«Իմ բլոգը․ առավելություններ, թերություններ»

Ես չգիտեմ ,թե ինչքանով է համապատասխանում  բլոգին ներկայացվող պահանջներին:Դեռ այդքան էլ չգիտեմ բլոգավարության մասին: Իմ մասին փոքր նյութ ունեմ, ամենից շատ սիրում եմ ճանապարհորդության մասին նյութերը:

Ես իմ բլոգը գնահատում եմ 7:

ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ: ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:            Մակերևույթի բոլոր ձևերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ:
  2. Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:                    Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Հարթավայրերը ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:
  3. Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:          Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:  Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
  4. Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։                                  Լեռների քայքայման հետևանքով,ծովի հատակի բարձրացման պատճառով,լավային հոսքերի,գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով
  5. Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:    Հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):