Բարեկենդանի ծես

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն: Հետագայում քրիստոնեությունը հարմարեցրեց իրեն և դարձրեց Մեծ Պահքի նախորդող շաբաթվա տոն, որը նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնինն և ավարտվելով Մեծ Պասով: Մեծ Պահքին նախորդող կիրակին Բուն Բարեկենդանի օրն էր: Պահքի կարևոր լինելը մարդկանց ցույց է տվել Քրիստոս: Նա անապատում 40 օր է անցկացրել: Մարդիկ Հիսուս Քրիստոսի օրինակով են պահում Մեծ Պահքը: Մեծ Պահքի 40 օրերին գումարվել են նաև Զատիկին նախորդող 9 օրերը, և այն տևում է 49 օր: Մեծ Պահքն ավարտվում է Զատիկի` Հիսուս Քրիստոսի Հարության տոնով:

 

Հետաքրքրաշարժ խնդիրներ 5-րդ դասարանի սովորողների համար

1. Մայրիկը պատրաստեց կարկանդակներ՝ 20-ը ջեմի միջուկով, 15-ը՝ մսով, 10-ը կաթնաշոռով։ Ամենաքիչը ի՞նչ քանակով կարկանդակներ է հարկավոր վերցնել, որպեսզի նրանցում անպայման լինեն 3-ից ոչ պակաս կարկանդակ՝ տարբեր միջուկներով։ (Կարկանդակը կիսել չի կարելի)։   36
2. Հետևյալ ոչ ճիշտ անհավասարություններից յուրաքանչյուրում տեղափոխել մեկ ձողիկ այնպես, որ ստացվեն ճշմարիտ հավասարություններ․
XII=VII-VI
VI-IV=IX
VII+III=V

XII=VI +VI
V+IV=IX
VIII-III=V
3. Վերականգնել
Գ։Ա=Ղ‧Տ=Ն+Ա=Գ=Ի+Ր-Ը   6:1=3*2=5+1=6=7+8-9
4. Աշոտը գնեց 5 խնձոր։ Դրանք բոլորը՝ առանց առաջինի, կշռում են 798գ, առանց երկրորդի՝ 794 գ, առանց երրորդի՝ 813գ, առանց չորրորդի՝ 806գ, առանց հինգերորդի՝ 789գ։ Որքա՞ն են կշռում բոլոր հինգ խնձորները։1000 գր

5. Գնացքը կազմված է 20 վագոնից։ Աշոտը նստած է վերջից հաշված երրորդ վագոնում։ Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Աշոտը։  18
6. Ուղղանկյան մի մասը թաքնված է վարագույրի հետևում։ Ի՞նչ երկրաչափական պատկերի տեսք ունի վարագույրի հետևում գտնվող ուղղանկյան թաքնված մասը։

եռանկյուն

7. Գերանը 14 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել
այն։  13
8. Չորս հարկանի շենքի աստիճաններն ունեն միևնույն
երկարությունը։ Առաջին հարկից չորրորդ հարկ բարձրանալը
քանի՞ անգամ է երկար, քան առաջին հարկից երկրորդ հարկ
բարձրանալը։  3 անգամ
9. Արևը 10 շրջաններից 5-ում թվեր է գրել, ինչպես ցույց է տրված
նկարում։ Նա ցանկանում է մնացած շրջաններից յուրաքանչյուրում
թվեր գրել այնպես, որ հնգանկյան յուրաքնչյուր կողմում գտնվող 3
թվերի գումարները լինեն իրար հավասար։ Ո՞ր թիվը նա պետք է
գրի ?-ի փոխարեն։


10.120 խնձորը այնպես բաժանեք 2 հոգու միջև, որ մեկը մյուսից 3
անգամ ավել ստանա։30,90