Տնային աշխատանք

Հանրահայտ – ճանաչված մարդ:

Գեղատեսիլ – գեղեցիկ տեսարան

մարգարե – աստծո կամքը փոխանցող

գիշերակաց -գիշերելու տեղ

գամ – մեխ

Հովհաննես Թումանյանը  շատ  հանրահայտ բանաստեղծ է եղել:

Պատուհանից երևում էին գեղատեսիլ սարերը:

Մարգարեները հավաքվեցին սրբավայրում:

Ճամփորդները մտածում էին գիշերակացի մասին:

Հիսուսին գամերով ամրացրեցին խաչին:

Թվի գուշակում

 

  1. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

73

  1. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

112

  1. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

157

  1. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո    2018-ով, ապա կստանանք 2019։

2019

  1. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 5-ով և արդյունքից հանենք 2017, կստանանք 2018։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։

807

  1. Գրադարակից հանեցին նախ 8 գիրք, ապա՝ 16 գիրք: Երբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրք, գրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի գիրք կար գրադարակում:                                                                                                      52
  1. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղևոր կար։                                                                                                                         13

Մաթեմատիկայի չափումներ

²մենք մաթեմատիկայի ընտրության խմբով գնացինք ագարակ։ Մի լանջ ընտրեցինք ու պարզեցինք, թե քանի ճիմ է օգտագործված։ Նախ չափեցինք լանջի մակերեսը։ Երկարությունը-5550սմ=55մ 50սմ,  լայնությունը-350սմ=3մ 50սմ։

Մակերեսը կլինի՝ 5550*350=1942500սմ²։ Քանի որ լանջի մեկ մետր քառակուսու  վրա օգտագործվել է 16 ճիմ, ուրեմն ամբողջ լանջի համար կոգտագործվի 19425։10000*16=3108 ճիմ։ Պատասխան․՝ 3108 ճիմ։ 

Ճիմը դա աղյուսաձև կտրած հողի շերտ է վրայի խոտերով ու արմատներով, բուսապատ աղյուսաձև հողակտոր: