Զուգահեռագիծ

Առաջադրանքներ

1) Զուգահեռագծի պարագիծը 48 սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե՝

ա) կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ-ով,
x+x+3+x+x+3=48
4x=42
x=10.5
10.5+3=13.5

բ) կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից:
x+2x+x+2x=48
6x=48
x=8
2*8=16

2) Զուգահեռագծի անկյուններից մեկը 40 է, գտեք մյուս անկյունները:
360-40*2=280
280:2=140

3) Զուգահեռագծի անկյունագիծը երկու կից կողմերի հետ կազմում է համապատասխանաբար 25-իև 35-ի անկյուններ: Գտեք զուգահեռագծի անկյունները:
25+35=60
360-60*2=240
240:2=120

4) Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 100 է:

Լրացուցիչ առաջադրանքներ (Տանը)

5) ABCD զուգահեռագծի պարագիծը 50 սմ է, <C=30, իսկ CD ուղղին տարված BH ուղղահայացը 6,5 սմ: Գտեք զուգահեռագծիկողմերը:

6) Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե՝

ա) <A=840
360-2*84=192
192:2=96

բ) <A-<B=550,
x+x+55+x+x+55=360
4x=250
x=62.5
62.5+55=117.5

գ) <A+<C=1420
142:2=71
360-142=218
218:2=109
դ) <A=2<B:
x+2x+x+2x=360
x-60
60*2=120

7) ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը K կետում հատում է BC կողմը: Գտեք այդ զուգահեռագծի պարագիծը, եթե BK=15 սմ, KC=9սմ:
15+9=24
15*2+24*2=74
P=74 sm

8) MNPQ զուգահեռագծի մեջ տարված է MQ ուղղին ուղղահայաց՝ NH-ը, ընդ որում՝ H կետը գտնվում է MQ կողմի վրա: Գտեք զուգահեռագծի կողմերը և անկյունները, եթե հայտնի է, որ MH=3 սմ, HQ=5սմ, <MNH=300:

9) Ապացուցեք զուգահեռագծի հատկությունները:

Գործնական 21.09.2022


1.Թվականները գրե’լ բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից երեք կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ վեց հարյուր քառասունմեկից վեց հարյուր վաթսունմեկ, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է վեց հարյուր հիսուներկուսին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է վեց հարյուր քառասուներեքին և հիմնականում ավարտվել վեց հարյուր հիսուներկուսին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և չորրորդից-հինգերորդ դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ հազար իննը հարյուր հինգին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ եռեսունհին,յոթանասունհինգ մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված չորս կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (վեց-ական սյուն, տրամագիծը՝
զրո ամբողջ վեց մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»