Կամակոր  թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

– Լավ, – ասում է թագավորը, – բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

-Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

-Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը, – ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

 

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
_ դերձակներին  ____________________________

___ կարճ __________________________

___թախտին__________________________

___________մարդ__________________

 

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

_______շոր կարող___________________

 

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալ

 

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ

      գ/ թագավոր

դ/ ոչինչ

 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

_ երկրի  ______________________                          ___գոյական___________________

_ երկար ______________________                          ___ածական___________________

__ դերձակը _____________________                          __գոյական____________________

___ ասում է ____________________                          ___բայ___________________

 

6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

__ ոտքերն _________________

_____ վերմակի  տակ ______________

 

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:

__-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:

_______________________________________________________

_____________________________________________________________________________

 

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ ,որ  թագավորը  հիմար է:

 

 

Թեսթ 6

Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Եղբայր
Հարյուր
Պատմվածք
Հեքիաթ

2. Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել բ/ շինել գ/ պատրաստել դ/ կառուցել

3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ գեղեցիկ – սիրուն
բ/ շատ – լիքը                                                                                                                                  գ/կախարդական – հեքիաթային, զարմանահրաշ
դ/ մեծ- վիթխարի, խոշոր, ահռելի, հսկա
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ սիրտ – պարզ
բ/ բարեկամ – բարդ
գ/ գեղեցկություն – պարզ
դ/ անգետ – ածանցավոր
5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/ խաղեր
բ/ պատուհաններ
գ/ թվեր
դ/ իշխան
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ – ածական
բ/ տխուր – գոյական
գ/ գառնուկ – գոյական
դ/ մոլորակ – գոյական
7. Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:

Հասկանում ենք

ճանաչում են______

հիշում եմ

վախենում եմ_________

՝8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:

ենթակա Իշխանիկը
ստորոգյալ ապրում էր
9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Հարցական

Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար:պատմողական

Шар в окошке

Подберём антонимы к словам:

поднялся-спустился, хорошо-плохо, смеётся-грустит, нельзя-можно, редко-часто.

Вспомним, из каких слов состоят слова самолёт-сам-лететь, вертолёт-верх-лететь, пылесос -пыл-сосать, самовар-сам-варить, пароход-пар-ходить.


надевать (что?)                                           
одевать (кого?)Дополним:

надевать       шапку                                              одевать   сына

надевать      пижаму                                            одевать     куклу

надевать      брюки                                              одевать     дочку

надевать       юбку                                                одевать     мальчику

надевать       туфли                                              одевать     сестричку

 

Слова для справок: сына, шапку, куклу, дочку, пижаму, брюки, мальчика, юбку, туфли, сестричку.

Допиши предложения.

рисовать

чита´ть

–      Я рисую .

–      Я

читаю

.

Ты рисуешь.

Ты

читаешь

.

Он (она´) рисует .

Он (она´)

читает

.

игра´ть

–      Я играю.

Ты играешь .

Он (она´) играет .

лежа´ть

–      Я лежу .

Ты лежишь .

Он (она´)  лежит.

 

2.Պամվածքից դուրս գրի՛ր՝

ա․Պատմողական և հարցական նախադասություններ,

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

բ․ Երկուական  գոյական, ածական, բայ։

գոյական-Իկար,մայրիկ

ածական-հիանալի,կախարդական

բայ-թռչել ,խնդրել

Թեսթ  11

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:
Զվարթ, քաղցր, վերադարձ, իջնել։

 

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):
դեպք – պատահար
ուրախ – զվարթ
վայրկյան – պահ, ակնթարթ
զիլ – բարձր

4.Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:
ծիծեռնակ – ծիծեռնակներ
ձու – ձվեր
երեխա – երեխաներ
փայտ – փայտեր

5.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։

6.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը.

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
ենթակա — մայրը
ստորոգյալ — թռավ

7.Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն:

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից։

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։

 

9.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

10.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Նրանք բույն են շինում,ձագեր են ունենում և շատ ուշադիր հետևում ձագերին:

11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

 

12.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

13.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Կատուն մտավ ամբարի տակ և ուշ դուրս եկավ դրա տակից:

14.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

1. Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
2. Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեի:
3. Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին:
4. Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի:

15. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը: