Շերլոկ Հոլմս

Այսօր ես ձեզ կարճ կպատմեմ իմ կարդացած ամենահետաքրքրիր հատվածը:

Այնտեղ Շերլոկ Հոլմսին պատմում էին, որ այդ մարդու նախաճաշի մեջ դեղ էին գցել ,որը քնեցրել էր նրան:Նա երբ արթնացավ իր տունը թալանված էր ,իսկ մի քիչ անց նրան սպանեցին :Շերլոկ Հոլմսը մահացածի տնից գլխարկ գտավ, որը շատ նման էր բժշկական գլխարկի և նա կանչեց իր օգնականին :Օգնականը ասաց, որ սա նման է իր ընկերոջ գլխարկին, նրանք գնացին ընկերոջ տուն:Այնտեղ նա չկար, բայց նրա տնից գտան շատ հրացաններ և դանակներ: Մի քիչ սպասելուց հետո նրան բռնեցին և բանտ գցեցին :Դրանից հետո Շերլոկ Հոլմսը վատ զգաց և գնաց հանգստանալու:

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Վահրամաբերդ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Նախկինում այն կոչվել է Ներքին Ղանլիջա, Գանլըճա, Խանլըճա Ներքին, Ղալանջա Փոքր։ Վահրամաբերդ է վերանվանվել 1946 թվականին ի պատիվ միջնադարի հայ զորավար Վահրամ Պահլավունու, որի տապանաքարը պահպանվում է Մարմաշենի վանքի գավթում։Վահրամաբերդից հարավ-արևմուտք, ձորամիջում, գտնվում են Մարմաշենի վանքը (IX-XIII դարեր) և XIII դար կամուրջը:

Նախնիների մի մասը գաղթել է Ալաշկերտից, Բասենից և Մուշից։

Պեմզաշեն

Պեմզաշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևելք, Արագած լեռան արևմտյան ստորոտում։

Պեմզաշենն ունի վարդագույն և կարմիր տուֆ, պեմզա։

Պեմզաշենում պահպանվել են V դարի բազիլիկ եկեղեցու հիմնապատերը, VI դարի եկեղեցիներ, Մակարավանքի սբ. Սիոն (1001 թ.), սբ. Աստվածածին (XVII դար), Առաքելոց վանքի (XI դար) եկեղեցիները, XIII-XIV դարերի խաչքարեր։

Գյուղից հարավ-արևելք կան միջնադարյան բերդի պարիսպների հետքեր, գտնվել են մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրեր։Pemzashen Church.JPG