Ճանփորդություն դեպի Գետամեջ

Մենք 14.09.2019 թ. ժամը  9-ին շարժվեցինք Գետամեջ գյուղ, 45-50 րոպեում մենք հասանք:Մենք հասանք և սկսեցինք շրջակայքի աղբը հավաքել:Հետո մենք գնացինք ձկնաբուծարան, կերակրեցինք ձկներին և տեսանք մի փոքրիկ խոզուկի, նա շագանակագույն էր և կապույտ աչքեր ուներ :

Հետո մենք ընկեր Դիանայենց տանը նախաճաշեցինք, գնացինք ձկներին կերակրելու,  իսկ հետո գնացինք ֆուտբոլ խաղալու:Նաև գնացինք խաղահրապարակ խաղալու, այցելեցինք Լևոնի քարանձավ:

Լևոնի քարանձավ

Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Տոսյա Ղարիբյանը ամուսնուն՝ Լևոն Առաքելյանին շատ տարիներ առաջ խնդրեց կարտոֆիլը պահելու համար հոր փորել երկհարկանի տան մառանում: 1985թ.-ին ասված այս խնդրանքը փոխեց շինարար Լևոն Առաքելյանի ողջ կյանքը: Վարպետ Լևոնը սկսեց փորել ու միայնակ փորեց 23 տարի շարունակ՝ մինչև իր կյանքի վերջ: Այժմ գրեթե չի լինում օր, որ որևէ մեկը չայցելի վարպետ Լևոնի գետնափոր քարանձավ-թանգարան:Գետնափոր թանգարանի խորությունը 21 մետր է: Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է. այն տարածվում է տան, բակի տակ: Տոսյա Ղարիբյանի խոսքով՝ քարանձավի ջերմաստիճանը չի փոխվում. և ամռանը, և ձմռանը 10 աստիճան է:

Այսքանից հետո գնացինք տուն :Շատ շնորհակալություն ընկեր Սոնային և ընկեր Դիանային և իհարկե շնորհակալություն ընկեր Դիանայի մայրիկին և հայրիկին, որ թողեցին կերակրել իրենց ձկներին :

Տեղեկություն

ԱՐԱՔՍ ԳԵՏ

Հայ թագավոր Արաքսը երկար և արյունաքամ պատերազմում էր պարսիկների հետ: Մի անգամ նա երազ տեսավ՝ իբր ինքը տանուլ է տալու վճռական ճակատամարտը: Առավոտյան Արաքսի կացարանում հայտնվեց մի անծանոթ մարդ, որը ներկայացավ իբրև աստղագուշակ: Նա ասաց թագավորին.

— Այն ժամանակ կհաղթանակես, երբ երկու ամենագեղեցիկ կույսերին մատաղ կանես:

Արաքսը հրամայում է վռնդել աստղագուշակին: Սակայն ինքն ընկնում է հուսահատության մեջ: Նա ոչ մի ելք չէր գտնում, քանի որ ամենագեղեցիկ աղջիկները նրա դուստր երկվորյակներն էին: Ամբողջ գիշեր նա գազանի պես ոռնում էր, իրեն պատեպատ խփում: Իսկ առավոտյան թագավորը հրաման է արձակում մատաղ անել աղջիկ երկվորյակներին, քայց ոչ թե իր՝ թագավորի դուստրերին, այլ պալատականներից մեկի աղջիկներին: Այս անգամ մի ուրիշ հայր էր իրեն կոտորում, պատեպատ տալիս: Բայց ի վերջո այդ պալատականը կարողացավ սանձել իր զգացմունքներն ու հոգու խորը վիրավորանքը: Թշվառ աղջիկներին մատաղ արին՝ զրկելով կյանքից: Քիչ ժամանակ անց հայկական զորքը վճռական ճակատամարտում հաղթանակ տարավ պարսիկ զորքերի նկատմամբ: Անցավ ինչ-որ ժամանակ:

Սպանված աղջիկների հայրը ոչինչ չէր մոռացել: Նա հարմար վայրկյան գտավ, մի պահ մտավ Արաքս թագավորի դուստրերի ննջասենյակ, իսկ գիշերը, երբ նրանք քնեցին, մոտեցավ ու սպանեց նրանց: Հետո հեծավ ձին ու մեկընդմիշտ հեռացավ երկրից:

Արաքս թագավորը՝ իմանալով սպանության մասին, չդիմացավ սաստիկ վշտին, բարձր ժայռից նետեց իրեն Հալմոս գետի ջրերը: Այդ ժամանակից գետը կոչում են Արաքս՝ ի հիշատակ այդ տխուր պատմության՝ հայրական սիրո, դաժանության ու վրիժառության մասին:

Հրազդան

Հրազդան գետը  համարվում է ՀՀ տարածքով հասող ամենաերկար գետը:  Երկարությունը 141 կմ: Սկիզբ է առնում Սևանա լճից  անցնում Գեղարքունիքի, Կոտայքի   մարզերով, Երևան  քաղաքով և Արմավիրի մարզի տարածքներով: Մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս և ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքս գետը։

Հրազդան գետի վտակներից են՝ Մարմարիկը, Դալար գետը, Ակունքը, Արագետը, Սարալանջը:

Գետի վրա է կառուցված Սևան-Հրազդան կասկադի էլեկտրոկայանները՝  Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ նաև Երևանյան լիճ ջրամբարը։