Երևանի տեսարժան վայրերի մասին

Մայր_Հայաստան_հուշահամալիր

Հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է:։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին Ռաֆայել Իսրայելյանն ու Սերգեյ Մերկուրովը արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։

Continue reading “Երևանի տեսարժան վայրերի մասին”

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Continue reading “Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս”

Գարնանամուտ

  • Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 30 հատ էին։
    10 սպիտակ կակաչ , 20 դեղին կակաչներ
  • Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդեր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։ 15 վարդ
  • Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։  Եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, կստանաք 3-ի հնգապատիկը։ (15+5):2=10
  • Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետնում։ 1800:2/9=400 կակաչ
  • Զամբյուղում  կար 10  կարմիր, 12 դեղին և 6 կանաչ  խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 3 տարբեր գույնի խնձոր։  25
  • Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  4  անգամ շատ գումար ուներ։ 2400 դր

Continue reading “Գարնանամուտ”