Այս կիսամյակ իմ համար շատ մեծ փոփոխություն կատարվեց, ես գնացի ուրիշ դպրոց ,այնտեղ ես ունեցա շատ լավ ընկեր, նրա անունը Վռամ է: Նաև այստեղ շատ բարի են դասատուները :Ես աշխատում եմ հասցնել մյուսների հետևից: Ես շատ եմ սիրում դպրոցը:
Day: December 20, 2018
Մաթեմատիկական հնարքներ
Ինձ շատ դուր եկավ այս մաթեմատիկական հնարքները: Ես կուզեի ,որ այսպիսի հնարքներ ավելի շատ լինեին:
Հնարք1-ին․
Եթե ծննդյանդ օրը բազմապատկես 2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես 50 –ով, ստացված թվին ավելացնես քո ծննդյան ամիսը, արդյունքից հանես 250, կստանաս եռանիշ կամ քառանիշ թիվ։ Ստացված թվի առաջին երկու թվանշանները ցույց կտան ծննդյանդ օրը, իսկ մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։
(15*2+5)*50+5-250=1505: 15-ը իմ ծննդյան օրն է, իսկ 05-ը՝ ամիսը:
Հնարք 2-րդ․
Եթե մտապահես մի եռանիշ թիվ և այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ վեցանիշ թիվը բաժանես 7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում կաստանաս քո մտապահած թիվը։
900900:7:11:13=900որնե ես մտապահելեյ
Հնարք 3-րդ․
Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե այս տարի ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա ստացված թվին ավելացրու 1018, իսկ եթե դեռ չի լրացել, ապա՝ 1017։ Վերջում ստացված արդյունքից հանիր ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
(36×5+50)x20+1018-2009=3609: 36-ըկոշիկիս համարնե է իսկ 9 տարեկան
( 2019 թվականին 1018 և 1017-ի փոխարեն կավելացնենք համապատասխանաբար 1019 և 1018):
Հնարք 4-րդ․
Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես 2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես 10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ, կրկին կստանաս տարիքդ։
(((9x 5+8)x2-6)x10-100) :100=9, իրոքես ինը տարեկսան եմ:
Խաղ մոգական քառակուսի՝ 4×4 չափի
Արդյունքը՝
- Սովորողները իրենց կազմած մոգական քառակուսիները կտեղադրեն իրենց բլոգներում
- Սովորողները իրենց բլոգներում կպատմեն մաթեմատիակական հնարքների մասին
- ռադիոնյութի պատրաստում