Day: March 6, 2020
Հ. Թումանյանի Թմկաբերդի առումը
VIII
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։
Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։
Continue reading “Հ. Թումանյանի Թմկաբերդի առումը”
Վանաձոր
Վանաձոր, Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։
Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։
Խնդիրներ
ղՄարտի ութի համար կա 28- կարմիր,18-կապույտ,8-գազարագույն նվերի տուփեր: Քանի՞ նվեր պետք է փակ աչքերով ամեն գույնից հանել ,որ լինի հինգ հատ յուրաքանչյուրից:28+18+5=51
Ես ունեի 5000-դրամ ինձ պետքԱ էր գնել 21 ծաղիկ:Յուրաքանչյուր 7 ծաղիկի գինը 2500-դր է:Ինչքա՞ն գումար է պետք ավելացնեմ, որ գնեմ 21 ծաղիկ:2500 -դր:
Պետք է 100 նամակը բաժանեն 10 փոստատարներ :Յուրաքանչյուր փոստատար քանի՞ նամակ պետք է վերցնի,որ բոլորին հասնի:10-հատ:
Մարտի 8-ից միչև 7-ը տևում է աղջիկների տոնը :Քանի՞ օր է տևում աղջիկների տոնը:31-օր
Սերոբը մարտի ութի համար գնել էր մեկ 1000 դրամանոց ծաղիկ մայրիկի համար և երկու 700-դրամանոց արջուկ քույրիկների համար:Ընդհանուր նա քանի՞ դրամ էր ծախսել:2400
Վահրամը գնաց ,որ ծաղիկները փաթեթավորի , նրան ասացին, որ մեկ ծաղիկ փաթեթավորելը արժե 250-դրամ :3000 դրամով նա քանի՞ ծաղիկ էր փաթեթավորել:12