Արատես․ եռօրյա ճամփորդություն

Հոկտեմբերի 11-13 ես գնում եմ ճամբորդության դեպի Արատես,որի ընթացքում մենք կայցելենք -Հայրավանք-Սելիմի Իջևանատուն-Շատին-Հերմոն-Արատես: Եղանակի տեսությունը հետևյալն է՝

2019-10-10_23-45-23

Մի քանի տեղեկություն եմ հավաքել այդ վայրերի մասին:

Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Ունի բարձր ու լայն (2-3 մ) բրգավոր պարիսպներ (շարված բազալտի սեպաձև խոշոր քարերով և կրաշաղախով), պաշտպանված է Արտաբունի և Եղեգիսի խոր ձորերով։ Երեք մուտքերից հյուսիսայինը (գլխավորը) և արևելյանը սրբատաշ բազալտից կառուցված թաղածածկ սրահներ են, տանիքին պահակատներով և դիտանոցներով։ Ամրոցը պատով բաժանվում է երկու՝ հյուսիսային և հարավային մասի, որոնցում պահպանվել են միջնաբերդի, բնակելի շենքերի, ջրավազանների ավերակներ։ Ջուրը բերվել է Ցաղաց Քարի վանքի մոտի աղբյուրներից՝ ջրմուղով։

­­

 

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

 

 

 

Վայոց ձորի մարզ :Ունի 2308 կմ2 մակերես՝ զբաղեցնելով Հայաստանի տարածքի 7.8 %-ը: Այն ընդգրկում է 3 քաղաքային համայնքներ, 29 գյուղական համայնքներ, 52 գյուղական բնակավայրեր: Մարզկենտրոնն է Եղեգնաձոր քաղաքը։

Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս քարե դարից, առանց ընդհատումների։ Վարդան աշխարհագիրը այն անվանել է Եղեգյաց ձոր։ Նախախորհրդային շրջանում կոչվել է Դարալագյազ, իսկ խորհրդային շրջանում՝ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, որոնց միավորումից ձևավորվել է ներկայիս Վայոց ձորի տարածքը։

Անմատչելի երկրաբանական դիրքի շնորհիվ, համեմատաբար քիչ է ենթարկվել ավերիչ արշավանքների։ 13-14-րդ դարերում այստեղ իշխում էին Պռոշյանները և Օրբելյանները։ Բազում են բնական հուշարձանները։ Բերդերը և ամրոցները հիմնականում կառուցված են բնակավայրերից հեռու՝ բարձր լեռներում կամ խոր կիրճերում և մնացել են անմատչելի։

2008 թվականին Վայոց ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կոշիկի տարիքը մոտ 5500 տարի է։

­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­

Տնային

  1. Ո՞ւմ մասին էր ըստ քեզ պատմությունը:  Կոմիտաս
  2. Տեքստի որ հատվածներից հասկացար, որ Կոմիտասն ուներ հրաշալի ձայն: Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձեւի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։
  3. Ինչո՞ւ տղաները չէին ցանկանում, որ Սողոմոնը գնար: Նրանք ապրում էին Սողոմոնի երգերով:
  4. Գտիր և դուրս գրիր Կոմիտասի ծնողներին, տատին վերաբերող հատվածները: Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար:
  5. Քո կարծիքով հայերեն բառերն ի՞նչ գույնի են:գույնզգույն                                                                                                                                                                     https://drive.google.com/open?id=1ADbyNvWK9mWY10_Dm2XJGbXMHri59jlx

 

տնային

N75

Սիրտ տալ – քաջալերել

Հոգին առնել – սպանել

Գլուխը կորցնել-շփոթվել

Արևը խավարել –մահանալ

Հալից ընկնել –թուլանալ

Սիրտը վկայել-գուշակել

Երես դարձնել-շրջվել

Սիրտը անել- համարձակվել

Բկին չոքել –զզվացնել

N78

Բարի սիրտ ունեցող-բարյացակամ,Խիղճ չունեցող-անխիղճ,բարձր ձայնով-բաձրաձայն,միշտ ժպտուն –ժպտերես,գանձը պահելու տեղ-գանձարան,կապույտ աչքերով-կապտաչյա,                  արքայի որդի-արքայազն,հույների երկիր-Հունաստան,փոքր էշ –իշուկ,ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ,քաղաքում ապրող-քաղաքացի,հայերի երկիր-Հայաստան

