Ճամբարի օրագիր, օր 1-ին

Ես ընտրել եմ մաթեմատիկների ջոկատը, որովհետև ես շատ եմ սիրում մաթեմատիկա:

Օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով: Հետո խնամեցինք մեր միջավայրը, մաքրեցինք մեր դպրոցի շրջակայքը: Դրանից հետո քայլքով գնացին Մայրս դպրոց թենիս խաղալու: Այնտեղ մեզ սիրով դիմավորեց ընկեր Հասմիկը և սովորեցրեց թենիս խաղալու կանոնները:  Դրանից հետո կազմեցինք խնդիրներ թենիսի խաղի մասին:

Խնդիր 1

Մաթեմատիկների ջոկատի սովորողները Արևմտյան դպրոցից ժամը 10:50-ին գնացին  Մայր դպրոց՝ թենիս խաղալու: 15 րոպեում հասան թենիսի սրահ: Թենիսի սրահից  դուրս եկան 11:50:  Որքան ժամանկ տևեց թենիսի խաղը:

Լուծում՝

11ժ50ր-15ր-10ժ50ր=45 ր:

Պատասխան՝45 ր:

Խնդիր 2.

12 սովորող գնացին թենիսի սրահ թենիս խաղալու: Քանի խաղ խաղացին սովորողները, եթե նրանցից յուրաքանչյուրը մյուսներից յուրաքանչյուրի հետ խաղաց 1 խաղ:

12*11:2=66

Պատասխան՝ 66 խաղ:

Վերադարձի ճանապարհին մտանք Բաղշյանի այգի և  շատ լավ խաղեր խաղացինք: Այսօր մենք նաև քննարկեցին դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, որոնք շատ հետաքրքիր էին: Մեր ճամբարային առօրյան շատ հետաքրքիր անցավ:

img_1458img_1632img_e1532img_e1773img_e1853img_e1887img_2016img_1964img_2042img_1975

 

ֆլեշմոբ

1. Որքա՞ն է եղևնու զանգվածը:
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
2. Էլֆերի քաղաքում Թվերի փողոցի աջակողմյան տների համարները կենտ են։ Սակայն այդ քաղաքի բնակիչները չեն օգտագործում թվեր, որոնց գրառման մեջ կա 3 թվանշանը։ Այդ փողոցի աջակողմյան 1-ին տան համարը 1-ն է։ Գտեք աջակողմյան 17-րդ տան համարը։
Ձեր պատասխանը
3. Ձյունանուշը երեխաներից յուրաքանչյուրին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան տոնածառի խաղալիք, որքան այդ երեխայի տարիքն էր։ Քանի՞ խաղալիք բաժանեց Ձյունանուշը, եթե այնտեղ կային 7 երեխա, որոնց բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում երեխաներից ամենափոքրը 5 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 11։
Ձեր պատասխանը
4. Արամը իր շոկոլադները թաքցրել է 3 տուփերից մեկում։ Առաջին տուփի վրա գրված է․ «Շոկոլադները այստեղ են»։ Երկրորդ տուփի վրա գրված է․ «Շոկոլադները առաջին տուփում են»։ Երրորդ տուփի վրա գրված է․ «Շոկոլադները 1-ին և 2-րդ տուփերում չեն»։ Ո՞ր տուփում են թաքցված շոկոլադները, եթե հայտնի է, որ պնդումներց միայն մեկն է ճշմարիտ։
Ձեր պատասխանը
5. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը եռապատկենք այնուհետև փոքրացնենք 2017-ով, կստանանք 2020-ի կրկնապատիկը։
Ձեր պատասխանը
6. Քանի՞ նարնջագույն ու սպիտակ գնդիկներ կլինեն ? –ի փոխարեն։
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
7. Խոզուկն ուներ կաղիններ։ Երբ դրանք 4-ական կամ 6-ական խմբերի էր բաժանում, միշտ մի կաղին ավելանում էր, իսկ երբ 5-ական խմբերի էր բաժանում, ոչ մի կաղին չէր ավելանում ։ Խոզուկն ամենաքիչը քանի՞ կաղին կարող էր ունենալ։
Ձեր պատասխանը
8. Ձմեռ պապը գնդակներից ու փուչիկներից պետք է նվերներ պատրաստի այնպես, որ բոլոր նվերներում լինեն հավասար քանակով գնդակներ ու հավասար քանակով փուչիկներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի նվեր կարելի է պատրաստել 30 գնդակից ու 45 փուչիկից(ընդ որում փուչիկներից ու գնդակներից ոչ մեկը չպետք է ավելանա)։
Ձեր պատասխանը
9. Ագարակի ձիերը և բադերը միասին 16 ոտք ու 5 գլուխ ունեն։ Քանի՞ ձի և քանի բադ կա ագարակում։
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
10. Յոթ էլֆը ամանորյա նվերները պատրաստում է 6 ժամում, քանի ժամում այդ նույն նվերները կպատրաստի 14 էլֆը, եթե համարենք, որ նրանցից յուրաքանչյուրը նվերները պատրաստում է միևնույն ժամանակահատվածում։
Ձեր պատասխանը