Ես արդեն 14 օր տանն եմ…

 

Ես արդեն 14 օր տանն եմ  և դա շատ ձանձրալի է : Բայց լավ կողմեր էլ կա դա այն է ,որ ես կարող եմ իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնել:Նաև շատ վատ է ,որ ես չեմ տեսնվում իմ ընկերների հետ՝ չենք խաղում , զրուցում,զբոսնում :
Ես հիմա արթնանում եմ շատ ուշ, ստուգում եմ իմ նամակները, հետո օրվա ընթացքում կատարում:Եթե հարցեր եմ ունենում ,ապա դասավանդողներին հարցնում եմ: Նաև լինում են տեսադասեր տարբեր դասավանդողների հետ,որը մի քիչ զվարճալի է անցնում: Բայց շատ եմ ուզում , որ այս ամենը շուտ ավարտվի: Դրա համար էլ պիտի դիմանանք ու տանը մնանք:

 

Տավուշի տեսարժան վայրերը

Աղավնավանք, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հարավարևելյան մասում, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք,Երևանից՝ 130 կմ, Գետիկ գետի ստորին հոսանքի աջափնյակում[2]

Հիմնադրվել է 1950-ական թթ.-ին ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։

Continue reading “Տավուշի տեսարժան վայրերը”

Եդեմական ծաղիկը: Հ. Թումանյան

Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։

Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․

— Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։

Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։

— Լավ,— ասում է,— կբերեմ։

Continue reading “Եդեմական ծաղիկը: Հ. Թումանյան”

Շերլոկ Հոմս

Այս շաբաթ ես կարդացել եմ իմ գրքի այս հատվածը և ձեզ  ներկայացնում եմ համառոտ:

Շերլոկ Հոմսը և նրա օգնականը տան մեջ գտնում էին կասկածելի իրեր :Հետո հասկացան ,որ անիմաստ է և գնացին : Որովհետև հնարավոր էր, որ նրա մայրիկի տան մեջ լինի մարդասպանը:Այնտեղ նրանք գտան տղամարդու շորեր,հետո նաև ժամացույց: Հարցուփորձ արեցին այդ հյուրատան բոլոր բնակիչներին:Նրանցից մեկը ասաց,որ մարդասպանը գնացել է Լոնդոն: Շերլոկ Հոմսը նստեց գնացք և գնաց Լոնդոն: Նա այնտեղ ոստիկան ընկեր ուներ,որը շատ արագ օգնեց իրեն: Ոստիկանը պարզեց ,թե որ տան մեջ է ապրում մարդասպանը: Հենց Շերլոկ Հոմսը հասավ ,բայց դուռը չէին բացում:Դրա համար նրա օգնականը ոտքի հարվածով կոտրեց դուռը: Իսկ այնտեղ կախված մարդ կար…

Տն.աշխատանք

Առաջադրանք 1՝

Սովորիր ստրև նշված երգերը, տեսագրիր միայնակ կամընտանիքիդ անդամների հետ:

Քաղհան- Ջավախքի շրջան

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Նանոր ըսելու եկա
Խնձոր տանելու եկա
Հոմ խնձորի դարդը չեմ
Յարիս տեսնելու եկա։

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Continue reading “Տն.աշխատանք”