Անհատական ուսպլան ապրիլի 20-24

  • 18:00-22:00 – մայրենի , մաթեմատիկա-, ռուսերեն, անգլերենհայրենագիտություն–  բնագիտություն, երգ– ,մարմնամարզություն, տեխն.
  • 10:30-15:00    տեսադասեր
     երկուշաբթի – 11:40-12:10- բնագիտություն
     երեքշաբթի  –  11:40-12:10–մայրենի,
    13:40-14:10 մաթեմատիկա
    չորեքշաբթի –  13:30-14:00 ռուսաց լեզու
    10:30-10:50 –  մարմնամարզություն
    հինգշաբթի –   11:40-12:10 անգլերեն
    ուրբաթ –           11:40-12:10  երգ ,
    14:10-14:40 հայրենագիտություն

Այս շաբաթ որոշել եմ առավոտյան գնալ մարզվելու կամ հեծանիվ քշելու , եթե եղանակը թույլ տա : Ազատ ժամանակ կզբաղվեմ խաղերով,կնկարեմ :

Առցանց շաբաթվա հաշվետվություն 13.04 – 17.04

Այս շաբաթ նույնպես տանն ենք անցկացրել և կատարել եմ տարբեր տնային առաջադրանքներ : Շատ հետաքրքիր հանձնարարություն էր տեխնոլոգիայից : Պետք է քարերի վրա նկար էինք ընտանիքի անդամներին : Ես էլ մայրիկիս հետ պատրաստեցի : Հետո չորեքշաբթի օրը վերջապես գնացի գյուղ ՝ Մրգաշատ , հենց այնտեղից էլ 2 տեսադասի մասնակցեցի ՝ մարմնամարզության և ռուսերենի : Կանաչ խոտի վրա մարզանք էի անում , շատ զվարճալի էր : Անպայման օգնում էի մեծերին , որ այգին կարգի բերեին : Մենք կտրում էինք ավելորդ ճյուղերը , էտում խաղողի վազերը ,հավաքում դրանք : Հետո դեղ սրսկեցինք խոտերի վրա , որ դրանք չաճեն և չխանգարեն ծառերին :
Մեկ էլ որոշել ենք առավոտյան դուրս գանք վազքի կամ հեծանիվ քշելու : Այսօր արդեն վազել եմ :

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Բակտերաները այնքան փոքր են ,որ չեն երևում : Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով: տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են ։
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, մի պարզ սարք է ստեղծել և  բացահայտել է մանրէները: Դա մանրադիտակն է:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից :
    Բակտերիաները իրենց ձևերից ելնելով պաշտպանվում են միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Նրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:Սնկերը կարող են աճել ծառի վրա:
    Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Плакат 'Съедобные и несъедобные грибы'
    Ուտելի սնկեր – սպիտակ սունկ , կախասունկ , տրյուֆել և այլն
    թունավոր – ճանճասպան , կանոցիբե , մորկեղասունկ և այլն
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
    Բակտերիաները առաջացնում են դիֆթերիա, փայտացում, բոտուլիզմ, աղիքային տարբեր հիվանդություններ :
    Կան շատ սնկային հիվանդություններ , օրինակ ՝ կանդիդիոզ :
    Դրանք կանխարգելելու համար պետք է մաքուր սնունդ օգտագործել , ձեռքերը հաճախ լվանալ, շրջապատը մաքուր պահել:
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
    Որովհետև ,երբ մենք լվանում ենք ատամները նրանք մահանում են:

 

Մոգականը մաթեմատիկայում

Հնարք 1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

(15*2+5)*50+5-250=1505
Ես ծնվել եմ մայիսի 15-ին Continue reading “Մոգականը մաթեմատիկայում”