Մայրամուտ

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեիյկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:  Ժայռի ստվերը գետափին չոքել,Վիզը երկարել ու ջուր է խմում,
  2. Նկարիր այդ պատկերներից մեկը:                                                                                      untitled (2)
  3. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին: Գիշեր,  որովետև ես շատ եմ սիրում մութ տեղեր: