Վիլյամ Սարոյան| 24.09.2020

Վիլյամ Սարոյան. «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

saroyan-330x220


Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։


Առաջադրանքներ՝

1. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը խաբեբան էր:Խաբեբան շատ արագ և հմտորեն խոսելով խաբում է բոլորին ու գումար վաստակում:Այս խաբե

2. Առակի իմաստն արտահայտող առած-ասացվածքներ գտի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
Շատերը ատում են նրա Համար որ խաբեն,ուրիշներն էլ՝ որովետև իրենք են խաբված

Դասարանական աշխատանք

8.  Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Գեղեցիկ քույր, ուժեղ եղբայր,բարի, խելացի մայր.ուսումով, աշխատասեր  հայր, բարի տատիկ,ակտիվ պապիկ:

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում: Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

Գիրքը դա այն բանն է  ,որ մարդը անպայման պետք կարդա ,որպեսզի հստակ խոսել և գրել կարողանա :Դիմակը դա վիրուսներից պաշպանող իրն է :Դերասանը այն մարդն է, ով իր դերն է խաղում:Ընկույզը աճում է ընկուզենու վրա և նրան ուտում են :Ժպիտը նշանակում է ,երբ մարդուն ինչ որ բան դուր է գալիս և նա ժպտում է :Մինչև տասնութ տարեկան մարդկանց երեխա են ասում:


10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:մայրիկը հավաքեց

Ի՞նչը ի՞նչ եղավ:Հիվանդացավ

Ովքե՞ր ի՞նչ են անում:Հիվանդանոց են գնում Ինչե՞րը ի՞նչ են լինում:Անհագստանում

Մաթեմատիկա 24.09.2020

  1. ՏՐՎԱԾ ԹԻՎԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ 7-Ի, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԹԻՎ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ: ԳՏԻ՛Ր, ԹԵ 7-Ի ԲԱԺԱՆԵԼԻՍ Ի՛ՆՉ ԹՎԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՆԱԼ ՄՆԱՑՈՐԴՈՒՄ:
    1, 2, 3, 4, 5, 6

2. ԳՏԻ՛Ր ԲԱԺԱՆԵԼԻՆ, ԵԹԵ ԲԱԺԱՆԱՐԱՐԸ ՀԱՎԱՍԱՐ Է 12-Ի, ԹԵՐԻ ՔԱՆՈՐԴԸ՝ 8-Ի, ԻՍԿ ՄՆԱՑՈՐՐԴԸ՝ 5-Ի:
1) 12 * 8+ 5 = 101

3. ԱՎՏՈԲՈՒՍՆ ՈՒՆԻ 36 ՆՍՏԱՏԵՂ: ՔԱՆԻ՞ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՊԵՏՔ 370 ՄԱՐԴ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
1) 370 : 36 = 10 (10 մն․)
2) 10 < 36
3) 10 + 1 = 11

4. ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՅՈՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԹԻՎ, ՈՐԸ 30-Ի ԲԱԺԱՆԵԼԻՍ, ՄՆԱՑՈՐԴՈՒՄ ՏԱԼԻՍ Է 31:
Ոչ, այդպիսի թիվ չկա:

5. ԳՐԻ՛Ր 32 : 4 ԲԱԺԱՆՄԱՆ ՏԱՐՐԵԸ՝ ԲԱԺԱՆԵԼԻ, ԲԱԺԱՆԱՐԱՐ, ՔԱՆՈՐԴ, ՄՆԱՑՈՐԴ:
32 : 4 = 8 (0 մն․)
32 — բաժանելի
4 — բաժանարար
8 — քանորդ
0 — մնացորդ

6. ՀԱՇՎԻ՛Ր.
ա. 168 : 18 = 9 (6 մն․)
բ. 100 : 14 = 7 (2 մն․)
գ. 285 : 40 = 7 (5 մն․)
դ. 374 : 24 = 13 (12 մն․)

7. ՎԱՃԱՌՈՂԸ ԿՇՌՈՒՄ ԷՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՆԱԾ ԱՊՐԱՆՔԸ: ՆԱ ԿՇԵՌՔԻ ՆԺԱՐԻՆ ԴՐԵՑ 10 ՀԱՏ 160 ԳՐԱՄԱՆՈՑ ԿՇՌԱՔԱՐ, ՍԱԿԱՅՆ ԿՇԵՌՔԸ ՉՀԱՎԱՐԱՍԱԿՇՌՎԵՑ: ԱՊԱ ՆԱ ԴՐԵՑ ԵՎՍ ՄԵԿ 20 ԳՐԱՄԱՆՈՑ ԿՇՌԱՔԱՐ ԵՎ ԿՇԵՌՔԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԵՑ: ՈՐՔԱ՞Ն ԷՐ ԱՊՐԱՆՔԻ ԿՇԻՌԸ:
1) 160 * 10 = 1600
2) 1600 + 20 = 1620