Երկինք ամպե հովն անուշ

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Գացի գացի հեռեցա,
Երկինք ամպե հովն անուշ,
Բարձր սարուն մոտեցա,
Յար խորոտիկ պաքն անուշ
Պզդիկ յարոջ կարոտցա
Երկինք ամպե հովն անուշ։

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Արամ Խաչատրյանի անվան տուն- թանգարան

Թանգարանում կան շատ նկարներ,գրքեր նաև շատ իրեր,որ պահպանվել են Արամ Խաչատրյանի կյանքից:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին։ Տուն-թանգարանը ստեղծվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ՝ Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որը 1947 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (1).jpg

Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում։ Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր՝ ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին։ Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում։

1984 թվականի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը։

Տուն-թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ։ Տուն-թանգարանի խնդիրն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը։ Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (4).JPG

Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը, ներկա տնօրենն է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը։