Բարբառներ

3.Կարդալ Հարիսայի պատմությունը, կատարել առաջադրանքները:

Մարթը կնկանը կըսե.
— Քա այ կնիկ, ինչի՞ էն համով կիրակուրը չես էփե, էն օր ազապ ժամանակըս քուքայի ձեր գեղը, մարըդ կեփեր:
— Է վե՞ր կիրակուրը, անունն ըսե, օր էփեմ:
— Անունը չիտեմ, ինչը՞ղ ըսեմ:
— Այ մարդ, ամմեն օր էդ կիրակուրը կուզես, անունն ա չիտես, ես ինչը՞ղ էփեմ: Քընե մեր գեղը, զոնքնչիդ հարցու, էկե ըսե, օր եսա էփեմ, — կըսե կնիկը:Մարթը կերթա աներանց գեղը, հարցընե կը զոնքանչին, կիմանա օր էդ կիրակուրին անունը “հըրիսը” է: Կըսե.
— Զոնքանչ խանում, հըպը ինչը՞ղ էնեմ, օր տուն հասնիմ ու էդ անունը էլի մըտյան չէնե՞մ:
— Է դունա մտքիտ մեչ ըսելով քընե, օր մըտյան չենես, — խրաթ կուտա զոնքանչը:Էս մաթը մտքին մեչ “հըրիսը, հըրիսը…” ըսելեն ետ կտառնա իրենց գեղը: Ճամփան մե ջուրըմ ըռաս քուքա: Մտածե կը` “կյնա՞մ ջրեն թռնի անցնի, տը չէ”: Թըռնի կը, կաշե, օր կիրակուրին անունն ա մտքեն է թռե: Կըսկըսե ժուռ քալը, ջըրին էստուն կաշե, ջրին էնթուն կաշե, չի գտնի: Էդ ժամանակ անցորթըմ կանցնի, հարցընե կը.
— Այ, մարթ, ի՞նչ էս կորուցե, ի՞նչ ժուռ քուքաս:
— Ըշտը կորուցել եմ: Ըշտը ջրեն օր թըռա, էնիկա իստեղ թռավ, հիմի չեմ կյնա գտնի:
Էրկու հոգով կսկսեն ժուռ քալը, ջուրը կխառնեն, կուշտը կաշեն, բանմ ա չեն գտնի: Վերչը էս անցորթը կըսե.
— Այ մաթ, էստեղ բան գտնիլ կըըլլի, էնքան խառնեցինք, չամուռը հըրիսը դառցավ:
— Հա ըշտը, հըրիսը,- կուրախանա մարթն ու “հըրիսը, հըրիսը” ըսելեն վազզե կը տուն:

Առաջադրանքներ

  • Տեքստի կանաչով նշված բառերի գրական տարբերակը գրեք:     ազապ-չամուսնացած,քուքայի-գալիս էի,մարըդ -մայրդ,օր-որ,ինչը՞ղ -ինչպես,Քընե -քնել,մըտյան չէնե՞մ-չմոռանալ,խրաթ-խրատ,անցորթըմ – մի անցորդ
  • Ի՞նչ գիտեք հարիսա կերակուրի մասին: Գրեք, թե ինչու է այդ կերակուրի անունը հարիսա:
    Հարիսան առաջացել է,երբ Գրիգոր Լուսավորիչը ասում է հարի զսա բառերից և նրա օգնականները սկսում են անընդհատ խառնել կաթսայում գտնվող միսն ու ձավարը:
  • Ուրիշ ի՞նչ հայկական կերակուրներ գիտեք, գրեք անունները: Տոլմա, փիթի,խորոված,քյուֆտա,
  • Բնութագրեք պատմության հերոսին: Մոռացկոտ,անուղեղ,միամիտ
  • Պատմությունը գրեք գրական հայերենով:
    Մարդը կնոջը ասում է.
    —Այ  կնիկ, ինչու այն համով կերակուրը չես եփում, այն որ չամուսնացած ժամանակ գալիս էի ձեր գյուղը, մայրդ կեփեր:
    —Ո՞ր կերակուրը, անունն ասա, որ եփեմ:
    — Անունը չգիտեմ, ինչպես ասեմ:
    — Այ մարդ, ամեն օր այդ կերակուրը կուզես, անունն էլ  չգիտես, ես ինչպես՞ եփեմ: Գնա մեր գյուղը, զոնքանչիդ հարցրու, արի ասա, որ ես էլ եփեմ, — ասում է կինը :Մարդը գնում է աներանց գյուղը, հարցնում է զոնքանչին, իմանում է որ այդ կերակուրի անունը “հարիսա” է: Ասում է.
    — Զոնքանչ խանում, հապա ինչպես՞ անեմ, որ տուն հասնեմ ու այդ անունը էլի չմոռանա՞մ:
    — Դու էլ մտքիդ մեջ ասելով գնա, որ չմոռանաս, — խրատ է տալիս զոնքանչը:Այս մարդը մտքի մեջ “հարիսա, հարիսա…” ասելով հետ է դառնում իրենց գյուղը: Ճանապարհին գետի է հանդիպում: Մտածում է` “կկարողանամ ջրի վրայով թռնեմ, թե չէ”: Թըռնելուց հետո, կնայի, որ կերակուրի անունը մտքից թռել է: Սկսեց փնտրելը , ջրին այս կողմից կնայի, ջրին այն կողմից կնայի, չի գտնի: Էդ ժամանակ անցորդ կանցնի, կհարցնի.
    — Այ, մարդ, ի՞նչ էս կորցրել, ի՞նչ կփնտրես:
    — Մի բան կորցրել եմ: Երբ ջրի վրայով թռա, դա այստեղ թռավ, հիմա չեմ կարող գտնել:
    Երկու հոգով կսկսեն փնտրելը, ջուրը կխառնեն, լավ կնայեն, բան չեն գտնի: Վերջը այս անցորդը ասում է.
    — Այ մարդ, այստեղ բան գտնել կլինի, այնքան խառնեցինք, մամուռը հարիսա դառձավ:
    — Հա, հարիսա ,- կուրախանա մարդն ու “հարիսա , հարիսա ” ասելով վազում է  տուն: