- Պատահե՞լ է, որ սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:
Մի օր իմ մայրիկը հեռուստացույց էր դիտում և ես իրեն խանգարեցի նա բարկացավ և ասաց գնա այս սենյակից :Ես գնացի և մի քանի րոպե հետո վերադարձա և ներեղություն խնդրեցի: - Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:
Իմ կարծիքով հայր կամ մայր լինելը շատ դժվար է ,որովետև նրանք մեզ հետևում և խնամում և օգնում են ամեն հարցում:Իմ ծնողները ինձանից սպասում են ,որ ես լավ մարդ դառնամ:
Month: September 2020
Սեպտեմբերի 21-25
Տնային առաջադրանք.1
Կատարի՛ր բնագիտական մի որևէ փորձ, որի ընթացքում պատմի՛ր, թե ինչ է տեղի ունենում և տեղի ունեցածը ֆիզիկակա՞ն, թե՞ քիմիական երևույթ է, և ինչու՞։
2.Ի՞նչ երևույթ է պատկերված .



Դասարանական աշխատանք.
1.Թվարկվածներից ո՞րը քիմիական երեւույթ չէ.
1) լուցկու այրվելը
2) կաթի թթվելը
3) օդի հեղուկանալը Սա
4) դինամիտի պայթելը
2.Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երեւույթների ընթացքում.
1) պահպանվում են
2) քայքայվում են
3) կիսվում են
4) միանում են
3.Գրի՛ր քո տանը և բնության մեջ հանդիպող ֆիզիկական և քիմիական երևույթի հինգական օրինակ:
ֆիզիկական-սառույցի հալել, ձյուն է գալիս,կայծակն է որոտում,ապակու կոտրվելը, մոմի հալելը
քիմիական-շաքարի այրել, երկաթի ժանգոտվել, բենզինի վառվել, փայտի վառվել
4.Նշված երևույթներից որո՞նք են
ֆիզիկական երևույթներ-ջրի սառչում, ալումինի հալումը:
Քիմիական երևույթեր-երկաթի ժանգոտում,բենզինի այրումը,
Տնային 2
Դասարանական 2
1Ծծումբը սովորական պայմաններում թթվածնի հետ չի փոխազդում։ Ի՞նչ պայմաններում կարելի է իրականացնել այդ փոխազդեցությունը։
Ծծումբը սկսում են տաքացնել, հետո այն հալչում է և սկսվում է այրվել,այդ ժամանակ նրան իջեցնում են թթվածնով հարուստ ամանի մեջ,այն սկսում է լավ վառվել:
2…Քիմիական ռեակցիաներն ուղեկցվում են հոտով,գույնի փոփոխությամբ, նստվածքով և այլն:
Герои
Герои должны быть бесстрашными:Мой герой это спасатели животных которые могут дать жизнь за жизнь животного: A вообще это человек который спасает мир и жизни людей . Герои должны быть терпеливым и храбрым .
Синонимы-добрый ,бесстрашный,терпеливый,храбрый,сильный,
Антонимы -трусливый,подлый,слабый
Առողջագիտություն
Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում:
Առողջությունը կախված է հետևյալ գործոններից.
Պատասխանատվություն
Առողջ սնունդ
Կրթություն ստանալ
Մարզանք
Հիգիենա
Շրջակա միջավայր
Աղքատություն
Ժառանգականություն
Հոգեվիճակ
Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»
«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի
Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…
Հարցեր և առաջադրանքներ
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
չունեմ - Գրի՛ր պարգև-նվեր, արշալույս-լուսաբաց,նվաստացնել-ստորացնել, երկչոտ-վախկոտ, խոնավ-թաց, ծածուկ-թաքուն, տառապել-տանջվել բառերի հոմանիշները:
- Գտի՛ր հոր զղջումն արտահայտող տողերը, գրի՛ր կարծիքդ:
Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Իմ կարծիքով հայրը զղջացել է իր արարքների համար ,իսկ հիմա նա ուզում է դառնալ իր տղայի համար լավ հայր և ընկեր:
Համեմատել մարդու առաջացման վարկածները
Վերջերս անսովոր ԴՆԹ-ի անալիզը թույլ է տվել գիտնականներին կատարել զարմանալի հայտնագործություն: Պարզվում է տղամարդու գծով մարդու ընդհանուր նախահայրը շատ ավելի հին է քան կարծում էին մինչ օրս:
Այն պարզել են <<Family Tree DNA>> ընկերության աշխատակիցները, որոնք մարդու ծագումնաբանական ծառի ստեղծման նպատակով զբաղվում են ԴՆԹ-ի ուսումնասիրությամբ:Մինչ այժմ բազմաթիվ ԴՆԹ-ի բոլոր հետազոտությունները մշտապես հաստատում էին այն փաստը, որ տղամարդկանց Y-քրոմոսոմները ստացվել են մեկ <<Ադամից>>, մոտավորապես 60000-140000 տարի առաջ:Սակայն Հարավային Կարոլինայից Պերրի անունով աֆրոամերակացու ԴՆԹ-ի հետազոտությունները մասնագետներին դերեց փակուղու առաջև: Պարզվում է նրա Y-քրոմոսոմը շատ ավելի հին է (մոտ 340000 տարի) և այն չի <<տեղավորվում>> ԴՆԹ-ի ընդհանուր ծագումնաբանական ծառի մեջ:
Համարվում է, որ մարդն առաջացել է կապիկից, որովհետև կա նմանություն մարդու և շիմպանզե կապիկի տեսակի միջև: Այս տեսակետը մշակվել է գիտնական Չ. Դարվինի կողմից:
Բայց մյուս կողմից էլ, դարեր շարունակ ոչ մի կապիկի տեսակ չի փոփոխվել և չի նմանվել մարդու:
Չկան ապացույցներ, որ կապիկը կարող էր այնպես զարգանալ, որ դառնար մարդ: Պարզ չէ, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել:
Մյուս կողմից, ըստ կրոնի, Աստված ստեղծեց մարդուն: Բայց սա գաղտնիք է մարդկության համար, ապացույցներ գտնել դժվար է: Մարդիկ Աստվածաշունչը կարդում են և հավատում են, հնարավոր չէ գտնել ապացույցներ:
Այս երկու տեսակետներն էլ վիճելի են, քանի որ երկուսն էլ չունեն որևէ հիմնովին ապացույց և շատ վեճերի և ուսումնասիրությունների առարկա են:
Վերջերս այս երկու վարկածների հետ կապված նոր մոտեցումներ են առաջ եկել: Մարդու ծագման վերաբերյալԱստվածաշնչի պատկերացումները եւ գիտությունների տվյալները չեն բացառում մեկը մյուսին: Հնարավոր է, որ մարդու արարումը կատարվել է ոչ թե միանգամից, այլ էվոլյուցիայի ճանապարհով: Աստված ստեղծել է կենդանի բջիջը, տվել է դրան զարգանալու ունակություն: Աստիճանաբար ծագել են բոլոր տեսակի բարդ օրգանիզմներն, օրինակ բույսերն ու կենդանիները, ու, վերջում, մարդը: Դա կարող էր տևել մի քանի միլիոն տարիներ: Այսինքն, եթե համեմատում ենք այս երկու վարկածները, տեսնում ենք, որ դրանք կարելի է համաձայնեցնել, քանի որ երկուսն էլ մարդու ծագումը դիտում են որպես էվոլյուցիայի արդյունք և չեն բացառում մեկը մյուսին:
Վիլյամ Սարոյան| 24.09.2020
Վիլյամ Սարոյան. «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։
— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։
— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։
— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։
— էն Աստված, ճիշտ եմ ասում։
— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։
Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.
— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։
— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։
— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։
— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։
Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։
Թագավորն ասում է.
— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։
— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։
— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։
— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։
— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։
— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։
— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։
Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.
— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։
— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։
Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։
Առաջադրանքներ՝
1. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը խաբեբան էր:Խաբեբան շատ արագ և հմտորեն խոսելով խաբում է բոլորին ու գումար վաստակում:Այս խաբե
2. Առակի իմաստն արտահայտող առած-ասացվածքներ գտի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:
Շատերը ատում են նրա Համար որ խաբեն,ուրիշներն էլ՝ որովետև իրենք են խաբված
Դասարանական աշխատանք
8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Գեղեցիկ քույր, ուժեղ եղբայր,բարի, խելացի մայր.ուսումով, աշխատասեր հայր, բարի տատիկ,ակտիվ պապիկ:
9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանակում: Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:
Գիրքը դա այն բանն է ,որ մարդը անպայման պետք կարդա ,որպեսզի հստակ խոսել և գրել կարողանա :Դիմակը դա վիրուսներից պաշպանող իրն է :Դերասանը այն մարդն է, ով իր դերն է խաղում:Ընկույզը աճում է ընկուզենու վրա և նրան ուտում են :Ժպիտը նշանակում է ,երբ մարդուն ինչ որ բան դուր է գալիս և նա ժպտում է :Մինչև տասնութ տարեկան մարդկանց երեխա են ասում:
10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:
Ո՞վ ի՞նչ արեց:մայրիկը հավաքեց
Ի՞նչը ի՞նչ եղավ:Հիվանդացավ
Ովքե՞ր ի՞նչ են անում:Հիվանդանոց են գնում Ինչե՞րը ի՞նչ են լինում:Անհագստանում
Lesson 24.09

1 Adnan:Are they American?
Eda:No,they aren’t .They are Britsh.
2 Mum: Are you and Dave Ok?
Alex:No,we aren’t.
3 Arne: Are you from China ?
Girl:No we aren’t.We are Japan.
Մաթեմատիկա 24.09.2020
- ՏՐՎԱԾ ԹԻՎԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ 7-Ի, ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԹԻՎ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ: ԳՏԻ՛Ր, ԹԵ 7-Ի ԲԱԺԱՆԵԼԻՍ Ի՛ՆՉ ԹՎԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՆԱԼ ՄՆԱՑՈՐԴՈՒՄ:
1, 2, 3, 4, 5, 6
2. ԳՏԻ՛Ր ԲԱԺԱՆԵԼԻՆ, ԵԹԵ ԲԱԺԱՆԱՐԱՐԸ ՀԱՎԱՍԱՐ Է 12-Ի, ԹԵՐԻ ՔԱՆՈՐԴԸ՝ 8-Ի, ԻՍԿ ՄՆԱՑՈՐՐԴԸ՝ 5-Ի:
1) 12 * 8+ 5 = 101
3. ԱՎՏՈԲՈՒՍՆ ՈՒՆԻ 36 ՆՍՏԱՏԵՂ: ՔԱՆԻ՞ ԱՎՏՈԲՈՒՍ Է ՊԵՏՔ 370 ՄԱՐԴ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
1) 370 : 36 = 10 (10 մն․)
2) 10 < 36
3) 10 + 1 = 11
4. ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՅՈՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԹԻՎ, ՈՐԸ 30-Ի ԲԱԺԱՆԵԼԻՍ, ՄՆԱՑՈՐԴՈՒՄ ՏԱԼԻՍ Է 31:
Ոչ, այդպիսի թիվ չկա:
5. ԳՐԻ՛Ր 32 : 4 ԲԱԺԱՆՄԱՆ ՏԱՐՐԵԸ՝ ԲԱԺԱՆԵԼԻ, ԲԱԺԱՆԱՐԱՐ, ՔԱՆՈՐԴ, ՄՆԱՑՈՐԴ:
32 : 4 = 8 (0 մն․)
32 — բաժանելի
4 — բաժանարար
8 — քանորդ
0 — մնացորդ
6. ՀԱՇՎԻ՛Ր.
ա. 168 : 18 = 9 (6 մն․)
բ. 100 : 14 = 7 (2 մն․)
գ. 285 : 40 = 7 (5 մն․)
դ. 374 : 24 = 13 (12 մն․)
7. ՎԱՃԱՌՈՂԸ ԿՇՌՈՒՄ ԷՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՆԱԾ ԱՊՐԱՆՔԸ: ՆԱ ԿՇԵՌՔԻ ՆԺԱՐԻՆ ԴՐԵՑ 10 ՀԱՏ 160 ԳՐԱՄԱՆՈՑ ԿՇՌԱՔԱՐ, ՍԱԿԱՅՆ ԿՇԵՌՔԸ ՉՀԱՎԱՐԱՍԱԿՇՌՎԵՑ: ԱՊԱ ՆԱ ԴՐԵՑ ԵՎՍ ՄԵԿ 20 ԳՐԱՄԱՆՈՑ ԿՇՌԱՔԱՐ ԵՎ ԿՇԵՌՔԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԵՑ: ՈՐՔԱ՞Ն ԷՐ ԱՊՐԱՆՔԻ ԿՇԻՌԸ:
1) 160 * 10 = 1600
2) 1600 + 20 = 1620