Վերջերս անսովոր ԴՆԹ-ի անալիզը թույլ է տվել գիտնականներին կատարել զարմանալի հայտնագործություն: Պարզվում է տղամարդու գծով մարդու ընդհանուր նախահայրը շատ ավելի հին է քան կարծում էին մինչ օրս:
Այն պարզել են <<Family Tree DNA>> ընկերության աշխատակիցները, որոնք մարդու ծագումնաբանական ծառի ստեղծման նպատակով զբաղվում են ԴՆԹ-ի ուսումնասիրությամբ:Մինչ այժմ բազմաթիվ ԴՆԹ-ի բոլոր հետազոտությունները մշտապես հաստատում էին այն փաստը, որ տղամարդկանց Y-քրոմոսոմները ստացվել են մեկ <<Ադամից>>, մոտավորապես 60000-140000 տարի առաջ:Սակայն Հարավային Կարոլինայից Պերրի անունով աֆրոամերակացու ԴՆԹ-ի հետազոտությունները մասնագետներին դերեց փակուղու առաջև: Պարզվում է նրա Y-քրոմոսոմը շատ ավելի հին է (մոտ 340000 տարի) և այն չի <<տեղավորվում>> ԴՆԹ-ի ընդհանուր ծագումնաբանական ծառի մեջ:
Համարվում է, որ մարդն առաջացել է կապիկից, որովհետև կա նմանություն մարդու և շիմպանզե կապիկի տեսակի միջև: Այս տեսակետը մշակվել է գիտնական Չ. Դարվինի կողմից:
Բայց մյուս կողմից էլ, դարեր շարունակ ոչ մի կապիկի տեսակ չի փոփոխվել և չի նմանվել մարդու:
Չկան ապացույցներ, որ կապիկը կարող էր այնպես զարգանալ, որ դառնար մարդ: Պարզ չէ, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել:
Մյուս կողմից, ըստ կրոնի, Աստված ստեղծեց մարդուն: Բայց սա գաղտնիք է մարդկության համար, ապացույցներ գտնել դժվար է: Մարդիկ Աստվածաշունչը կարդում են և հավատում են, հնարավոր չէ գտնել ապացույցներ:
Այս երկու տեսակետներն էլ վիճելի են, քանի որ երկուսն էլ չունեն որևէ հիմնովին ապացույց և շատ վեճերի և ուսումնասիրությունների առարկա են:
Վերջերս այս երկու վարկածների հետ կապված նոր մոտեցումներ են առաջ եկել: Մարդու ծագման վերաբերյալԱստվածաշնչի պատկերացումները եւ գիտությունների տվյալները չեն բացառում մեկը մյուսին: Հնարավոր է, որ մարդու արարումը կատարվել է ոչ թե միանգամից, այլ էվոլյուցիայի ճանապարհով: Աստված ստեղծել է կենդանի բջիջը, տվել է դրան զարգանալու ունակություն: Աստիճանաբար ծագել են բոլոր տեսակի բարդ օրգանիզմներն, օրինակ բույսերն ու կենդանիները, ու, վերջում, մարդը: Դա կարող էր տևել մի քանի միլիոն տարիներ: Այսինքն, եթե համեմատում ենք այս երկու վարկածները, տեսնում ենք, որ դրանք կարելի է համաձայնեցնել, քանի որ երկուսն էլ մարդու ծագումը դիտում են որպես էվոլյուցիայի արդյունք և չեն բացառում մեկը մյուսին: