Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկ-
հնչյուն կա, և ընդգծե՛լ երկհնչյունը (բառի կրկնության դեպքում դո՛ւրս գրել
միայն մեկը)։
Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից…
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
Համո Սահյան
Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց,գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբյուր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հույ սն։
Վարժություն 3։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
Վարժություն 4։ Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք-2 ձ,3 բ
բարձունք-2ձ 5 բ
խճանկար-3ձ 5 բ
անդունդ-2 ձ 4 բ
հրաժեշտ-3ձ 5բ
պայթյուն-2ձ 5բ
դաստիարակ-3ձ 6բ
մանրէ-2ձ 3բ
սրբատաշ-3 ձ 5 բ
հյուլե
անընդհատ
սրընթաց
մերթընդմերթ
մտավոր