34.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ-լուսավոր մարդ
բարձր սար- բարձր մտքեր
սև գրիչ-սև հոգի
տափակ տանիք-տափակ միտք
սուր դանակ-մտածելակերպ
ծանր իր-ծանր հանցանք
խոր ձոր-խոր մտքեր
35. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավ.+ենի
ուժ.+ային
հարսն.+ացու
տենչ.+անք
գործ.+ատու
մետաղ.+ային
խռով.+յալ
փայլ.+ուն
վերջ.+ավոր
հոտ.+ային
հուր.+ածո
խնձոր.+ենի
36.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝
ա. առաջին բաղադրիչները՝ հուշանվեր,մարդաբնակ, վարդածաղիկ, թղթախաղ, գրչատուն, :
բ. երկրորդ բաղադրիչները՝ մարդահամար, հացադուլ, զարդանախշ, հողատարածք, օդապարիկ, նավահանգիստ:
37.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:
1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
38.Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցն.վեց ու թափով պո.վեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:
39. Տրված բառերի մեջ յ կիսաձայնն ավելացնելով՝ ստացիր նոր բառեր: Փորձիր ինքդ գտնել նման բառեր:
Հայտ, այլ, բայց, հույն, հյուր, սայր, վայր, պայտ, այգի, բույն, հայց:
40. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:
Ազնիվ-արդար-ուղղամիտ, անվախ-աներկյուղ-կտրիճ, գեղեցիկ-գեղանի-չքնաղ, ագահ-անկուշտ-աչքածակ, դաժան-անգութ-վայրագ :