Հ. Թումանյանը՝ հայրենասեր

 

1.Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով:
2.Հուսահատ Թումանյանը հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Այդ նույն ընթացքում Գեւորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն՝ վարձը չվճարելու պատճառով: Թումանյանը դարձել էր արդեն «Ամենայն Հայոց հայերի Հայրիկ»-ը՝ իր վրա վերցնելով մի ողջ որբացած ժողովրդի հոգս:
3.Թումանյանը հոգ էր տանում ոչ միայն որբերի, այլեւ յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Այդքան ցավերի, հոգսերի մեջ գտնվող բանաստեղծը անհանգստանում, հետեւում էր, որպեսզի հանկարծ գթության քույրերը քաղցած չմնան:
4. Թումանյանը «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր եւ, դեմ գնալով միության սահմանադրությանն ու վարչության անդամներին, ստիպեց, որպեսզի միությունը որդեգրի երեք շնորհալի երիտասարդների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին եւ Վաղարշակ Նորենցին:
5.Բանաստեղծը նաեւ ֆոնդ ստեղծեց այդ երեքի համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ եւ ապրել: