Ես արդեն 14 օր տանն եմ…

 

Ես արդեն 14 օր տանն եմ  և դա շատ ձանձրալի է : Բայց լավ կողմեր էլ կա դա այն է ,որ ես կարող եմ իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնել:Նաև շատ վատ է ,որ ես չեմ տեսնվում իմ ընկերների հետ՝ չենք խաղում , զրուցում,զբոսնում :
Ես հիմա արթնանում եմ շատ ուշ, ստուգում եմ իմ նամակները, հետո օրվա ընթացքում կատարում:Եթե հարցեր եմ ունենում ,ապա դասավանդողներին հարցնում եմ: Նաև լինում են տեսադասեր տարբեր դասավանդողների հետ,որը մի քիչ զվարճալի է անցնում: Բայց շատ եմ ուզում , որ այս ամենը շուտ ավարտվի: Դրա համար էլ պիտի դիմանանք ու տանը մնանք: