Day: October 16, 2019
Դեպի Արատես – 11-13.10.2019
11.10.19 մենք գնացինք Արատես ,շատ ուրախ էր անցնում ճանապարհը:
Առաջին կանգառ – մենք նախաճաշեցինք Հայրավանքում, հետո շարժվեցինք : Գնացինք Սելիմի իջևանատուն, բարձրացանք Սմբատաբերդ:Շատ սիրուն տեղեր են,ես այստեղ չէի եղել:Մենք հենց հասանք Արատես,իրերը դասավորեցինք ու գնացինք խաղալու, թեյ խմեցինք, խարույկի մոտ նստեցինք, նաև մեզ միացավ ընկեր Տարոնի շունը՝ Բոբին :2-օրը սկսվեց- մեզ միացան ընկեր Սեդան և ընկեր Գոհարը, մենք բոլորով նախաճաշեցինք և գնացինք ալոճ,մասուր հավաքելու:Նաև հավաքեցինք շաաատ ընկույզ՝ ձմեռվա համար: Բարձրացանք Կալասար: Վերադարձանք Արատես և մեզ մոտ եկան Արտաբույնքի միջն.դպրոցի սովորողները իրենց դասղեկի հետ:Նրանց հետ երգել ենք,ֆուտբոլ ենք խաղացել:Երեկոյան խարույկ վառեց ընկ.Սմբատը և խորոված եփեց բոլորիս համար: Երրորդ օրը ՝հավաքվեցինք:Չէինք ուզում գնալ տուն:Հասցրեցինք ֆուտբոլ խաղալ: Շարժվեցինք,առաջին կանգառը Արփա գետի մոտ էր: Շատ գեղեցիկ էր:Այցելեցինք Արենի 1 քարանձավ,որտեղից հայտնաբերել էին աշխարհի ամենահին կոշիկը:Քարանձավը լիքն էր չղջիկներով: Այն լուսավորված էր և ցուցադրված էին հայտնաբերվածները՝ կարասներ,ամաններ և այլն : Երեկոյան հասանք Երևան: