Առաջադրանքներ(դասարանում)
1) Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.
Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։65
2) Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55 կմ/ժ արագությամբ,
իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու
համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23 ժ։
Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։
3) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900
բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3
անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է,
քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։
1.300
2.450
3.150
4) Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ
քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն
բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը
կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր
բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։
12*60=720
Լրացուցիչ(տանը)
5) Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարում.
ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝
26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC երկարությունը։
26+10=36
6) Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։
7) Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է
12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի
հոսանքի և նավակի արագությունները։4
8) Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը, եթե
մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։
100