Տնային առաադրանք

Երկու տղամարդ, մի կին՝ իր փոքրիկ աղջկա հետ, և ինը֊տասը տարեկան երկու տղաներ վաճառատուն մտան՝ կատարվածը դիտելու։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց տղաներից մեկը։

— Թակարդի մեջ երեխա է ընկել,— ասաց միստր Քովինգտոնը,— Յուլիսիս անունով մի տղա։

— Ինչպե՞ս է ընկել,— հարցրեց տղամարդկանցից մեկը։— Բժիշկ կանչե՞մ։

— Ոչ, վիրավորված չէ,— ասաց Մեծ Քրիսը,— տղան ողջ և աոողջ է։ Պարզապես գետնից բարձրացված է, ուրիշ ոչինչ։

— Գուցե ոստիկան կանչեք,— ասաց կինը։

— Ոչ, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— տղան պարզապես թակարդն է ընկել։ Այս մարդը, Ուոլտըրը, տղային շուտով դուրս կբերի։

— Խայտառակություն է, փոքր երեխաներին տանջում են ամեն տեսակի հիմար բաներով,— ասաց տիկինը։

— Տղան շատ լավ է զգում իրեն, տիկին,— ասաց Մեծ Քրիսը,— նա չի տանջվում։

Տիկինն ասաց.

— Եթե նա իմ տղան լիներ, ես անմիջապես ոստիկան կկանչեի։— Նա արագ շրջվեց և իր փոքր աղջկան ետևից քարշ տվեց։

— Ուզում եմ տեսնել, ուզում եմ տեսնել,— լաց եղավ փոքրիկ աղջիկը,— բացի ինձնից բոլորը նայում են։— Կինը քաշեց փոքր աղջկան և վաճառատնից դուրս բերեց։

— Մի անհանգստանա, Յուլիսիս,— ասաց Մեծ Քրիսը,— հիմա քեզ դուրս կհանենք այդտեղից։

Միստր Քովինգտոնը, այնուամենայնիվ, հուսահատվեց։

 

Ճամփորդություն

Վարդենիս

Վարդենիս (գետ).jpg

Վարդենիս գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի  կետրոնական մասի հյուսիսային լանջերից 3215 մ բարձրություն:Երկարությունը 28 կմ է:Ջրահավաքի ավազանը 116 կմ²:Գետը ձմռանը սառցակալում է:Գետը սնվում է ձնհալոցքից և անձրևներից:Վարդենիս  գետը օգտագործում են ոռոգման համար:Այն  թափվում է Սևանա լիճ:

Արգիճի

Argichi River (7).jpg

Սկիզբ է առնում Գեղամա Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է։ Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին։Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։