Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրության երկրորդ մաս

Առաջադրանք՝

ա.Քո դպրոցն համեմատի՛ր  Թումանյանի դպրոցի  հետ և գրի՛ր փոքրիկ պատում:

2019 թվականին չի թույլատրվում երեխային հարվածել կամ վնասել , իսկ Հովհաննես Թումանյանի ժամանակ թույլատրվել է երեխայի վրա ձեռք բարձրացնել  : ՄԵր դպրոցում սովորեցնում են  դասատուները, իսկ Հովհաննես Թումանյանի դպրոցում սովորեցնում է Քահանան:Այն ժամանակ տղա և աղջիկ չեն սովորել միասին,տղան առանձին էր սովորում , աղջիկը՝ նույնպես , բայց մեր դպրոցում ճիշտ հակառակն է :

Պլաստիկ թափոնների վերամշակում

Մենք մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամին  գնացինք  դպրոցի բակ: Այնտեղ  տեղադրված պլաստիկ շշերի հավաքման տարայից տոպրակների մեջ լցրեցին բոլոր շշերը, կշռեցինք, հաշվեցինք բոլոր տոպրակներում եղած  շշերի զանգվածները, որպեսզի հանձնեինք գործարան, որտեղ զբաղվում են պլաստիկ շշերի վերամշակումով: Մենք  կազմեցինք խնդիր:

Սովորողները  պլաստիկ շշերը  լցրել էին 8 տարբեր տոպրակների մեջ:

Առաջին  և երկրորդ  տոպրակի զանգվածները հավասար էին, երրորդ տոպրակի զանգվածը 740 գ էր, չորրորդ տոպրակի զանգվածը երրորդ տոպրակի զանվածից 20 գրամով ավելի էր: 5- րդ և  6-րդ  տոպրակների զանգվածները հավասար էին  1 կգ 600 գ: 7-րդ տոպրակը  960 գ էր, որը 8-րդ տոպրակից 60 գրամով ավելի էր: Գտիր առաջին  և երկրորդ  տոպրակի զանգվածները, եթե բոլոր 8 տոպրակների զանգվածները միասին 8 կգ 500 գ էր: