1) Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե <A=360, <C=1170: <c=117 <D=180-117=53 <B=180-36=144
2) Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 4մ է, սրունքը՝ 2մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 600: Գտեք սեղանի փոքր հիմքը:2մ
3) Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 400 է: (180-40):2=70 70+40=110
Լրացուցիչ (տանը)
4) Ապացուցեք, որ հավասարասրուն սեղանի յուրաքանչյուր հիմքին առընթեր անկյունները հավասար են:
5) Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, իսկ միջին գիծը 10սմ է: Գտեք սեղանի հիմքերը: (2x+3x):2=10 x=4 2*4=8 3*4=12
6) M և N կետերը գտնվում են տրված ուղղի մի կողմում, և նրանց հեռավորությունները այդ ուղղից հավասար են 10սմ և 22սմ: Գտեք MN հատվածի միջնակետի հեռավորությունը այդ ուղղից:
7) Հավասարասրուն սեղանի բութ անկյան գագաթից նրա մեծ հիմքին տարված ուղղահայցն այդ հիմքը տրոհում է 6սմ և 30սմ երկարությամբ հատվածների: Գտեք սեղանի փոքր հիմքը և միջին գիծը:
1.Արմենը տանից մինչև հարևան գյուղում բնակվող տատիկի տուն հեծանվով գնաց 2 ժամ 45 րոպե ավելի արագ, քան նույն ճանապարհը ոտքով գնաց նրա եղբայր Սուրենը: Ինչքա՞ն է երկու տների միջև եղած հեռավորությունը, եթե Արմենի արագությունը հեծանվով 15կմ/ժ է, իսկ Սուրենինը ոտքով՝ 4կմ/ժ:33 750
2. AB հատվածի երկարությունը 4սմ է: AB հատվածի վրա տրված են C և D կետերն այնպես, որ AC:CD=1:2, CD:DB=2:3: Գտնել CD հատվածի երկարությունը:3-4
3. Գտնել այն բոլոր եռանիշ թվերը, որոնց երկրորդ թվանշանը ջնջելուց հետո ստացված երկնիշ թիվը 12 անգամ փոքր է, քան սկզբնական եռանիշ թիվը: 4. Տաքսին տեղափոխում էր երեք ուղևոր: Պարզվեց, որ վարորդը ճանաչում է բոլորին, սակայն այդ չորսի մեջ չկան այնպիսի երեքը, ովքեր փոխադարձ ճանաչեին մեկը մյուսին: Ապացուցեք, որ ուղևորներից ոչ մի երկուսը չեն կարող ճանաչել իրար (եթե Ա-ն ճանաչում է Բ-ին, ապա Բ-ն ճանաչում է Ա-ին):
5. Գտնել 1*7* տեսքի բոլոր քառանիշ թվերը, որոնք առանց մնացորդի բաժանվում են 12-ի:
1. Աղջիկների մի խումբ շրջան է կազմել: Գայանեն Անահիտից հետո չորրորդն է ձախից և յոթերորդը՝ աջից: Քանի՞ աղջիկ է շրջան կազմել: 7-2+4=9
2. Նկարում պատկերված է յոթ հավասարակողմ եռանկյուն: Կետագծի երկարությունը 20 է: Որքա՞ն է սև գծի երկարությունը:
3. 186 թիվը ներկայացրեք երեք այնպիսի գումարելիների գումարի տեսքով, որոնցից յուրաքանչյուր երկուսի գումարը բաժանվում է երրորդի վրա։Նշիր այդ թվերից մեծագույնը:
4. Մենք ունենք 10 փակ կողպեք և դրանք բացող 10 բանալի, որոնք խառնվել են։ Ամենաքիչը քանի՞ փորձից հնարավոր կլինի բոլոր փակ կողպեքները բացել այդ 10 բանալիով:10
5. Լուծի՛ր համակարգերը տեղադրման մեթոդով.
9)y=8-2x 10)չ 3x+4(8-2x)=7 x=5 y=8-10 y=-2 (5;-2)
6. Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3-ը։ Ինչի՞ է հավասար գումարը։4690
7. Բերված պնդումներից որո՞նք են ճիշտ, որո՞նք՝ սխալ.
ա) Երկու զույգ թվերի գումարը զույգ թիվ է։
բ) Երկու կենտ թվերի գումարը զույգ թիվ է։
գ) Եթե երկու բնական թվերի արտադրյալը բաժանվում է 4ի, ապա արտադրիչներից գոնե մեկը բաժանվում է 4ի։
դ) Որպեսզի բնական թիվը բաժանվի 5ի, անհրաժեշտ է, որ նրա գրառումն ավարտվի 5-ով։սխալ է
ե) Եռանկյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը երրորդ կողմի երկարությունից մեծ է։
Հավելյալ խնդիրներ
8. 15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։ 15*80=1200 1200:20=60
9. Մեքենան ճանապարհի վերջնակետին է հասել 2 օրում։ Առաջին օրն այն անցել է 450 կմ, երկրորդ օրը՝ առաջին օրն անցածի 43ը։ Յուրաքանչյուր 100 կմ ճանապարհն անցնելու համար մեքենան ծախսել է 11 լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ եղել ամբողջ ճանապարհն անցնելու համար։
10. Երկու արհեստանոցներ 1 ամսում պիտի որոշակի քանակով մանրակներ պատրաստեին։ Առաջին արհեստանոցը կատարեց աշխատանքի 3/4ը, իսկ երկրորդը՝ առաջինից 3 անգամ պակաս։ Կարողացա՞ն արդյոք արհեստանոցները ժամանակին կատարել նախատեսված աշխատանքը։այո
11. Տուփի մեջ կան 31 կարմիր և 96 սպիտակ գնդիկներ։ Առանց նայելու` առնվազն քանի՞ գնդիկ պետք է վերցնել տուփից, որպեսզի նրանց մեջ անպայման լինեն նույն գույնի երկու գնդիկներ։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե կարմիր և սպիտակ գնդիկների քանակները նույնը լինեն, օրինակ՝ ամեն գույնի 50 գնդիկ։
1) ABC եռանկյան AB և AC կողմերի վրա համապատասխանաբար նշված են M և N կետերն այնպես, որ MN || BC: Գտնել
ա) AN:AC և AN:NC, եթե AM:AB=3:7; AN:AC=3:7 AN:NC=3:4
բ) NC-ն, եթե AM=3սմ, AB=9սմ և AN=2սմ;
գ) AN, եթե AM:AB=2:3 և AC=15սմ;
դ) AN, եթե AM=2սմ, NC=8սմ և AN=MB:
Լրացուցիչ (տանը)
2) Գրի՛ր տեղեկություններ Թալեսի և Թալեսի թեորեմի մասին:
Թեորեմը կրում է հին հույն փիլիսոփա և բնագետ Թալես Միլեթացու անունը:
Եթե երկու ուղիղներից մեկի վրա հաջորդաբար տեղադրվեն մի քանի հավասար հատվածներ և նրանց ծայրակետերով տարվեն երկրորդ ուղիղը հատող զուգահեռ ուղիղներ, ապա դրանք երկրորդ ուղղի վրա անջատում են միմյանց հավասար հատվածներ։
Կամ՝
Եթե անկյան կողմերը հատող զուգահեռ ուղիղները անկյան մի կողմի վրա անջատում են հավասար հատվածներ, ապա նրանք անկյան մյուս կողմի վրա ևս անջատում են հավասար հատվածներ:
3) ΔABC եռանկյան AB, BC և AC կողմերի վրա համապատասխանաբար վերցված L, M և N կետերն այնպես, որ LM || AC, MN || AB: Գտնել ALMN զուգահեռագծի կողմերը, եթե նրա պարագիծը18սմ, AC = 8սմ, АВ = 12սմ:
Նյարդային համակարգ, կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները: Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։
Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։
Նեյրոնների ձևերը բազմազան են։ Տարբերում են բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։ Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։ Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ։ Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ, իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն։ Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ։
Գործառական բնույթով տարբերում են զգայական, միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ։ Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ։ Նրանց մարմինները տեղավորված են գլխուղեղից և ողնուղեղից դուրս գտնվող նյարդային հանգույցներում։ Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են։ Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին օրգաններին։ Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև։
Նեյրոնը մասնագիտացված բջիջ է, որն ընդունում, մշակում, ծածկագրում, պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը, կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև։ Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը։ Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է, որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով։
1.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը: Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:
2.Բերել Նյուտոնի առաջին օրենքը հաստատող օրինակներ: Այն շարժումը ,որի ընթացքում մարմինը շարժվում է հետագիծ,շարժվում է նույն ուղությումբ նուն արագությամբ ,նչ ,որ ժամանակի ընթացքում անցնում է հավասար ճանապարհ:
3.Ինչ պայմաններում է մարմինը շարժվում ուղղագիծ հավասարաչափ:
4.Մարմնի վրա ազդող ուժերի համազորը զրո է: Մարմինը շարժվում է,թե գտնվում է դադարի վիճակում:դադարի վիճակում:
5.Ինչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը: Մարմնի արագացումը ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական է մարմնի զանգվածին: Բանաձև՝a=F/m, որտեղ a-ն մարմնի արագացման մոդուլն է, F-ը մարմնի վրա ազդող մոդուլը և m-ը մարմնի զագնվածը=>F=ma
7.Որ դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
8.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:
9.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը: Երկու մարմիններ միմիանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով:Այս պնդումը կարելի է արտահայտել հետևյալ կերպ F1=-F2:
10. Ինչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:
Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Գերմանիայի գլխավոր առանձնահատկությունը այն է,որ նա գտնվում է Եվրոպայի կենտրոնում, բոլոր ցամաքային,օդային, ջրային և խողովակաշարային ուղիները հատվում են այստեղ : Շատ կարևոր դեր են կատարում նաև հյուսիսում գտնվող Հյուսիսային և Բալթիկ ծովերը:
Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները: Գերմանիան շատ չունի բնական ռեսուրսներ, բայց քարածուխի պաշարները շատ են: Հյուսիսային շրջանները հարուստ են բերրի հողերով , որոնք շատ հարմար են անասնապահությամբ և բուսաբուծության զարգացման համար :Գետերը շատ են և ջրառատ, խոշոր գետերում նավարկում են նավերը:
Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը: Կատաղի թշնամու հանկարծակի հարձ ակումներից զգուշանալու համար ժողովուրդ ը լեռան բարձ ունքին՝ հինավուրձ վանքում, կախում է մի հսկա զանգ: Այն իր ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռ ները, նրա ղողանջյունը արձագանքելով, մարդկանց վաղօ րոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ո տքի հանում: Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սա ռելով, հափ շտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի եր. նավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարդ դաշտավայրում բանակ զարկում: Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորք ը պիտի անցներ փրփո առատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: Նույն օրը աշխարհավեր բա նակալի վրանն է մտնում մի հայ դավաճան` նրան ծառայելու պատրաստակամությամբ: Երբ անարգ դավաճանը հայտնում է ժողովրդ ին միավորող փրկարար զանգի գաղտնիքը, Լենկթեմուրը նայում է մատնիչին, ապա ա. բարտավան կեցվածքով բարբառում. — Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլ. ս եր. եք չլսվի նրա ղողանջը: Շատ ոսկի ու արծաթ կստանաս:
Ա խմբում եղած դարձվածքների բացատրությունները գտիր Բ խմբից:
Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով: Արևելյան Եվրոպա Բելառուս-Մինսկ
Բուլղարիա-Սոֆիա
Հունգարիա-Բուդապեշտ
Մոլդովա-Քիշնև
Լեհաստան-Վարշավա
Ռուսաստան-Մոսկվա
Ռումինիա-Բուխարեստ
Սլովակիա-Բրատիսլավա
Ուկրաինա-Կիեվ
Չեխիա-Պրագա
Արևմտյան Եվրոպայի երկրներն են՝
Ավստրիա-Վիեննա
Բելգիա-Բրյուսել
Գերմանիա-Բեռլին
Լիխտենշտայն-Վադուց
Լյուքսեմբուրգ-Լյուքսեմբուրգ
Նիդերլանդներ-Ամստերդամ
Ֆրանսիա-Փարիզ
Շվեյցարիա-Բեռն Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները: