Սյունիքի տեսարժան վայրեր

Շաքիի ջրվեժ  

Գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:  Շաքի գետի վրա , բարձրությունը 15-17 մ է։Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։
Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին: Shaki waterfall.jpg

Հին Խնձորեսկ

Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:  Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:

Image result for Հին Խնձորեսկ"Image result for Հին Խնձորեսկ"

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը: Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։

 

Image result for Սատանի կամուրջ"

 

Քարահունջ

 

Քարահունջը գտնվում է Երևանից 200 կմ հարավ ,ծովի մակարդակից 1170 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին։ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է:

Քարահունջը բավականին լուրջ աստղադիտարան է։

Zorats Karer Menhir.jpgArmenian Qarhunj01.jpg

Տաթևի վանքը

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում: Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ.-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ: 895 թ.-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–1912 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենադարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը: 906 թ.-ին կառուցվել է «Գավազան» ճոճվող հուշասյունը:

1974–1998 թ.-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է: Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ.-ին կառուցվել է Տաթևի վանք–Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ:

Image result for տաթեւի վանական համալիր"

Բարեգործ գայլ

Սոված գայլը տեսնում է,թե ինչպես է նապաստակը լեղապատառ փախչում, կարծես երկրաշարժ լինի: Ձայն է տալիս .
–Նապաստակ,նապաստակ, կանգնի՚ր,այդ ու՞ր ես լեղապատառ փախչում :
–Ի՞նչ անեմ,գայլ,խեղճ գյուղացի եմ,աղվեսը ընկել էր հետևիցս՝  ուզում է սպանել,ես էլ կին ու երեխաներ ունեմ, գլուխս առա ու փախա,երևի կփրկվեմ:
–Դու տես, է՛,_ասում է գայլը ,_խեղճ է գտել,սպասի ես դրան կմաշկազերծ եմ,ա՛րի իմ մոտ,ա՛րի,քանի ես կամ ոչ ոք քո մազին չի կպնի:
Նապաստակը հավատում է և գնում է նրա մոտ :Երբ գնում է՝ գայլը նրան բռնում է և ուտում:Բերանը սրբում է և աչքերը ուղղում է երկինք, ասում է:
–Գոհեմ քեզնից Աստված ,այսօր բարիություն արեցիր,հիմա որ նապաստակի հիշատակը չկորի՝գրել պիտի տամ. ՙՙԳայլի անունն է դուրս եկել ,աղվեսն է քանդել աշխարհը՚՚: