիչը մատիտից 700 դրամով թանկ է:
10) a-ի ի՞նչ արժեքի դեպքում (3; -2) թվազույգը 3x-ay-4=0 հավասարման լուծում է: