277,278,284/286 առաջադրանքներ

Գիշերն ուզում էի դուրս գալ՝մի քիչ մաքուր  օդ շնչելու ,բայց անձրև եկավ :
Գիշերն անձրև  է եկել,հիմա ինչպե՛ս ես դուրս  գալու առանց բաճկոնի:  Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է,կարո՛ղ ես կպլցնել:
Վա՜յ,ակնոցիս շրջանակը կոտրվեց ,հիմա որտեղի՛ց գտնեմ  սրա նմանը:
Ջուրր եկել է ,հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավդ:
Ջուրը երևի եկավ, որ բոլոր գյուղացիները ,իրար անցած ,ջրտուքի են պատրաստվում:

Հեծանիվը հայտագործվել է երկուհազար  տարուց էլ առաջ :Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվել են Չինաստանում և Հնդկաստանում :Ժամանակին հեծանիվը հետաքրքրել է նաև Լեոնարդո դա Վինչիին:Նա ցանկացել է  շղթայի միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել:Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո է կիրառվել: Ղեկով երկանիվ հեծանիվը հայտնվել է միայն մեր դարում:

 

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս :
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տո՛ւն արի:
Արծվի ճուտ ես  պահում ,որ մեծանա ,արծիվ դառնա :
Արծվի ճուտ պահի՛ր,որ մեծանա  , արծիվը դառնա :
Չես քնի ,մինչև տատը հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր ,մինչև տատը հեքիաթ չպատմի:

Ա.Սիրել – սիրի՛ր,սիրեցե՛ք,կանչել-կանչի՛ր-կանչեցե՛ք,նկարել-նկարի՛ր,նկարեցե՛ք,լսել-լսի՛ր,լսեցե՛ք,նստել-նստի՛ր,նստեցե՛ք,կանգնել-կանգնի՛ր,կանգնեցե՛ք ,զանգել-զանգի՛ր , զանգեցե՛ք,կապել-կապի՛ր,կապեցե՛ք,փրկել-փրկի՛ր,փրկեցե՛ք,կապկպել-կապկպի՛ր,կապկպեցե՛ք,կոտրատել-կոտրատի՛ր,կոտրատեցե՛ք,կապոտել-կապոտի՛ր,կապոտեցե՛ք,
Բ.Խաղալ-խաղա՛,խաղացե՛ք,սողալ-սողա՛,սողացե՛ք,կարդալ-կարդա՛,կարդացե՛ք,գնալ-գնա՛,գնացե՛ք,մնալ-մնա՛,մնացե՛ք,գոռալ-գոռա՛,գոռացե՛ք:

Ա.Հեռանալ-հեռացի՛ր,հեռացե՛ք,գոհանալ-գոհացի՛ր,գոհացե՛ք,վախենալ-վախեցի՛ր,վախեցե՛ք,կամենալ-կամեցի՛ր,կամեցե՛ք,հասնել-հասի՛ր,հասեցե՛ք,թռչել-թռի՛ր,թռե՛ք,մեռնել-մեռի՛ր,մեռե՛ք,կորչել-կորի՛ր,կորե՛ք,փախչել-փախի՛ր,փախե՛ք:
Բ.ՈՒտել-կեր,կերեք,գալ-արի՛,եկե՛ք,տալ-տու՛ր,տվե՛ք,լինել-եղի՛ր,եղե՛ք,տեսնել-տե՛ս,տեսե՛ք,ելնել-ե՛լ  /վեր կա՛ց/,ելե՛ք:

Աստղիկ կե՛ր նախաճաշը:Եկե՛ք մեր տուն :Տու՛ր ինձ իմ գիրքը:Եղի՛ր ժամը 8:00-ին հրապարակում:Տեսե՛ք ի՞նչ գեղեցիկ է:Ե՛լ, ամառ է:

 

Կոտորակների  կրճատում

Կոտորակների  կրճատումը

Կոտորակը կրճատելու համար անհրաժեշտ է կոտորակի համարիչն և հայտարաը բաժանել, նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարի վրա։

Օրինակ1՝

Կրճատենք   կոտորակը

(21,14)=7

21:7=3

14:7=2

 

Կոտորակների  հավասարության  պայմանը

Երկու սովորական կոտորակներ իրար հավասար են, եթե առաջին կոտորակի համարիչի և երկրորդ կոտորակի հայտարարի արտադրյալը հավասար է առաջին կոտորակի հայտարարի և երկրորդ կոտորակի համարիչի արտադրյալին։

 

Օրինակ՝  =

 

6 ‧ 34=17‧ 12

204=204

 

Առաջադրանքներ

  • Կրճատեք կոտորակները

=3/8

=6/7

=5/6

2/3

=4/10

=2/3

=2/4

=3/25

=5/20

2/12

=13/7

=9/3

=21/27

 

  • Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները.

>

=

=

<

>

<

=

 

 

  • Աստղանիշը փոխարինե՛ք  այնպիսի թվանշանով,  որ  ստանաք

կանոնավոր կոտորակ

 

անկանոն  կոտորակ

 

 

 

 

 

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   93 բնակավայր
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²
Փոստային ինդեքս`   1201-1626

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:

Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։

Իմ երգը

Հ. Թումանյան «Իմ երգը», բանաստեղծությունը կարդալ, քննարկել, սովորել անգիր: Առաջադրանքներ՝ բանաստեղծությունից դուրս գրել 4 ածանցավոր բառ, 10 գոյական, բլոգում գրել, թե ինչի մասին է բանաստեղծությունը: Բանաստեղծությունը ձայնագրվել, հրապարակել բլոգում:

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

 

ածանցավոր-անհուն ,անտակ, անծեր,բարություն

գոյական-գող,գանձեր ,հանք,սիրտ,սեր,երկյուղ ,փորձանք,ահ ,բարձունք,աշխարհ

Բանաստեղծությունը մի մարդու մասին է,ով շատ մեծ ու հարուստ հոգի ուներ և ավելին չէր  էլ ուզում: Նա ոչ մի բանից չէր վախենում:

Ձայնագրություն – https://drive.google.com/open?id=1pyiPwql_PxfBTmLUbYOWmC9d5Z1XUSuq

 

 

 

Սուրբ Սարգիս զորավարի և տոնի մասին

Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։  Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զինվորները։

Ս. Սարգիս`   երիտասարդների և սիրո բարեխոս
Սբ. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
Սբ. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Սբ. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց աշուղն աղքատ էր, և աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու:
Մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար:
Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն է ստեղծում և տուն դարձի ճամփա ընկնում:Նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Սբ. Սարգսին`  հայցելով Սրբի օգնությունը:
Սբ. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը, տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը և սպասելը Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի`   Սբ. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:
Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:
IMG_20200206_205925

Լեզվական աշխատանք 279-283

Ա խմբում նա պատրաստվում է,ի իսկ Բ խմբում  նա հաստատ անելու է :

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե չաղտոտեն:

Մարդիկ շատ բարի կիլինեն ,եթե չկռվեն:

Ապրելը շատ անհետաքրքիր կլինի , եթե  չճամփորդել:

Նրա  աչքի լույսը կդառնաս ,եթե օգնես:

Աշխարհը շատ տխուր կլինի ,եթե չհավաքես:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի,եթե սովորենք:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ,եթե ոչ մի կենդանի կամ մարդ չմահանա:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի ,եթե ձյուն գա :

Եթե ոչ մեկին ոչիչ չարգելեն,աշխարհը շուռ կգա:
Եթե մարդիկ լաց լինելն  ու ծիծաղելը մոռանան,գլուխը պատին կտան:
Եթե մեր  գրադարանի բոլոր  գրքերը կարդաս,ամենախելացին կդառնաս:
Եթե դպրոցական օրենքները  աշակերտները հաստատեն ,հետաքրքիր չի լինի

Եթե տիեզերագնաց դառնամ,լուսին կթռնեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ամեն ինչ լավ կլինի:
Եթե նախորոք ամեն ինչ հայտնի լինի ,հետաքրքիր չի լինի:
Եթե Ժամանակ ունենամ, կխաղամ:

 

 

 

 

Հ. Թումանյանը՝ հայրենասեր

 

1.Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով:
2.Հուսահատ Թումանյանը հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Այդ նույն ընթացքում Գեւորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն՝ վարձը չվճարելու պատճառով: Թումանյանը դարձել էր արդեն «Ամենայն Հայոց հայերի Հայրիկ»-ը՝ իր վրա վերցնելով մի ողջ որբացած ժողովրդի հոգս:
3.Թումանյանը հոգ էր տանում ոչ միայն որբերի, այլեւ յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Այդքան ցավերի, հոգսերի մեջ գտնվող բանաստեղծը անհանգստանում, հետեւում էր, որպեսզի հանկարծ գթության քույրերը քաղցած չմնան:
4. Թումանյանը «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր եւ, դեմ գնալով միության սահմանադրությանն ու վարչության անդամներին, ստիպեց, որպեսզի միությունը որդեգրի երեք շնորհալի երիտասարդների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին եւ Վաղարշակ Նորենցին:
5.Բանաստեղծը նաեւ ֆոնդ ստեղծեց այդ երեքի համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ եւ ապրել:

264,265,269,270,271 առաջադրանքներ

Ա. շարքի բառերը ներկայով:

Բ .շարքի բառերը անցյալ:

Գ. շարքի բառերը ապագա:

Ներկա,անցյալ և ապագա:

Աչքերը բողոքում են,որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են,բայց ամեն մի քաղցր բան,ասենք մեղրը,բաժին է ընկնում ոչ թե իրենց,այլ բերանին:Բայց երբ մարդը նրանց մեղր է տալիս,աչքերը կսկծում են ու արցունքոտվում են:

Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կա:  այս նախադասության մեջ չի ստացվում ներկա ժամանակով դնել:
Մոնղոլները կրակն են պաշտում:Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ,ավելի լավը դարձնելու համար անց են կացնում երկու կրակի արանքով:Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում են այդ ծեսից,որի համար էլ մահվան են դատապարտվում:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ ,փորձեց կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում ,ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ մտածեց ու  մանր քարեր լցրեց կճուճի մեջ:Ջուրը բարձրացավ,հասավ կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

 

Սյունիքի տեսարժան վայրեր

Շաքիի ջրվեժ  

Գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:  Շաքի գետի վրա , բարձրությունը 15-17 մ է։Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։
Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին: Shaki waterfall.jpg

Հին Խնձորեսկ

Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և մոտ 15 000 բնակչություն: Գյուղի տները մեծ մասամբ ժայռերի մեջ են փորված: Այստեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը խոսում է ոչ միայն մեծ բնակչության, այլ նաև բուռն մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:  Կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն:

Image result for Հին Խնձորեսկ"Image result for Հին Խնձորեսկ"

Սատանի կամուրջ

Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը: Բնության այս հրաշքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։

 

Image result for Սատանի կամուրջ"

 

Քարահունջ

 

Քարահունջը գտնվում է Երևանից 200 կմ հարավ ,ծովի մակարդակից 1170 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին։ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է:

Քարահունջը բավականին լուրջ աստղադիտարան է։

Zorats Karer Menhir.jpgArmenian Qarhunj01.jpg

Տաթևի վանքը

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում: Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ.-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ: 895 թ.-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–1912 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենադարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը: 906 թ.-ին կառուցվել է «Գավազան» ճոճվող հուշասյունը:

1974–1998 թ.-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է: Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ.-ին կառուցվել է Տաթևի վանք–Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ:

Image result for տաթեւի վանական համալիր"