Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծ

Վայր՝ Ջրվեժի արգելոց
Օր՝ Հունվարի 15
Ժամ՝ 09:30-13:00
Նպատակը՝ Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում, նոր և հետաքրքիր խնդիրների կազմում
Երթուղի՝  Բաբաջանյան պողոտայից  դեպի Ջրվեժ
Պատասխանատուներ՝ Գրետա Բակունց
Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար Միքայել Ղազարյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի  մաթեմատիկների ջոկատ
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Ճամբար օր 4

Մենք օրը սկսեցինք մարզանքից, հետո մենք մաքրեցինք մեր շրջակա միջավայրը, խնդիրներ կազմեցինք և իջանք 5 տարեկանների մոտ:Մենք լուծեցինք 5 տարեկանների   հետ   երկրաչափական պատկերներով խնդիրներ ,այնուհետև գնացինք մայր դպրոց, այնտեղ մենք կավից պատրաստեցինք  երկրաչափական պատկերներ, եկանք նորից դպրոց և խաղացինք ֆուտբոլ:

Առօրեական մաթեմատիկա

Դավիթը,Տիգրանը, Միքայելը և Ռուբենը մաքրեցին շրջակա միջավայրը 40 րոպեում՝ աշխատելով նույն արագությամբ:

Այդ դեպքում 12 հոգով, որքա՞ն ժամանակում կավարտեն միջավայրը ,եթե աշխատեն Դավիթն և նրա ընկերները նույն արագությամբ:

12:3=15

երկու կլոր վերև ներքև երկու կլոր իրար կողք – 800

 

Ճամբար՝ երկրորդ օր

Մենք առաջին հերթին մաթեմատիկական ջոկատով գնացինք ագարակ, հետո մենք մաքրեցինք միջավայրը:Գնացինք ֆուտբոլ խաղալու , կազմեցինք խնդիրներ       Շնորհակալություն ընկեր Գրետային  կազմեցինք խնդիրներ

Ագարակ

շուն-7

սագ-5

սիրամարգ-2

հավ-10

որքան շուն կա ագարակում ,եթե շների քանակը եռապատկենք, արդյունքին ավելացնենք  10, կստանանք 31 -10=21 21:3=7շուն

ագարակում կար 4 ձի, եթե յուրաքանչյուր օր ավելացնեն 2 ձի, 1 շաբաթում կստացվի 18

ագարակում հավերը և սագերը միասին 15 հատ են, հավերը  սագերից 5- ով  ավել են: 15-5 =10 հավերը 10-հատ իսկ սագերը 5-են:

ագարակում ձիերը և սիրամարգերը ունեն 6 գլուխ,քանի՞ ձիեր և սիրամարգեր կան  ագարակում, 6 ՝դա  4 և 2, 3 և 3, 1 և 5

Ճամբարի օրագիր, օր 1-ին

Ես ընտրել եմ մաթեմատիկների ջոկատը, որովհետև ես շատ եմ սիրում մաթեմատիկա:

Օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով: Հետո խնամեցինք մեր միջավայրը, մաքրեցինք մեր դպրոցի շրջակայքը: Դրանից հետո քայլքով գնացին Մայրս դպրոց թենիս խաղալու: Այնտեղ մեզ սիրով դիմավորեց ընկեր Հասմիկը և սովորեցրեց թենիս խաղալու կանոնները:  Դրանից հետո կազմեցինք խնդիրներ թենիսի խաղի մասին:

Խնդիր 1

Մաթեմատիկների ջոկատի սովորողները Արևմտյան դպրոցից ժամը 10:50-ին գնացին  Մայր դպրոց՝ թենիս խաղալու: 15 րոպեում հասան թենիսի սրահ: Թենիսի սրահից  դուրս եկան 11:50:  Որքան ժամանկ տևեց թենիսի խաղը:

Լուծում՝

11ժ50ր-15ր-10ժ50ր=45 ր:

Պատասխան՝45 ր:

Խնդիր 2.

12 սովորող գնացին թենիսի սրահ թենիս խաղալու: Քանի խաղ խաղացին սովորողները, եթե նրանցից յուրաքանչյուրը մյուսներից յուրաքանչյուրի հետ խաղաց 1 խաղ:

12*11:2=66

Պատասխան՝ 66 խաղ:

Վերադարձի ճանապարհին մտանք Բաղշյանի այգի և  շատ լավ խաղեր խաղացինք: Այսօր մենք նաև քննարկեցին դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, որոնք շատ հետաքրքիր էին: Մեր ճամբարային առօրյան շատ հետաքրքիր անցավ:

img_1458img_1632img_e1532img_e1773img_e1853img_e1887img_2016img_1964img_2042img_1975

 

ֆլեշմոբ

1. Որքա՞ն է եղևնու զանգվածը:
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
2. Էլֆերի քաղաքում Թվերի փողոցի աջակողմյան տների համարները կենտ են։ Սակայն այդ քաղաքի բնակիչները չեն օգտագործում թվեր, որոնց գրառման մեջ կա 3 թվանշանը։ Այդ փողոցի աջակողմյան 1-ին տան համարը 1-ն է։ Գտեք աջակողմյան 17-րդ տան համարը։
Ձեր պատասխանը
3. Ձյունանուշը երեխաներից յուրաքանչյուրին մի նվեր տվեց, որի մեջ կար այնքան տոնածառի խաղալիք, որքան այդ երեխայի տարիքն էր։ Քանի՞ խաղալիք բաժանեց Ձյունանուշը, եթե այնտեղ կային 7 երեխա, որոնց բոլորի տարիքները տարբեր էին, ընդ որում երեխաներից ամենափոքրը 5 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 11։
Ձեր պատասխանը
4. Արամը իր շոկոլադները թաքցրել է 3 տուփերից մեկում։ Առաջին տուփի վրա գրված է․ «Շոկոլադները այստեղ են»։ Երկրորդ տուփի վրա գրված է․ «Շոկոլադները առաջին տուփում են»։ Երրորդ տուփի վրա գրված է․ «Շոկոլադները 1-ին և 2-րդ տուփերում չեն»։ Ո՞ր տուփում են թաքցված շոկոլադները, եթե հայտնի է, որ պնդումներց միայն մեկն է ճշմարիտ։
Ձեր պատասխանը
5. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը եռապատկենք այնուհետև փոքրացնենք 2017-ով, կստանանք 2020-ի կրկնապատիկը։
Ձեր պատասխանը
6. Քանի՞ նարնջագույն ու սպիտակ գնդիկներ կլինեն ? –ի փոխարեն։
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
7. Խոզուկն ուներ կաղիններ։ Երբ դրանք 4-ական կամ 6-ական խմբերի էր բաժանում, միշտ մի կաղին ավելանում էր, իսկ երբ 5-ական խմբերի էր բաժանում, ոչ մի կաղին չէր ավելանում ։ Խոզուկն ամենաքիչը քանի՞ կաղին կարող էր ունենալ։
Ձեր պատասխանը
8. Ձմեռ պապը գնդակներից ու փուչիկներից պետք է նվերներ պատրաստի այնպես, որ բոլոր նվերներում լինեն հավասար քանակով գնդակներ ու հավասար քանակով փուչիկներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի նվեր կարելի է պատրաստել 30 գնդակից ու 45 փուչիկից(ընդ որում փուչիկներից ու գնդակներից ոչ մեկը չպետք է ավելանա)։
Ձեր պատասխանը
9. Ագարակի ձիերը և բադերը միասին 16 ոտք ու 5 գլուխ ունեն։ Քանի՞ ձի և քանի բադ կա ագարակում։
Անխորագիր պատկեր

Ձեր պատասխանը
10. Յոթ էլֆը ամանորյա նվերները պատրաստում է 6 ժամում, քանի ժամում այդ նույն նվերները կպատրաստի 14 էլֆը, եթե համարենք, որ նրանցից յուրաքանչյուրը նվերները պատրաստում է միևնույն ժամանակահատվածում։
Ձեր պատասխանը

Նոր տարվա հեքիաթ

Այս Նոր տարուն ես շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցի իմ ընտանիքի անդամների հետ , ստացա շաաաատ նվերներ և նույնիսկ նվիրեցի:img_20181231_232227   ես անընդհատ լսում էի այս գեղեցիկ երգը՝

Եվ վերջում,ով որ կարդում է իմ փոքրիկ պատումը, ապա ես նրան ցանկանում եմ հրաշք Նոր Տարի: