Այս ուրբաթ մենք ընկեր Գրետայի, ընկեր Լիանայի հետ մաթեմատիկայի խմբով ուղևորվեցինք Էջմիածին, Ակնալիճ և <<Մեծամոր>> պատմահնագիտական արգելոց-թանգարան: Մենք առաջին հերթին գնացինք Հռիփսիմե վանք և Մայր տաճար: Հետո այցելեցինք Ակնալճի միջնակարգ դպրոց: Այնտեղ մենք միասին լուծեցինք մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ: Այնտեղի սովորողները ապակուց պատրաստեցին խորանարդ, կոն, բուրգ: Շարունակեցինք մեր ճանապարհորդությունը՝ այցելելով Ակնալիճ: Լիճը շատ գեղեցիկ էր: Լճից հետո գնացինք <<Մեծամոր>> պատմահնագիտական արգելոց – թանգարան, որտեղ մենք տեսանք շատ հին իրեր, որոնք հայտնաբերվել են պեղումների հետևանքով: Այսքանով մեր ճանապարհորդությունը ավարտվեց: Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ:
Հ.Գ. Շնորհակալություն ընկեր Գրետային: