Տեսական նյութ
Մեզ շրջապատող առարկաների մեջ կան այնպիսիները, որոնց ձևերը միանման են, իսկ չափսերը՝ միևնույնը: Այդպիսի առարկաներն են, օրինակ՝ թղթի երկու միատեսակ թերթերը, երկու նույնանուն գրքերը, նույն թողարկման երկու համակարգիչները: Երկրաչափության մեջ միևնույն ձևը և չափերն ունեցող երկու պատկերներն անվանում են հավասար պատկերներ:
Նկարում պատկերված են հավասար պատկերներ՝
Սահմանում 1։
Երկու երկրաչափական պատկերներ կոչվում են հավասար, եթե վերադրումով դրանք կարող են համընկնել:
Սահմանում 2։
Հատվածի այն կետը, որը կիսում է այդ հատվածը, այսինքն՝ այն տրոհում է երկու հավասար հատվածների, կոչվում է հատվածի միջնակետ:
Նկարում С կետը AB հատվածի միջնակետն է:

Ցանկացած երկու փռված անկյուններ հավասար են:
Սահմանում 3։ Անկյան գագաթից ելնող ճառագայթը, որն այն տրոհում է այդ անկյունը երկու հավասար անկյունների կոչվում է անկյան կիսորդ:

Առաջադրանքներ
1) O կետը AB հատվածի միջնակետն է: Կարելի՞ է վերադրմամբ համընկեցնել հետևյալ հատվածները.
ա) OA և OB,
բ) OA և AB:

2) l ճառագայթը hk անկյան կիսորդն է: Կարելի՞ է վերադրմամբ համընկեցնել անկյունները՝
ա) hl-ը և lk-ն
բ) hl-ը և hk-ն:
3)
Նկար 28-ում <AOB =<DOC։ Նկարում կան արդյո՞ք այլ հավասար անկյուններ։չկան
4) Ուղղի վրա տրված են A, B, C և D կետեր (C կետը գտնվում է AB հատվածի վրա) այնպես, որ AB=CD:
AD հատվածի միջնակետը արդյոք կլինի՞ CB հատվածի միջնակետ: Պատասխանը հիմնավորեք