ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք: Continue reading “ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ”

Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Բույսերի նման՝ կենդանիների մարմինն ունի տարբեր օրգաններ, ո­ր

Continue reading “Կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունները”

Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կենտրոն, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կոնդ)

Կոնդի բարձունքին, մեծ երկրաշարժից խոնարհված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710թ. կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ: Եկեղեցին եռանավ բազիլիկ է:Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը՝ ավանդատներով հանդերձ: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությանն է ներկայացրել եկեղեցու հիմնական վերակառուցման նախագիծը, որն հավանության է արժանացել, սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է: Տաս տարի անց, հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանն իր հոր մտահղացումը վերածել է տեխնիկական նախագծի, որը թույլատրվել է իրականացնել: 1980-ական թվականներին բազմափորձ ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ կատարվել է եկեղեցու հիմնական վերակառուցումը: Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով: Արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել է վերնատուն, հատակը մարմարապատվել, բարեզարդվել տաճարի ներսը: Կառուցվել է եկեղեցու զանգակատունը, իսկ 2000թ.` եկեղեցուն կից «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացներ, գործում է սրբապատկերի դպրոցը:

Ըստ քրիստոնեական մատենագրության Սբ. Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն էր, ով կանխատեսել էր Հիսուս Քրիստոսի գալուստը: Նա մեր տիրոջ ճանապարհը հարթող և Հորդանան գետում նրան մկրտող մարգարեն էր:Սբ. Հովհաննես Մկրտիչն ապրել է խստաբարո ճգնավորի կյանքով և արդեն 30 տարեկան հասակում հռչակվել որպես Աստծո մարգարե:

Առցանց շաբաթվա հաշվետվություն 11-15.05

Ես այս շաբաթ հասցրեցի մի քանի անգամ հեծանիվ վարել :Հետո այցելեցի Ջրվեժ արգելոց ,իմ ընտանիքի հետ, նաև մենք այնտեղ տեսանք շատ հազվագյուտ ծաղիկներ: Բացի տեսադասերից մենք նաև հադիպեցինք միջի դպրոցի տնօրենի(Լուսինե բուշի)հետ և մեր ապագա կազմակերպիչի ընկեր գոհարի հետ :Ծանոթացանք միջին դպրոցի կանուների հետ: