44. Առաջին և երկրորդ շարքերից համապատասխան արմատները միացնելով ստացիր անձնանուններ:
ա. ոսկի-ոսկեհատ, խաչ-Խաչատուր, ալ-Ալվարդ, վարդ-Վարդանուշ, շող-շողշողան, ժիր-Ժիրայր
բ. տուր-, վարդ, հատ, կաթ, այր, անուշ:
45.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:
Ո՞վ, ի՞նչը եկավ: Մարդը,մուկը
Ո՞ւմ, ինչի՞ պայուսակը: Իմ, համակարգչի
Մոտենալ ո՞ւմ, ինչի՞ն : Նրան,սեղանին
Հեռանալ ումի՞ց, ինչի՞ց : ընկերուհոց, տնից
Հիանալ ումո՞վ, ինչո՞վ: Մարզիկով, տեսարանով
46. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:
Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի, րոպե, շաբաթ, ապակի, սար, պապ, մասրենի, մորեղբայր, գդալ, սյուն, ձի, երեկ, երեկո, խաղաղություն:
Օրինակ` սենյակ-սենյակի, ի հոլովման
47.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:
Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում
48.Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:
49. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:
Առյուծասիրտ,փշատերև,երփներանգ,վիշապաձայն,ձյունաթույր,սրածայր,դատարկագլուխ,շիկահեր,գնդաձև, փրփրաբաշ,մշտաժպիտ, ձյունափրփուր