N80

1Հակ-ա-նիշ

2բանջար-անոց

3 աշակերտ-չի բաժանվում

4 աշակերտ-ական

5տարր-ական

6գլխ/գլուխ/-ավոր

7կարմիր- չի բաժանվում

8դաշտ-ա-մուկ

9հյուր- չի բաժանվում

10հարստ/հարուստ/-ություն

11կեր-առատ

12վտանգ- չի բաժանվում

Ծիրանի ծառ

Մ. Գալշյան. Ծիրանի ծառ (հատված)

6669602ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)

Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։

Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․

Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և  պատասխանեց՝ Գնալու եմ։

-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:

Լուսաբացին  կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։

 

 

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:                                      գավիթի սալահատակից-բակի ,կոպերը-մաշկի բարակ շերտ, որը ծածկում և պաշտպանում է աչքերը, կաշկանդվում -ամաչում,ամենաձայնեղին- ամենաբարձր ձայն ունեցողին,մանչի -փոքրիկ, արտակարգ – արտասովոր, մեղապարտ -մեղավոր,
  2. Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:

անլաց տխրություն էր-

ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար- շատ լավ բաներ էին հիշել

տղաների արանքում տխրել էր լռությունը-բոլորը մտազբաղ էին

այրեցին ականջները- լուրը շատ ազդեցուցիչ էր

Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-շատ ուշադիր լսել

 

Արարատ

Մարզկենտրոնը`   Արտաշատ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Քաղաքային համայնքների թիվը`   4 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   93 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   94 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,096 կմ²

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին

Բջնի

Բջնին գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք ։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և թռչնաբուծությամբ։ 1967 թվականին գյուղում հայտնաբերվել է հանքային ջուր:  ԽՍՀՄ տարիներին գործել է Բջնիի հանքային ջրերի գործարանը, ներկա պահին այն չի գործում ։ գյուղում զարգանում է զբոսաշրջությունը: Գործում են հյուրատներ և հանգստյան գոտիներ: Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ և Սբ.Աստվածածին եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սբ. Սարգիս եկեղեցին :Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել:

բյնի

Հարցում

Անուն Ազգանուն-Մկրտիչ Համբարձումյան
Ընտրությամբ գործունեության խումբ-ֆուտբոլ
Դասարան- 5-2
Երկարօրյայից օգտվում  եմ/չեմ օգտվում
Երթուղային ծառայություն օգտվում եմ/չեմ օգտվում, երթուղու համարը-
Հեծանիվ վարել գիտեմ/չգիտեմ-
Լողալ գիտեմ/չգիտեմ-
Լրացուցիչ կրթության խմբակ դպրոցում-ոչ
Լրացուցիչ կրթության խմբակ դպրոցից դուրս-այո

lesson 2

Compare(Համեմատի՛ր) the animals on pg. 11(C). Translate the names of the animals into Armenian (Գտի՛ր հայերեն անվանումները):

Workbook: pg. 11(C)

2019-10-03_0-19-51

1ռնգեղջյուր, 2 սկյուռ ,3 հյուսիսային արջ, 4 զեբր, 5 գայլ, 6 այծքաղ, 7 հովազ, 8 սկունս

2019-10-03_0-26-38

2. Is a wolf as fast as a jaguar? No,it isn’t. A jaguar is faster.

3. Is a polar bear as fast as a rhinoceros? Yes ,it is. A polar bear is faster.

4.Is a gazelle as fast as a zebra? Yes,it is. gazelle is faster.

5.Is a squirrel as fast as a wolf? No,it isn’t.A wolf is faster.