1.Ծանոթանալ Ջավախքի բարբառային բառերին, ապա լրացնել թեստը՝ համոզվելու համար, թե որքան լավ սովորեցինք նյութը:Տեստը կատարել եմ 10/10:
2. Բարբառով գրված ասացվածքներ փոխադրել ժամանակակից հայերեն՝
- Թող ըսեն գեշ է, հըմը չըսեն էշ է-Թող ասեն գեշ է, բայց չասեն էշ է:
- Աղջիկ քեզի կըսեմ, հարս դու հասկըցի:Աղջիկ քեզ կասեմ, հարս դու հասկացի:
- Շանը օսկոր տվին, էլի հաչեց:-Շանը ոսկոր տվեցին, էլի հաչաց:
- Հաց ուտողը հաց կուտեցնե:-Հաց ուտողը՝ հաց կուտեցնի:
- Խելառի հացը խելացին է կերել:-Գժի հացը խելացին է կերել:
- Թըմբըլությունեն իշուն քեռի կըսե:-Թամբալությունից էշին քեռի կասի:
- Շատ աշխատողին` շալե շապիկ:-Շատ աշխատողին`լավ ապրուստ:
- Էրկու կարին իրեք իշուն չի կրնա բաժնե:-Երկու գարին երեք էշին չի կարող բաժանի:
- Մարդուն ճանչելու համար հետը ճամփա պիտի երթաս-Մարդուն ճանաչելու համար հետը ճամփա պիտի գնաս:
- Քեզի կըսեմ սորվե, օր մարդ դառնաս-Քեզ կասեմ սովորի, որ մարդ դառնաս:
- Իշուն նստելը մե բանմ է , իշուց ընկնելը մե ուրիշ բան-Էշի վրա նստելը մի բան է , էշից իջնել մի ուրիշ բան:
- Ճրագը մութ տեղը լուս կուտա-Ճրագը մութ տեղը լույս կտա:
- Նրա աղն է պակաս կամ մաղը-Նրա աղն է պակաս կամ մաղը:
- Առանց նպատակ ունենալու մարդը ում է պետք-Առանց նպատակ ունենալու մարդը ՝ ում է պետք:
- Շունը մե յարովըմ չի սատկի-Շունը մի վերքով չի սատկի: